Անկլավների թեման կա բանակցությունների սեղանին․ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ հայտնեց
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Տավուշի մարզից մի քաղաքացի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք անկլավների թեման կա բանակցությունների սեղանին։
«Եթե կա, ապա ինչպե՞ս է դա հանգուցալուծվելու։ Մենք չենք ուզում անորոշության մեջ ապրել։ Մենք հստակություն ենք ուզում»,-ասաց քաղաքացին։
Փաշինյանն էլ պատասխանեց, որ այդ թեմայով մի քանի անգամ արդեն բաց խոսել է.«Նման հարց, այո՛, կա։ Արդեն ասացի, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության սկզբունքներից մեկն այն է, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը խորհրդային տարածքների հիման վրա։ Երբ ասում ենք՝ Հայաստանի 29.8 հազար քառ.կմ տարածք, դրա մեջ չեն մտնում այն անկլավները, որոնք խորհրդային տարիներին պատկանել են Ադրբեջանին, սակայն դրա մեջ մտնում է Արծվաշենը, որը էքսկլավ է՝ շրջափակված Խորհրդային Ադրբեջանի տարածքով։ Եթե ես ուզենամ էլ, չեմ կարող ասել, որ նման հարց չկա, քանի որ Արծվաշենը ՀՀ-ի ինքնիշխան տարածք է։ Երբ մենք Արծվաշենի հարցը բարձրացնում ենք, բնականաբար, Ադրբեջանն էլ իր հերթին բարձրացնում է այն անկլավների հարցը, որոնք իր բնութագրմամբ և Խորհրդային Միության քարտեզներով դեյուրե գոյություն են ունեցել։ Եթե մենք ասենք՝ անկլավի հարց չկա, ապա պետք է նաև ասենք՝ էքսկլավի հարց չկա, Արծվաշենի հարց չկա։ Հետևաբար, խաղաղության գործընթացում այդ երկու հարցերն էլ պետք է կարգավորվեն»։




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան
Կառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ Աբրահամյան
Օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱ
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Արցախի Հանրապետությունը ձևավորվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքով. Մենուա Սողոմոնյան
Տարեցտարի բուհ ընդունվողների թիվը զգալի նվազում է, ինչը վկայում է կրթության ցածր որակի մասին. Ատոմ Մ...
«Եթե մենք կանգնեցինք Արևմուտքի կողքին, Արևմուտքը մեզ Ուկրաինայի նման օգտագործելու է, և մենք վճարելու...
Եկեղեցին մեր վերջին սրբությունն է, և մենք ամեն գնով պետք է պայքարենք ու պաշտպանենք այն. Ցոլակ Ակոպյա...