Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ» Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ» «Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ» Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր Կամենդատյան
Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Իրանի 36-ամյա քաղաքացու մարմինըՀոսանքանջատումներ Երևանի և մարզերի մի շարք հասցեներումԵվրոպայում 2026թ․ ամառը դարձել է ամենաշոգը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքումԿաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով զոհված ալպինիստների թիվը հասել է 15-իԲալահովիտում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելիս ճանապարհաշինարարները հայտնաբերել են մարդու գանգՇիրակի թեմում Խաչվերացի հանդիսավոր թափոր կանցկացվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ է սպասվումԵկել ենք Տիգրանաշեն՝ ցույց տալու Փաշինյանին, թե ինչու այն չպետք է հանձնի. Նարեկ ԿարապետյանԹրամփը հերքել է Հորդանանում ԱՄՆ կործանիչների վնասման մասին հաղորդումները«Հայաստանը պետք է հստակ կանգնի Ռուսաստանի կողքին». Մհեր ԱվետիսյանԶարգացում, ոչ թե հանձնում․ այսօր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները եղան ՏիգրանաշենումՄենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ ՀայաստանԿոնվերս Բանկի նախաձեռնությամբ քննարկվել են հայ-լեհական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներըՀայոց ցեղասպանության թանգարանը համալրվել է նոր աուդիոգիդերով և ռադիոգիդերովԹուրքական ԱԹՍ-ները խնդիր են դարձել Հունաստանի համարԳերմանիան նպատակ ունի թույլ չտալ, որ ծայրահեղ աջերը հասանելիություն ստանան պատերազմական գաղտնի ծրագրին. Bloomberg«ՀայաՔվեն» վերահաստատում է Արցախի բնակչության հիմնարար իրավունքների պաշտպանության շուրջ իր աննահանջ հանձնառությունըԱյգեստանում գործարկվելու է էլեկտրական շչակՉինաստանում բեռնատար նավում բռնկված հրդեհի հետևանքով 25 մարդ է զոհվելBaghramyan Residence-ը միավորում է ոլորտի առաջատար գործընկերներին
Հասարակություն

Կապանում իրականացվում են մեծ ծավալի սուբվենցիոն ծրագրեր, որի համաներդրման մասնաբաժնի մի մասը հոգում է ԶՊՄԿ-ն (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

2023 թվականին Սյունիքի մարզկենտրոն Կապան համայնքը մարզում ամենամեծ ծավալի սուբվենցիոն ծրագրերն է ներկայացրել․ ՀՀ կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ իրականացվող աշխատանքներից հաստատվել է 2 մլրդ 825 մլն 627 հազար դրամ ընդհանուր արժեքով 11 ծրագիր՝ իրենց ենթաբաղադրիչներով, որում պետական բյուջեից համաներդրման չափը 1 մլրդ 893 մլն 488 հազար դրամ է։

Շինաշխատանքներն իրականացվում են թե՛ Կապան քաղաքում, թե՛ գյուղական բնակավայրերում։ Ծավալի աննախադեպ լինելով պայմանավորված՝ դրանք ամբողջությամբ ներկայացնել հնարավոր չէ։

Միայն այս տարի Կապանում բացվել է սուբվենցիոն ծրագրերով ամբողջովին հիմնանորոգված մեկ մանկապարտեզ, ևս 3 ՆՈՒՀ-ի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են։ Սուբվենցիոն ծրագրերի արդյունքում Կապանում բարեկարգ տեսք են ստացել զգալի քանակությամբ բակեր ու մայթեր, եզրապատեր, ներհամայնքային ճանապարհներ, առավել լավ պայմաններ են ստեղծվել մատաղ սերնդի արտադապրոցական կրթության, առողջ ապրելակերպի ապահովման համար․ նորոգվում են ակումբ-գրադարաններ, մարզադպրոցներ, ստեղծվում խաղահրապարակներ ու մարզադաշտեր, գյուղերում բարելավվում են վարչական շենքերի պայմանները, կառուցվում խմելու ջրի համակարգեր։

Կապանում 2023-ին հաստատված սուբվենցիոն ծրագրերից են

«Կապանի համայնքապետարանի մասնաշենքի ուժեղացում, վերակառուցում և նոր մասնաշենքի կառուցում»․ ծրագրի ընդհանուր արժեքը 966 մլն դրամ է, որում պետբյուջեից համաֆինանսավորման չափը՝ 579 մլն 600 հազար դրամ։

Արծվանիկ, Սյունիք բնակավայրերի գյուղամիջյան ճանապարհների նորոգում և ասֆալտապատում․ ծախսվող ընդհանուր գումարը՝ 191 մլն 604 հազար դրամ, որում պետբյուջեից համաֆինանսավորման չափը՝ 105 մլն 381 հազար դրամ։

Կապան քաղաքի թունելից մինչև Բաղաբերդ թաղամասի միջնամասը փողոցային լուսավորության համակարգի կառուցում․ ծրագրի ընդհանուր արժեքը՝ 147 մլն 413 հազար դրամ , որում պետբյուջեից համաֆինանսավորման չափը՝ 103 մլն 189 հազար դրամ։

