Կյանքից հեռացել է Ալեքսիս Օհանյանի 101-ամյա պապը
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի
Հայազգի գործարար, Reddit-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը հայտնել է 101-ամյա պապի՝ Հայոց ցեղասպանությունը վերապրածների ընտանիքում ծնված Ջոն Օհանյանի մահվան մասին։ Գործարարն այս մասին գրել է X-ում:
«Երեկ հուղարկավորեցինք պապիկիս՝ Ջոն Օհանյանին: Օլիմպիայի և Ադիրայի (Ալեքսիս Օհանյանի դուստրերը) մեծ պապը մարդ էր, որի 101 տարվա (102 տարեկանի լրանալուն մեկ ամիս էր մնացել) ճանապարհորդությունը տոկունության, նվիրվածության և ընտանիքի մնայուն ուժի վկայությունն էր:
Նա ծնվել է Հայոց ցեղասպանութունից հետո. նրա կյանքի վաղ տարիներին եղել են մեծ մարտահրավերներ: Նրա ծնողները, որոնք Ցեղասպանության վերապրածներ էին, նրա մեջ սերմանել են հույսը միայն սեփական անձի վրա դնելու խոր զգացում և ընտանիքի կարևորությունը: Հետագայում այս դասերը դառնալու էին նրա կյանքի հիմնաքարը», - գրել է Օհանյանը:
Նա մանրամասնել է, որ պապը զորակոչվել էր ԱՄՆ բանակ՝ կռվելու Երկրորդ համաշխարհային պատերազմում, այնուհետև իրավագիտություն էր սովորել և հրաշալի կարիերա կառուցել այս ոլորտում:
«Հույսը միայն սեփական անձի վրա դնելը պապիկիս հատկանիշն էր, և ես երախտապարտ եմ դրա համար: Պապիկ, ես գիտեմ, որ քո անցած ճանապարհը հեշտ չէր, բայց այն մեզ տարավ Օհանյանների 3 նոր սերնդի միջով՝ տալով հնարավորություններ, որոնց մասին քո ծնողները, որոնք իրենց պատանեկության տարիներին մղձավանջ էին ապրել, կարող էին միայն երազել», - գրել է Օհանյանը:




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
Լրագրողների նկատմամբ այս վերաբերմունքի նպատակը մեկն է՝ լռեցնել ազատ խոսքը, քննադատություններն ու սու...
Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)
Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Աշոտ Ֆարսյանի կյանքի կարգախոսը. տեսանյութ