Մանուկ Հերգնյանը Էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ անցկացվող «Գիտության և գործարարության օրեր 2023» ամենամյա համաժողովի բանախոսներից է
Մանուկ Հերգնյանը Էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ անցկացվող «Գիտության և գործարարության օրեր 2023» ամենամյա համաժողովի բանախոսներից է:
Մանուկ Հերգնյանը «Գրանատուս Վենչուրս» վենչուրային ընկերության համահիմնադիրն ու կառավարող գործընկերն է։
Հերգնյանն իր կարիերայի ընթացքում ոչ միայն հիմնել և հաջողությամբ կառավարել է տարբեր կազմակերպություններ, այլև օգնել է հայկական տարբեր ստարտափների ներգրավվել ավելի քան 100 մլն․ դոլլար կապիտալ։
2023 թվականի դեկտեմբերի 1-2-ը Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կկայանա «Գիտության և գործարարության օրեր 2023» միջոցառումը, որին մասնակցելու համար Հայաստան կժամանի հայտնի գիտնական, գրող և փիլիսոփա Նասիմ Նիկոլաս Թալեբը։ Համաժողովն անցկացվում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ և ամենամյա բնույթ ունի:
«Գիտության և գործարարության օրեր» միջոցառումն առաջին անգամ իրականացվեց 2022 թվականին
Միջոցառումը մի հարկի տակ էր հավաքել ավելի քան 1000 մասնակիցների Հայաստանից և աշխարհի տարբեր երկրներից:
2022 թվականին «Գիտության և գործարարության օրերի» պատվավոր հյուրերի և բանախոսների շարքում Նոբելյան մրցանակի դափնեկիր Արտեմ Փաթափությանը, հայտնի աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը, Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր Գեորգի Դերլուգյանը, գիտության և բիզնես ոլորտի հայտնի այլ ներկայացուցիչներ:
Միջոցառման մանրամասներն՝ այստեղ :




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան
Կառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ Աբրահամյան
Օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱ
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Արցախի Հանրապետությունը ձևավորվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքով. Մենուա Սողոմոնյան
Տարեցտարի բուհ ընդունվողների թիվը զգալի նվազում է, ինչը վկայում է կրթության ցածր որակի մասին. Ատոմ Մ...
«Եթե մենք կանգնեցինք Արևմուտքի կողքին, Արևմուտքը մեզ Ուկրաինայի նման օգտագործելու է, և մենք վճարելու...
Եկեղեցին մեր վերջին սրբությունն է, և մենք ամեն գնով պետք է պայքարենք ու պաշտպանենք այն. Ցոլակ Ակոպյա...