Սերժ Սարգսյանի գործը՝ լակմուսի թուղթ
Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի շուրջ ստեղծված իրավիճակը կոնկրետ վկայում է, թե ինչպես է գործող իշխանություններն աղավաղում և վարկաբեկում Հայաստանի դատական համակարգը։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում երեկ դիզվառելիքի գործով դատական նիստին, մեղադրողը միջնորդել է երրորդ նախագահին մեղավոր ճանաչել առաջադրված մեղադրանքում, սակայն ազատել քրեական պատասխանատվությունից վաղեմության ժամկետներն անցնելու հետևանքով։
Սերժ Սարգսյանը, գործարար Բարսեղ Բեգլարյանն ու ևս մեկ հոգի մեղադրվում էին դիզվառելիքի սուբսիդիայի 489 միլիոն դրամը հափշտակելու մեջ։ Քրեական գործը կարվել էր գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի ցուցմունքի հիման վրա։ Կարապետյանն ինքն էլ այս գործում մեղադրյալ էր, սակայն մահացել էր կորոնավիրուսից։
Իշխանությունները շարունակեցին այս անհեթեթ գործի քննությունը և հասցրեցին այնտեղ, որ վաղեմության բոլոր ժամկետներն անցել են։ Ըստ էության, նույնիսկ եթե դատարանը Սերժ Սարգսյանին մեղավոր ճանաչի, ապա ստիպված է լինելու պարզապես հանգիստ թողնել նրան։
Սարգսյանն ինքը մշտապես հերքել է բոլոր մեղադրանքները, ընդ որում դատական հաջորդ նիստին, դեկտեմբերի 21-ին նրա պաշտպանները բավականին լուրջ ելույթով են հանդես գալու։ Մեկ այլ կարևոր հանգամանք, դատարանի որոշմամբ նաև չեղարկվել է Սերժ Սարգսյանի խափանման միջոց՝ ստորագրությունը, այսինքն երրորդ նախագահն այլևս կարող է հանգիստ լքել Հայաստանի տարածքը, աշխարհի ցանկացած կետում հանդիպել ցանկացած մարդու հետ։
Բացակայելու արգելքի խափանման միջոցը, գործող իշխանությունները տևական ժամանակ օգտագործել են ընդդիմախոսներին հետապնդելու, ինչպես նաև արտերկրում նրանց հնարավոր հանդիպումները կամ քաղաքական քայլերը խափանելու նպատակով։ Ցանկացած պարագայում Սերժ Սարգսյանի գործը վկայում է Հայաստանի իշխանությունների դիլետանտության և ոչ կոմպետենտության մասին։
Սոնա Բարսեղյան




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան
Կառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ Աբրահամյան
Օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱ
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Արցախի Հանրապետությունը ձևավորվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքով. Մենուա Սողոմոնյան
Տարեցտարի բուհ ընդունվողների թիվը զգալի նվազում է, ինչը վկայում է կրթության ցածր որակի մասին. Ատոմ Մ...
«Եթե մենք կանգնեցինք Արևմուտքի կողքին, Արևմուտքը մեզ Ուկրաինայի նման օգտագործելու է, և մենք վճարելու...
Եկեղեցին մեր վերջին սրբությունն է, և մենք ամեն գնով պետք է պայքարենք ու պաշտպանենք այն. Ցոլակ Ակոպյա...