Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ուժեղ Հայաստան՝ արժանապատիվ ապագայի համար 7 առաջարկ Հայաստանին, որ ուզում եմ առանձնացնել և շատ կարևորում եմ ԲՀԿ ծրագրում. Էլինար Վարդանյան Արի՛ ընտրության, ընտրի՛ր փոփոխությունը, ընտրի՛ր «Ուժեղ Հայաստանը» ՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավը Վարաչպետական մրցավազքը պետք է մի կողմ դնել. նախ պետք է ամեն ինչ անենք, որ Հայաստանը լինի․ Էդմոն Մարուքյան Մայիսի 24-ին «Ուժեղ Հայաստան» դաշինքը գալիս է Ավան վարչական շրջան Սամվել Կարապետյանը Կոտայքի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է բոլորի կյանքը բարելավելու ծրագրերը Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը. Էդմոն Մարուքյան Զելենսկին Երևան գալուց առաջ Բաքվում էր, բայց պրովոկացիոն հակառուսական հայտարարություններ այնտեղ չարեց․ Վահե Հովհաննիսյան Բանակի վերազինումից հետո ծառայության ժամկետը աստիճանաբար կրճատվելու է մինչև 1 տարի․ «Ուժեղ Հայաստան» Ժամանակն է անկարողներին փոխել ուժեղով․ Լիլիա Շուշանյան Այն ինչ կարելի է քպ-ականներին, չի կարելի ընդդիմադիրներին. Գոհար Ղումաշյան
Վանաձորը փոփոխություն է ուզում. «Հայրենասիրությունը պիտի դառնա կարևորագույն արժեքը». «Ուժեղ Հայաստան»Վանաձորը փոփոխություն է ուզում․ փոփոխության համարն է` համար 3․ «Ուժեղ Հայաստան»Հանդիպում Հայաստանի և արտերկրի կրիպտո համայնքի ներկայացուցիչների հետ․ Էդմոն Մարուքյան«Ուժեղ Հայաստան» դաշինքի այսօրվա հանրահավաքը Վանաձորում` լուսանկարներովՄեր Ուժեղ Վանաձորը. Նարեկ ԿարապետյանՀայտնաբերվել է 410 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըԱզգերը հզորանում են ոչ թե անձերի անուններով, այլ այն գաղափարներով, որոնց շուրջ համախմբվում են. Աննա ՂուկասյանՈւժեղ Հայաստան դաշինքը Վանաձորում էՎանաձորս․ Ալիկ ԱլեքսանյանԲլոգեր Արտակ Ավետիսյանին վերագրվող հանցանքը վերաորակավորվել է․ նա անցնում է խուլիգանության հոդվածովԳերիների վերադարձն ու ազգային արժանապատվությունը պետք է լինեն առաջնային․ Գագիկ ԾառուկյանԱՄՆ-ն պատրաստ է շարունակել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման ջանքերը. Ռուբիո7 առաջարկ Հայաստանին, որ ուզում եմ առանձնացնել և շատ կարևորում եմ ԲՀԿ ծրագրում. Էլինար ՎարդանյանԱՊՀ-ն անուշադրության չի մատնի Հայաստանում Ուկրաինայի թեմայով ԵՄ գագաթնաժողովը. Սերգեյ ԼեբեդևԱչքիս առաջ արդեն սրանց ապագա տեքստերն են՝ հերթական պարտությունն արդարացնելու համար․ ԱբրահամյանՀՀ ԿԳՄՍՆ-ն ու ԱՄՆ Աստվածաշնչի թանգարանը կհամագործակցենԻ՞նչ տեղի ունեցավ, երբ Սամվել Կարապետյանի հետ հարցազրույցի ընթացքում նրան անակնկալ այցելեցին մարդիկ, որոնց նա փրկել էրՉկա նախարար, վարչապետ, որ էս հարցերով զբաղվի, վարչապետը տուն խլելով է զբաղվում. Էդմոն ՄարուքյանՓաշինյանը պատրաստ է ամեն քայլի՝ միայն թե մնա իշխանության․ Ավետիք Չալաբյան«Ուժեղ Հայաստանի» քայլերթը Վանաձորում. «ՀայաՔվեի» անդամները ևս վանաձորցիներին իրազեկում են Սամվել Կարապետյանի ծրագրերին
Հասարակություն

Արցախցի երեխան խոստովանել է, որ խաբել է ծնողին. ուսուցչուհին մանրամասներ է ներկայացնում աղմկահարույց միջադեպից

