Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ Զաքարյան Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ»
Հոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգըՖուտզալի Հայաստանի հավաքականն ԱԱ-2028-ի ընտրական փուլը մեկնարկել է պարտությամբԺամանակն է, որ մեր հայրենակիցներն այլևս ստիպված չլինեն ընտրություն կատարել հացի և դեղորայքի միջև․Ուժեղ Հայաստան«Ուժեղ Հայաստան»-ը շարունակում է քարոզարշավը ՍտեփանավանումՈւրախ ենք, որ կրկին ոգեշնչման աղբյուր ենք դարձել կառավարության համար. Ուժեղ ՀայաստանՈւիթքոֆը Օսլո այցից հետո կմեկնի Սանկտ ՊետերբուրգՎթար է․ ջուր չի լինելուԼավրով․ Ռուսաստանը կլսի Ուիթքոֆի և Քուշների առաջարկները, բայց քաղաքական զիջումների չի գնաՏուգանքը 20 տոկոսով պակաս վճարելու հնարավորությունից օգտվելու համար roadpolice.am կայքում գրանցվող վարորդների թիվը շարունակում է աճելԻնչո՞ւ են Հայաստանում դեղերն ավելի թանկ, քան Վրաստանում․ «Ուժեղ Հայաստանը» լուծում է առաջարկում՝ դեղերի գները նվազեցնելու համարՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Լոռու մարզերումՑեղասպանությունը վկայող լուսանկարը ներկայացվել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ապացույցՌԴ-ում վառելիքի հետ կապված իրավիճակը չի ազդում ԵԱՏՄ-ում նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկայի ձևավորման վրա․ ՕվերչուկՀրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկըԸնտրությունների ժամանակ մենք խոստացել էինք նվազեցնել դեղերի գները. այսօր կատարում ենք մեր խոստումը․ Ուժեղ ՀայաստանՓարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակումՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՍպերցյանի թիմի հերթական հաղթանակը«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ի ծննդատանը կյանքից հեռացած նորածինն ունեցել է անհամատեղելի կենսական տվյալներԶելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտից

Երբ ախորժակն իսկապես էլ ուտելիս է բացվում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախօրեին Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի աշխատակազմերը համատեղ հայտարարություն տարածեցին: Դրան առավել «սառը գլխով» անդրադառնալու առիթներ կլինեն: Գնահատականներն ու մեկնաբանությունները տարբեր են: Այդուամենայնիվ, այդ նույն հայտարարության ֆոնին, շատ կարևոր է արձանագրել, որ Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել Հայաստանին։ Նախ՝ Ալիևը հայտարարում էր, թե պետք է Հայաստանը դեռ 8 գյուղ վերադարձնի իրենց, հետո սկսեց հրապարակայնորեն խոսել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» շուրջ իրենց պատկերացումների մասին։

Ըստ նրա, այդ ճանապարհով անցնողների համար չպետք է լինեն մաքսատուրքեր, ստուգումներ, սահմանապահության ընթացակարգեր, ու դա իրենց օրինական իրավունքն է։ Փաստացի Ադրբեջանը ոչ միայն իր զավթածով չի բավարարվում, այլև նոր զիջումներ է ցանկանում ստանալ։ Բացի այդ, Ալիևը նշում է, թե խաղաղության պայմանագիրը դեռ չի ենթադրում խաղաղություն։ Իսկ դա վկայում է այն մասին, որ Բաքուն խաղաղություն չի ցանկանում, ու եթե ցանկանար, արդեն ինչ-որ համաձայնություն կամ հաշտության պայմանագիր կնքված կլիներ հատկապես այն պարագայում, երբ Արցախում էթնիկ զտում և ցեղասպանական գործողություններ է իրականացրել, ու կուզենար օր առաջ ֆիքսել իր ձեռք բերածը, քանի դեռ իրավիճակը չի փոխվել։ Բայց, ինչպես ասում են, ախորժակը միշտ ուտելիս է բացվում, դրա համար էլ ադրբեջանական կողմը ժամանակի ընթացքում նորանոր պահանջներ է առաջ քաշում, որ խաղաղություն չհաստատվի, լարված իրավիճակը շարունակվի, ու Հայաստանի նկատմամբ ագրեսիա ձեռնարկելու հնարավորություն լինի։ Դրա համար Բաքվին պետք է, որ նախ՝ հայ ժողովուրդը համակերպվի ստեղծված իրավիճակի հետ։

Սկզբից հայ հանրությունը համակերպվեց 2020 թվականի պարտության ու նոյեմբերի 9-ի համաձայնագրի պահանջների հետ, հետո Հայաստանի տարածք ներխուժման ու Արցախի շրջափակման, իսկ հիմա գործընթաց է գնում ընդհանրապես Արցախի կորստի հետ համակերպվելու առումով։ ՀՀ իշխանություններն էլ ամեն ինչ անում են, որ թշնամու պլանները հեշտացնեն, դյուրին դարձնեն նոր զիջումները, դրա համար էլ հայտարարում են, թե այլևս իրենց համար Արցախի հարց չկա, նախկինում արդեն Արցախը հանձնված է եղել և այլն։ Եվ չնայած ՀՀ իշխանության ներկայացուցիչները վախվորած խոսում են արցախահայության վերադարձի մասին, բայց, միևնույն ժամանակ, այն իրատեսական չեն համարում։

Այսինքն, Նիկոլ Փաշինյանն ու իր քաղաքական ուժն ամեն ինչ անում են, որ հանկարծ ժողովրդական պոռթկում տեղի չունենա, զարգացումներն անցնեն առանց ցնցումների, որպեսզի իրենց պաշտոնավարմանը որևէ վտանգ չսպառնա։ Նույն լեզվապաշարով խոսում է նաև Ալիևը՝ ռևանշիզմի վտանգի մասին պարբերաբար հայտարարություններ անելով: Փաստացի, գործող ՀՀ իշխանությունները ուղղակի չտեսնված նվեր են Ադրբեջանի համար, քանի որ հերթով լեգիտիմացնում են Ալիևի պահանջները, գլխիկոր զիջումներ կատարում, միայն թե մնան իրենց աթոռներին։ Դրա համար էլ 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ Փաշինյանը հպարտանում էր պարտությամբ, ասում, թե «սարի ծերին, որտեղ տարվա կեսը ձյուն է, ինչների՞ս է պետք զինվոր»։

Հասկանալի է, որ եթե ՀՀ իշխանությունները հեռանան, ապա իրավիճակը կարող է փոխվել։ Հենց դրանից էլ վախենում է Ալիևը, դրա համար էլ անընդհատ զգուշացնում է ռևանշիզմի մասին, որ հանկարծ չփորձեն գլուխ բարձրացնել, բայց ՀՀ իշխանություններին երբեք չի թիրախավորում։ Այսինքն, փոխադարձ «պասերով» կատարվում է Հայաստանի ու Արցախի պետականության քայքայման քաղաքականությունը, ուղղակի մեր կորուստները ժամանակի ընթացքում այնպես են ներկայացվում, որ եթե Հայաստանի իշխանությունները չհամաձայնեն զիջումներին, ավելի վատ կլինի։ Ու ոչ մի խոսք չկա պայքարելու, թշնամուն հակադարձելու ու մեր կորցրածը վերադարձնելու մասին։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում