Մարդասիրական-բարեգործական նպատակով Հայաստան են եկել ՌԴ ՄԻՊ ներայացուցիչները
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՌԴ մարդու իրավունքների պաշտպան Տատյանա Մոսկալկովայի «Սրտից՝ սրտին» ակցիայի շրջանակներում հավաքվել և Հայաստան է ուղարկվել մարդասիրական օգնություն՝ Արցախից բռնի տեղահանվածների ընտանիքների համար:
Արցախից բռնի տեղահանվածների կարիքներին, նրանց առջև ծառացած տարատեսակ խնդիրներին տեղում ծանոթանալու և առավել հասցեական օժանդակություն ցուցաբերելու նպատակով՝ Հայաստանում էին ՌԴ ՄԻՊ գրասենյակի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վլադիմիր Աբրամովն ու ՌԴ ՄԻՊ ներկայացուցիչ Վիկտորիա Սալտանովան:
Ի թիվս բազմաթիվ հանդիպումների, ՌԴ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են նաև Արարատի մարզի Մասիս համայնք, որտեղ ժամանակավոր կեցություն է ստացել մոտ 12 հազար արցախցի: Նրանցից 12-ը ՌԴ քաղաքացիներ են կամ ունեն երկքաղաքացիություն:
Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը Ռուսաստանի հայերի միության և ՌԴ ՄԻՊ ներկայացուցիչներին է ներկայացրել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների դժվարությունները, այն աշխատանքները, որ համայնքում իրականացվում են՝ արցախցիներին օգնելու համար:
Ռոթւսաստանի հայերի միության և ՌԴ ՄԻՊ ներկայացուցիչները Մասիսում հանդիպել են բռնի տեղահանված քաղաքացիներին, եղել են նրանցից մի քանիսի կացարաններում, անձամբ տեղեկացել են առկա խնդիրներին և իրական կարիքներին:
Վլադիմիր Աբրամովն ու Վիկտորիա Սալտանովան հանդիպել են նաև ՀԱԱ Մասյացոտն թեմի առաջնորդ Տեր Գեւորգ եպիսկոպոս Սարոյանին, ով նույնպես ակտիվ ներգրավված է բռնի տեղահանված արցախցիներին օգնելու աշխատանքներում:
Հիշեցնենք, որ ՌԴ մարդու իրավունքների պաշտպան Տատյանա Մոսկալկովայի «Սրտից՝ սրտին» ակցիայի շրջանակներում արցախցիներին ուղղված մարդասիրական օգնությունը հավաքվել է Ռուսաստանի հայերի միության դիմումի կապակցությամբ, «Պլանետա», «Վերածնունդ և հույս» ռուսաստանյան հիմնադրամների ինչպես նաև Ռուսաստանի Ազգային ճակատի աջակցությամբ:




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան
Կառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ Աբրահամյան
Օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱ
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Արցախի Հանրապետությունը ձևավորվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքով. Մենուա Սողոմոնյան
Տարեցտարի բուհ ընդունվողների թիվը զգալի նվազում է, ինչը վկայում է կրթության ցածր որակի մասին. Ատոմ Մ...
«Եթե մենք կանգնեցինք Արևմուտքի կողքին, Արևմուտքը մեզ Ուկրաինայի նման օգտագործելու է, և մենք վճարելու...
Եկեղեցին մեր վերջին սրբությունն է, և մենք ամեն գնով պետք է պայքարենք ու պաշտպանենք այն. Ցոլակ Ակոպյա...