Օրեր առաջ հայկական լրատվականներից մեկը անդրադարձել էր Մասիսի թիվ 4 դպրոցին, որտեղ դասավանդող ուսուցչուհի Արև Վրացյանը իբր արցախցի երեխաների նկատմամբ վատ վերաբերմունք էր դրսևորել և նույնիսկ հարվածել աշակերտներից մեկին։

Քանի որ հարցը շատ նուրբ է և հանրային շրջանակներում տարածվող տեղեկատվությունները խիստ միակողմանի բնույթ են կրում, մենք փորձեցինք կապ հաստատել Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Արև Վրացյանի հետ։   

Ուսուցչուհին մանրամասնեց, որ իր նկատմամբ թիրախավորված արշավ է սկսվել և ամեն ստոր քայլի դիմում են, որպեսզի իրեն հեռացնեն դպրոցից։

«Մեծ աղմուկ բարձրացրած միջադեպը սկսվել է, երբ աշակերտը խաբել է ծնողին, թե իբր խփել եմ իրեն։ Իրականում այդ երեխան էր դասաժամին խփում մեկ այլ տղայի և ես ընդամենը նկատողություն եմ արել։ Ծնողը անհարգալից վերաբերմունք է դրսևորել իմ հանդեպ, բայց երեխան վերջում խոստովանել է, որ ես իրեն չեմ խփել։ Սա առիթ է դարձել արցախցիների անունը շահարկվելու համար։ Ինքս ամենայն հարգանքով եմ վերաբերվում արցախցի աշակերտներին և նրանց ծնողներին, ապրումակից եմ նրանց տառապանքներին, եւ 44-օրա պատերազմի ավարտից հետո իմ կողմից կազմակերպված միջոցառումը` «Մերօրյա հերոսները» խորագրով, ծնվել է իմ հոգու խորքից, զգացմունքներից, մեր հերոսների հիշատակը հավերժացնելու ձգտումից »,-ասաց Արև Վրացյանը։

Տեղեկություններ տարածվեցին նաև, որ ուսուցչուհին արցախցու կենսագրությունը ճղել է և ասել, որ գնա Արցախում գրի իր կենսագրությունը, ի՞նչ կասեք այս մասին։

«Աշակերտներին հանձնարարված էր գործնական աշխատանք՝«Ինքնակենսագրություն»։ Արցախցին չէր կատարում հանձնարարությունը, քանի որ տանից բերած մի շարադրություն էր մոտը։ Շարադրությունը գտնվում է ինձ մոտ։ Երբ 6-րդ դասարանի արցախցի սովորողը խոստովանեց, որ ուսուցչուհի տատիկի թոռնիկի հետ միասին կրկնել է` Վրացյան, հեռացի'ր, ես ասացի. «Տղա' ջան, Արցախից եկել ես, որ ինձ հանե՞ս»։ Այդ արտահայտությունն արել եմ իմ կողմից «ծեծ կերած», ինձ հեռացնելու նպատակով ԿԳՄՍ դիմող ծնողին։ Իմ ասածը միտումնավոր ձևափոխվել է»,-ներկայացրեց ուսուցչուհին։  

Արև Վրացյանը նշեց նաև, որ դպրոցի տնօրեն Նարինե Բարսեղյանը չի կարողանում կամ չի ցանկանում կանխել իր նկատմամբ որոշ ծնողների ագրեսիվ վարքագիծը, երեխաների անկարգությունները։

«Նրա ներկայությամբ ծնողները ինձ վիրավորում են, ստորացնում, զրպարտում, ծայրահեղ քայլերի դիմելու պատրաստակամություն դրսեւորում, ես ինձ պաշտպանված չեմ զգում։ Անգամ մեկ այլ աշակերտի մղել են ստախոսության և պահանջել գրավոր շարադրել սուտ մտքեր։ Նման պահվածքը համարում եմ դատապարտելի և անընդունելի։ Իսկ նման ծնողները պետք է զգան իրենց պատասխանատվության չափը, չթաքնվեն իրենց ստեղծած կեղծիքի խորքում»,-նշեց ուսուցչուհին։

Երեխա-ուսուցիչ փոխհարաբերություններում մշտապես պետք է լինի փոխադարձ հարգանքը։ Իհարկե, ուսուցիչները երեխաներին առնչվող հարցերի ժամանակ պետք է առանջորդվեն երեխայի շահով, բայց երեխաներն ու նրանց ծնողներն էլ պետք է հիշեն ոչ միայն իրենց իրավունքների, այլ նաև պարտականությունների մասին։

