Դեռ երկու տասնյակից ավելի գերիներ շարունակում են մնալ ադրբեջանական բանտերում
Շուրջ 6 օր անց հրապարակած հայտարարությունից Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 32 ռազմագերիների։ Դեկտեմբերի 7-ին Հայաստանի վարչապետի աշխատակազմն Ադրբեջանի նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն են տարածել՝ նշելով, որ որպես բարի կամքի դրսևորում Ադրբեջանն ազատ է արձակում 32 հայ ռազմագերիների, իսկ Հայաստանը՝ 2 ադրբեջանցի զինծառայողների։
Թեև անուններն ի սկզբանե չէին նշում, սակայն ակնհայտ էր, որ խոսքն Ագշին Բաբիրովի և Հուսեին Ախունդովի մասին է։ Ախունդովը ցմահ ազատազրկման էր դատապարտվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահնորդի սպանության համար և այժմ, ընդամենն ամիսներ անց հայկական կողմը նրան վերադարձնում է Ադրբեջանին, որտեղ նա, իհարկե, որևէ պատիժ էլ չի կրելու։ Փոխարենը, միայն 6 օր անց լուրջ հոգեբանական տրավմայի ենթարկելով հայ հանրությանը, Ադրբեջանը բարեհաճել է վերադարձնել 32 հայ ռազմագերիներին։
Երեկ երեկոյան նրանց տեղափոխել են Մուրացանի կենտրոնական հոսպիտալ, բուժզննումից հետո, թույլատրել են վերադառնալ իրենց տները։ Ռազմագերիների մեծ մասը Շիրակի մարզի բնակիչներ են, որոնք գերեվարվել էին 2020 թվականի դեկտեմբերին, Հադրութի Հին թաղեր և Խծաբերդ գյուղերի մերձակայքում։ Երեք տարի ադրբեջանական գերեվարության մեջ անցկացրած մարդիկ երեկ ժամեր շարունակ նաև ստիպված էին սթրեսի ենթարկվել հոսպիտալում։ Մինչ նրանց հարազատները հավաքվել էին հիվանդանոցի դիմաց և պահանջում էին թույլ տալ տեսնել իրենց հարազատներին, երբեմն-երբենմ նույնիսկ քաշքշուկներ էին տեղի ունենում ոստիկանների և ազատվածների հարազատների միջև։
Ըստ էության, նույնիսկ հասարակ մի հարց գործող իշխանությունները չեն կարողացել նորմալ կազմակերպել և սթրեսի են ենթարկում մի քանի հարյուր մարդկանց, որոնք առանց այն էլ 3 տարի անցել են դժոխքի միջով՝ իմանալով, որ իրենց հարազատները գտնվում են ադրբեջանական գերության մեջ։
Դեռ երկու տասնյակից ավելի գերիներ շարունակում են մնալ ադրբեջանական բանտերում։ Եվ դա միայն պաշտոնական տվյալներով։
Սաթենիկ Պապյան




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան
Կառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ Աբրահամյան
Օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱ
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Արցախի Հանրապետությունը ձևավորվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքով. Մենուա Սողոմոնյան
Տարեցտարի բուհ ընդունվողների թիվը զգալի նվազում է, ինչը վկայում է կրթության ցածր որակի մասին. Ատոմ Մ...
«Եթե մենք կանգնեցինք Արևմուտքի կողքին, Արևմուտքը մեզ Ուկրաինայի նման օգտագործելու է, և մենք վճարելու...
Եկեղեցին մեր վերջին սրբությունն է, և մենք ամեն գնով պետք է պայքարենք ու պաշտպանենք այն. Ցոլակ Ակոպյա...