Ուժանիս բնակավայրի խմելու ջրի մատակարարման ապահովում, ծրագրի ընդհանուր արժեքը՝ 121 մլն 153 հազ դրամ, որում պետբյուջեից համաֆինանսավորման չափը՝ 84 մլն 807 հազ դրամ։

Կապան քաղաքի Դավիթ Բեկ, Շինարարների, Բաղաբերդ թաղամասերի ակումբ-գրադարանների նորոգում․ ծրագրի ընդհանուր արժեքը՝ 201 մլն 699 հազ դրամ, որում պետբյուջեից համաֆինանսավորման չափը՝ 121 մլն 18 հազար դրամ։

Կապանի թիվ 2 ՆՈՒՀ-ի շենքի հիմնանորոգում և տարածքի բարեկարգում, գյուղական Արծվանիկ բնակավայրի ՆՈՒՀ -ի հարևանությամբ տարածքի բարեկարգում․ ծրագրի ընդհանուր արժեքը՝ 499 մլն 146 հազար դրամ, որում պետբյուջեից համաֆինանսավորման չափը՝ 371 մլն 957 հազար դրամ։

Կապանի թիվ 1 ՆՈՒՀ -ի շենքի հիմնանորոգում և տարածքի բարեկարգում, ծրագրի ընդհանուր արժեքը՝ 367 մլն 283 հազար դրամ, որում պետբյուջեից համաֆինանսավորման չափը՝ 293 մլն 826 հազար դրամ։

«Կապանի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ-ի գրասենյակի կառուցում․ ծրագրի ընդհանուր արժեքը՝ 61 մլն 750 հազար դրամ, որում պետբյուջեից համաֆինանսավորման չափը՝ 37 մլն 50 հազար դրամ։

Նորաշենիկ գյուղական բնակավայրի վարչական շենքի նորոգում․ ծրագրի ընդհանուր արժեքը՝ 22 մլն 778 հազար դրամ, որում պետբյուջեից համաֆինանսավորման չափը՝ 13 մլն 667 հազար դրամ։

Այս տարվա մեկ այլ ծրագրով նորոգվել, ասֆալտապատվել են մայթեր, շենքերի բակեր․ ծրագրի ընդհանուր արժեքը՝ 80 մլն 949 հազար դրամ, որում պետբյուջեից համաֆինանսավորման չափը՝ 44 մլն 521 հազար դրամ։

Վերոնշյալներից ամբողջությամբ ավարտվել է 3 ծրագիր, մյուսներն ընթացքի մեջ են։

2023 թվականին Կապան համայնքում նաև ավարտվել են սուբվենցիոն ծրագրեր, որոնք մեկնարկել էին նախորդ տարի։ Դրանցից են

Կապանի թիվ 10 ՆՈՒՀ-ի շենքի վերանորոգում և տարածքի բարեկարգում․ ծրագրի ընդհանուր արժեքը՝ 293 մլն 846 հազար դրամ, որում կառավարության համաներդրման մասնաբաժինը՝ 235 մլն 76 հազար դրամ։

Կապան քաղաքի փողոցների և բակերի հիմնանորոգում՝ 16 ենթաբաժիններով․ արժեքը՝ 1 մլրդ 482 մլն 617 հազար դրամ, որում կառավարության համաներդրման մասնաբաժինը՝ 815 մլն 439 հազար դրամ։

Ջրամատակարարման ապահովում երեք գյուղական բնակավայրերում՝ Դավիթ Բեկ, Սրաշեն, Կաղնուտ․ արժեքը՝ 330 մլն 657 հազար դրամ, որում կառավարության համաներդրման մասնաբաժինը՝ 231 մլն 460 հազար դրամ։

Վարչական շենքերի կառուցում գյուղական Վանեք, Եղեգ, Ներքին Խոտանան բնակավարերում․ արժեքը՝ 138 մլն 769 հազար դրամ, որի 60 տոկոսը կառավարության համաներդրման մասնաբաժինն է։
Կառուցվել է հինգ խաղահրապարակ/մարզադաշտ/հանգստյան գոտի․ արժեքը՝ 339 մլն 733 հազար դրամ, որի 55 տոկոսը կառավարության համաներդրման մասնաբաժինն է։

Նախորդ տարվանից մեկնարկած ծրագրերից ընթացի մեջ են

Դ․ Համբարձումյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի շենքի մասնակի վերանորոգում և ջեռուցման համակարգի վերականգնում․ արժեքը՝ 42 մլն 788 հազար դրամ, որի 60 տոկոսը կառավարության համաներդրման մասնաբաժինն է։
Կապանի թիվ 9 ՆՈՒՀ-ի շենքի վերակառուցում և տարածքի բարեկարգում․ արժեքը՝ 295 մլն 360 հազար դրամ, որի 80 տոկոսը կառավարության համաներդրման մասնաբաժինն է։ Նշենք, որ Կապանում ևս համայնքի համաներդման մասնաբաժնի մի մասը հոգում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն։