Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ» Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ» «Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ» Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր Կամենդատյան
Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Իրանի 36-ամյա քաղաքացու մարմինըՀոսանքանջատումներ Երևանի և մարզերի մի շարք հասցեներումԵվրոպայում 2026թ․ ամառը դարձել է ամենաշոգը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքումԿաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով զոհված ալպինիստների թիվը հասել է 15-իԲալահովիտում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելիս ճանապարհաշինարարները հայտնաբերել են մարդու գանգՇիրակի թեմում Խաչվերացի հանդիսավոր թափոր կանցկացվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ է սպասվումԵկել ենք Տիգրանաշեն՝ ցույց տալու Փաշինյանին, թե ինչու այն չպետք է հանձնի. Նարեկ ԿարապետյանԹրամփը հերքել է Հորդանանում ԱՄՆ կործանիչների վնասման մասին հաղորդումները«Հայաստանը պետք է հստակ կանգնի Ռուսաստանի կողքին». Մհեր ԱվետիսյանԶարգացում, ոչ թե հանձնում․ այսօր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները եղան ՏիգրանաշենումՄենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ ՀայաստանԿոնվերս Բանկի նախաձեռնությամբ քննարկվել են հայ-լեհական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներըՀայոց ցեղասպանության թանգարանը համալրվել է նոր աուդիոգիդերով և ռադիոգիդերովԹուրքական ԱԹՍ-ները խնդիր են դարձել Հունաստանի համարԳերմանիան նպատակ ունի թույլ չտալ, որ ծայրահեղ աջերը հասանելիություն ստանան պատերազմական գաղտնի ծրագրին. Bloomberg«ՀայաՔվեն» վերահաստատում է Արցախի բնակչության հիմնարար իրավունքների պաշտպանության շուրջ իր աննահանջ հանձնառությունըԱյգեստանում գործարկվելու է էլեկտրական շչակՉինաստանում բեռնատար նավում բռնկված հրդեհի հետևանքով 25 մարդ է զոհվելBaghramyan Residence-ը միավորում է ոլորտի առաջատար գործընկերներին
Հասարակություն

Ucom-ը և World Vision Armenia-ն Արցախից բռնի տեղահանված բազմազավակ ընտանիքների կողքին են

Ucom-ի և World Vision Armenia-ի աշխատակիցներն այսօր Վարդենիսում էին կարևոր առաքելությամբ. նրանք ջերմություն և տաք հագուստներ էին բերել Արցախից բռնի տեղահանված բազմազավակ ընտանիքներին: Ամանորին ընդառաջ Ucom-ը չի մոռանում հատկապես այն ընտանիքների ու երեխաների մասին, որոնք առանձնահատուկ ուշադրության և հոգածության կարիք ունեն:

Нет описания.

Ucom-ի կամավորների հետ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն անձամբ այցելել է World Vision Armenia-ի Վարդենիսի տարածքային զարգացման գրասենյակ` մասնակցելու արցախցիներին օգնություն տրամադրելու աշխատանքներին: Այցը համատեղ էր, World Vision Armenia-ի ծրագրերի տնօրեն Րաֆֆի Դուդակլյանի ուղեկցությամբ:

«Ucom-ը մարդակենտրոն ընկերություն է և մենք հավատում ենք բարի գործերի ուժին: Ի թիվս այլ նախաձեռնությունների, որոնք իրականացնում ենք համայնքի բարեկեցության համար, մենք ցանկանում ենք պարզագույն ապահովություն փոխանցել մեր հայրենակիցներին: Մենք ուզում ենք, որ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներն իմանան, որ իրենք մենակ չեն ու որ համատեղ ուժերով ոտքի կկանգնենք»,-ասել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Нет описания.

Ucom ընկերության և World Vision Armenia հասարակական կազմակերպության միջև ստորագրված համագործակցության հուշագրի շրջանակում Հայաստանի երեք մարզերում` Սյունիք, Գեղարքունիք և Տավուշ, Արցախից բռնի տեղահանված ընտանիքների տրամադրվել է տաք հագուստ, անկողնային պարագաներ, տաքացուցիչներ և այլ անհրաժեշտ իրեր: Այս ամենը հնարավոր է դարձել Ucom-ի աշխատակիցների և ընկերության նվիրաբերությամբ:

«World Vision Armenia-ի հանձնառությունն է առավելագույն թվով մարդկանց օգնություն հասցնել, և Ucom-ի այս նվիրաբերությունը ճիշտ ժամանակին հասավ: Մենք ջանք չենք խնայել, որ այս նվիրաբերության միջոցներով ձեռքբերված օգնությունը թափանցիկությամբ և հաշվետվողականությամբ հասնի  այն մարդկանց, ովքեր դրա կարիքն ամենից շատն ունեն: Այս դժվար օրերին համախմբումը սոցիալական պատասխանատվության շուրջ ամենակարևորն է, և մենք ողջունում ենք համայնքի բարեկեցության բարձրացմանն ուղղված յուրաքանչյուր քայլ»,-նշել է World Vision Armenia-ի ծրագրերի տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը:

Нет описания.

Երկու կառույցների ղեկավարներն այցելել են նաև Արցախից բռնի տեղահանված, 9 երեխա ունեցող Եպրաքսյա Կոնդունցի բազմազավակ ընտանիքին, զրուցել ընտանիքի հետ, ջերմություն ու հոգատարություն փոխանցել:

Нет описания.

Ucom-ը կապի ազգային օպերատոր է, որը հանդես է գալիս կանաչ, բնապահպանական առումով մաքուր ու համայնքի բարեկեցության ուղղված սոցիալական պատասխանատվության ծրագրերով:  

Հայաստանում իր գործունեությունը սկսելով 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո՝ մարդասիրական օգնությանը զուգահեռ՝ Վորլդ Վիժն Հայաստանը իրականացնում է համայնքների երկարաժամկետ զարգացմանն ուղղված ծրագրեր։ Տարիների ընթացքում կազմակերպության զարգացման ծրագրերից անմիջականորեն օգտվել են ավելի քան 110000 երեխա երկրի ողջ տարածքում։