Վերին Լարսի շուրջ իրավիճակը հանդարտվել է, բայց մասամբ
Վերին Լարս անցակետը մասամբ է բացվել հայկական մեքենաների համար, որոնց մի մասը կարողացել է մուտք գործել Ռուսաստան։ Հայաստանի Էկոնոմիկայի նախարարության փոխանցմամբ՝ դեկտեմբերի 1-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հարթակում կայացել է օպերատիվ խորհրդակցություն Վերին Լարսի մաքսային անցակետում ստեղծված իրավիճակի քննարկման նպատակով։ Արդյունքում, դեկտեմբերի 2-ից մաքսային անցակետը բաց է բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների այդ թվում արագ փչացող գյուղատնտեսական նշանակության արտադրանք տեղափոխող բեռնատարների համար։ Կառավարությունը սակայն հայտնում է, որ ներկայումս երկկողմ աշխատանքային խորհրդակցություն է ընթանում Ռուսաստանի տարրական ոլորտում իրավասու պետական կառավարման մարմինների ներկայացուցիչների միջև՝ առաջացած խնդիրների հրատապ կարգով լուծման նպատակով։
Հիշեցնենք՝ վերջին օրերին Հայաստանը Ռուսաստանին միակ կապող ցամաքային ճանապարհը՝ Լարսի անցակետը, ամբողջությամբ փակվել էր։ Ռուսաստանի «Ռոսսելխոզնադզորը» պատճառաբանում էր, որ հայկական ապրանքներում վտանգավոր նյութեր են գտել և դրանց մուտքն արգելվել է։ Խնդիրն, իհարկե, քաղաքական է, այդ կերպ Ռուսաստանը պատժում էր Հայաստանի իշխանություններին։ Ի վերջո առայժմ փոխզիջումային տարբերակ է ընտրվել, սակայն քննարկումները շարունակվում են։ Ամեն դեպքում ռուսական կողմի համար պարզ է դարձել, որ Փաշինյանը և նրա ղեկավարած վարչախումբն առանձնապես շահագրգռված էլ չեն հայ արտադրողների և արտահանողների համար զիջումների գնալ Ռուսաստանի հետ և բնականաբար կնախընտրեն, որ բազմաթիվ հայ գործարարներ մեծ վնասներ կրեն, քան թե որևէ քաղաքական հարցով զիջումների գնան ռուսական կողմի հետ։
Ի վերջո ռուսական կողմն ինքը պետք է ընտրի արդյոք ավելի է սրվում հայ ռուսական հարաբերությունները, ինչի նպատակը հենց ունի Նիկոլ Փաշինյանը, թե փորձում են աշխատել հասարակության և հայ ժողովրդի հետ, հակառակ պարագայում գործարարների կրած վնասները շղթայական ազդեցություն են ունենալու հանրության լայն շերտերի վրա։ Արդյունքում հակառուսական տրամադրություններն ավելի են խորանալու, առավել ևս, որ գործող իշխանություններն ամեն ինչ անում են այդ ուղղությամբ։
Հայկ Մելիքյան




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան
Կառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ Աբրահամյան
Օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱ
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Արցախի Հանրապետությունը ձևավորվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքով. Մենուա Սողոմոնյան
Տարեցտարի բուհ ընդունվողների թիվը զգալի նվազում է, ինչը վկայում է կրթության ցածր որակի մասին. Ատոմ Մ...
«Եթե մենք կանգնեցինք Արևմուտքի կողքին, Արևմուտքը մեզ Ուկրաինայի նման օգտագործելու է, և մենք վճարելու...
Եկեղեցին մեր վերջին սրբությունն է, և մենք ամեն գնով պետք է պայքարենք ու պաշտպանենք այն. Ցոլակ Ակոպյա...