«Դասական լեզու Հայոց» մրցույթի գրեթե բոլոր մասնակիցները հաղթահարել են առաջին փուլը
Նոյեմբերի սկզբին մեկնարկել է «Դասական լեզու Հայոց» խորագրով եռափուլ մրցույթը, որին մասնակցության հայտ էին ներկայացրել շուրջ 170 աշակերտներից՝ Հայաստանի 8 մարզերի դպրոցների 5-ից 12-րդ դասարաններից։
Մրցույթը կազմակերպվել է ԵՊՀ հայ բանասիրության հայոց լեզվի և ընդհանուր լեզվաբանության ամբիոնի, Արարատյան հայրապետական թեմի, «Իրական դպրոց» կրթամշակութային հիմնադրամի համատեղ ջանքերով՝ «Ինստիգեյթ» և «Բուտեխ» ընկերությունների հովանավորությամբ։ Մրցույթը հաստատվել է ԿԳՄՍ նախարարության կողմից, իսկ համագործակցող կառույցներն են «Դասական Դպրոց» կրթամշակութային հիմնադրամը և ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերությունը։
Սա մի նոր ձևաչափ է, որտեղ մեկտեղված են լեզուն և գիտարվեստը։ Մրցույթի նպատակն է դպրոցականների մեջ ստեղծել հետաքրքրություն դասական լեզվի հանդեպ, ինչպես նաև զարգացնել աշակերտների ստեղծագործական հմտություններն ու թվային գրագիտության կարողությունները։
Մրցույթի առաջին և երկրորդ փուլերն անցկացվում են հեռավար տարբերակով, իսկ վերջին փուլը՝ առերես։ Առաջին երկու փուլերի համար մասնակիցներն ընտրել են գրաբար տեքստ, ընթերցել և տեսանկարահանումն ուղարկել հանձնաժողովին։ Վերջին փուլում մասնակիցները կատարելու են նախագծային աշխատանք՝ ստեղծելու են շարժանկար, գրաբար բովանդակությամբ կոմիքսներ և այլն։ Յուրաքանչյուր փուլի համար մասնակիցներին տրամադրվել են օժանդակ նյութեր և տրվել է մեկ շաբաթ ժամանակ։
«Մեզ համար մեծ բացահայտում էր, որ դասական հայերենի հանդեպ այդքան մեծ հետաքրքրություն կա։ Սխալ պատկերացւմներ ունեինք աշակերտների ունակությունների վերաբերյալ։ Կարծում էինք, որ ցածր կլինեն ցուցանիշները, սակայն աշակերտները բավական բարձր ցուցանիշներ են գրանցել եւ հաղթահարել են առաջին փուլը։ Բոլորն անցել են երկրորդ փուլ»,- նշում է մրցույթի հովանավոր «Ինստիգեյթ» ընկերության համահիմնադիր Վահագն Պողոսյանը։
Նշենք, որ «Ինստիգեյթ» ՓԲԸ-ն հայկական ներդրումային արվեստանոց է, որը տարիներ շարունակ զբաղվում է տեխնոլոգիական, կրթական և այլ ոլորտների զարգացմամբ՝ հիմնելով ստարտափներ, որոնցից շատերն այսօր արդեն խոշոր և ինքնաբավ ընկերություններ են։




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան
Կառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ Աբրահամյան
Օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱ
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Արցախի Հանրապետությունը ձևավորվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքով. Մենուա Սողոմոնյան
Տարեցտարի բուհ ընդունվողների թիվը զգալի նվազում է, ինչը վկայում է կրթության ցածր որակի մասին. Ատոմ Մ...
«Եթե մենք կանգնեցինք Արևմուտքի կողքին, Արևմուտքը մեզ Ուկրաինայի նման օգտագործելու է, և մենք վճարելու...
Եկեղեցին մեր վերջին սրբությունն է, և մենք ամեն գնով պետք է պայքարենք ու պաշտպանենք այն. Ցոլակ Ակոպյա...