ՔՊ-ն զավթեց Ալավերդին
Լոռու մարզի Ալավերդի քաղաքում այսօր ավագանու նիստ է կայացել։ Ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 13 և «Ապրելու երկրից» գողացված 1 անդամը, գործող քաղաքապետ Արկադի Թամազյանին անվստահություն են հայտնել, թեպետ գործող համայնքապետն ու նրա աջակիցները մատնանշում էին ՔՊ խմբակցության կատարած ապօրինությունները։
2022 թվականի ՏԻՄ ըմտրություններով «Ապրելու երկիրը» լուրջ հաղթանակ տարավ Ալավերդիում։ «Հայ ազգային կոնգրեսի» մեկ քվեի շնորհիվ կարողացան իշխանազրկել «Քաղպայմանագրին»։ Ինչպես և սպասելի էր ՔՊ-ն չհանդարտվեց և ամեն ինչ արեց, որ մեկ տարին լրանալուց հետո Արկադի Թամազյանին անվստահություն հայտնեն։ Դրա համար նույնիսկ իրենց շարքերից հեռացրեցին սկզբունքային մի կնոջ, որը հրաժարվում էր քվեարկել քաղաքապետի անվստահության համար, ապա և իրենց կողմը գրավեցին «Ապրելու երկիր» խմբակցության անդամներից մեկին, իսկ այժմ էլ «Քաղպայմանագրի» պատգամավորների ցինիզմը հասել է այնտեղ, որ հայտարարում են, թե իրենք զոռբայություն չեն անում, ընդհակառակը հանրության քվեների մեծամասնությանն արժանացած «Ապրելու երկրին» էին մեղադրում զոռբայություն անելու մեջ։ «Եթե չունես ավագանու մեծամասնութուն, չես կարող լինել համայնքապետ»,- երեկ հայտարարել է «ուսապարկ» մականունով Վահագն Ալեքսանյանը և ոչ մի խոսք, թե ինչպես են կարողացել ճնշումներով քաղաքական կաշառք խոստանալով, կամ այլ մեթոդներով գերակշռություն ստանալ ավագանու կազմում։
Ի վերջո, գործող իշխանություններն ընդհանրապես կորցրել են չափի զգացումը և սեփական ծրագրերն առաջ մղելու համար պատրաստ են անգամ խախտել օրենքը և դա անում են ցինիկ և վիրավորական արտահայտություններով։
Արամ Հայրապետյան




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան
Կառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ Աբրահամյան
Օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱ
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Արցախի Հանրապետությունը ձևավորվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքով. Մենուա Սողոմոնյան
Տարեցտարի բուհ ընդունվողների թիվը զգալի նվազում է, ինչը վկայում է կրթության ցածր որակի մասին. Ատոմ Մ...
«Եթե մենք կանգնեցինք Արևմուտքի կողքին, Արևմուտքը մեզ Ուկրաինայի նման օգտագործելու է, և մենք վճարելու...
Եկեղեցին մեր վերջին սրբությունն է, և մենք ամեն գնով պետք է պայքարենք ու պաշտպանենք այն. Ցոլակ Ակոպյա...