Հայտնաբերվել է առողջության համար վտանգավոր երկարատև գրիպի տեսակ
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի
Սենթ Լուիսի Վաշինգտոնի համալսարանի բժշկական դպրոցի գիտնականները պարզել են, որ սեզոնային գրիպով հոսպիտալացված մարդկանց մոտ վիրուսը կարող է երկարատև և վտանգավոր առողջական հետևանքներ առաջացնել, որոնք նման են երկարատև COVID-ին կամ հետկովիդային համախտանիշին: Հետազոտության արդյունքները հրապարակվել են The Lancet Infectious Diseases ամսագրում:
Փորձագետները վերլուծել են 2020 թվականի մարտի 1-ից մինչև 2022 թվականի հունիսի 30-ը ընկած ժամանակահատվածում COVID-19-ի պատճառով հոսպիտալացված 81,280 հիվանդի տվյալները, ինչպես նաև 2015 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2019 թվականի փետրվարի 28-ը սեզոնային գրիպի պատճառով հոսպիտալացված 10,985 հիվանդի տվյալները:
Գրիպի և COVID-19-ի պատճառող վիրուսները համեմատող ուսումնասիրությունը ցույց է տվել, որ վարակվելուց հետո 18 ամսվա ընթացքում այս հիվանդություններով բուժառուները բախվում են մահվան, հետընդունման և բազմահամակարգային օրգանների դիսֆունկցիայի ռիսկի: Բացի այդ, ամենամեծ ռիսկի ժամանակը եղել է վարակի սկզբից 30 օր կամ ավելի ուշ:
Հատկանշական բացառությունն այն է, որ գրիպի վիրուսն ավելի լուրջ վտանգ է ներկայացնում շնչառական համակարգի համար, քան կորոնավիրուսը։ Այսպիսով, գրիպի հարուցիչը շնչառական վիրուսն է, մինչդեռ SARS-CoV-2-ն ավելի ագրեսիվ է, քանի որ կարող է ազդել ցանկացած օրգան համակարգի և առաջացնել սրտի, ուղեղի, երիկամների և այլ օրգանների անբավարարություն։




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
Լրագրողների նկատմամբ այս վերաբերմունքի նպատակը մեկն է՝ լռեցնել ազատ խոսքը, քննադատություններն ու սու...
Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)
Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Աշոտ Ֆարսյանի կյանքի կարգախոսը. տեսանյութ