Մեր հետ զրույցի ընթացքում Արև Վրացյանը անդրադարձավ նաև իրեն աջակցող ծնողների խմբին՝ հայտնելով իր երախտագիտությունը։

Որոշ ծնողներ, որոնք չցանկացան ներկայանալ, նշեցին, որ գոհ են ուսուցչուհի Արև Վրացյանի աշխատանքից, բայց Մասիս քաղաքի N4 հիմն. դպրոցի որոշ ուսուցիչների և գործիք դարձած աշակերտների կողմից ստեղծվող իրավիճակը խաթարում է դպրոցի աշխատանքային ընթացքը։

«Մենք գոհ ենք ուսուցչուհի Արև Վրացյանի արդյունավետ և բարեխիղճ աշխատանքից և դեմ ենք դպրոցում տիրող ամենաթողությանը։ Երիտասարդ ուսուցչուհին ազնիվ է իր աշխատանքի մեջ և նվիրված է իր գործին։ Մենք ցանկանում ենք աջակցել նման ուսուցիչներին։ Դրա համար բոլորս շնորհակալություն ենք հայտնել իրեն` իր կատարած բարեխիղճ աշխատանքի համար»,-նշեց ծնողներից մեկը։

Ծնողը պատմեց նաև, որ չնայած նրան, որ իրենք աջակցում են ուսուցչուհի Վրացյանին, կան  ծնողներ, որոնք վերջերս ուղղորդվելով դասղեկների կողմից, իրենց անվայելուչ պահվածքով, գռեհիկ բառապաշարով, դաժան վերաբերմունք են ցուցաբերում ուսուցչուհու հանդեպ, պահանջում չաշխատել։

«Տնօրենի հետ նրանք ժողովներ, հանդիպումներ են անցկացնում` ուսուցչի դեմ խոսելով, նրան վիրավորելով։ Այնուհետև իրենց տհաճ մտքերը տնօրենի առաջարկով գրավոր ամրագրում են ու ստորագրություններ հավաքագրում, որպեսզի իրեն ազատելու հիմք հանդիսանա։ Նրանք թույլ չեն տալիս արդար կարծիքը հաշվի առնել և որոշ ծնողների արգելում են մասնակցել այդ ժողովներին, քանի որ մերժվելու են ժողովների անընդունելի քայլերը։ Ստորագրահավաքներին պարտադրաբար մասնակցում են նաև իրենց խղճի դեմ կռիվ տվող ծնողներ։ Շահարկվում է արցախցի աշակերտների անունը, ստերի մեջ ներքաշվում են նաև աշակերտները։ Մենք բարձրաձայնում ենք այս մասին, թեև կաշկանդված ենք ներկայանալ` հատկապես տնօրենության կողմից մեր երեխաների նկատմամբ կոպիտ վերաբերմունքի արժանանալու պատճառով»,-նշեց նա։

Ըստ շրջանառվող տեղեկությունների որոշ ուսուցիչների հրահրմամբ 6-րդ դասարանում աշակերտները չափերն անցնում են` մանկավարժ տատիկի ուղղորդմամբ ուսուցչուհուն հեռանալու կոչեր հնչեցնելով։

«Ես գիտեմ, թե որն է մանկավարժի իմ առաքելությունը և իմ սովորողների հետ աշխատում եմ սիրով, ամենայն բարեխղճությամբ։ Տնօրենի թողտվությամբ է տիրում այս իրավիճակը, նա չի կարողացել կանխել դասղեկների կողմից ստեղծած այս քաոսը, և նման աշակերտների անկարգ պահվածքը տարածվել է մյուս դասարաններում` այս անամոթ քայլերի մեջ ներքաշելով նաև ծնողներին։ Արդյո՞ք դպրոցը չի գիտակցում, որ բուլլինգի զոհն ուսուցիչն է, ոչ թե սովորողը։ Այս իրադարձությունների ֆոնին պարզապես խաթարվում է իր գործը սիրող մանկավարժի աշխատանքային ռիթմը»,- իր խոսքն ամփոփեց ուսուցչուհի Արև Վրացյանը։

Ո՞վ է գնահատական տալու դպրոցում տեղի ունեցող իրավիճակին, կանխելու կամ պատասխանատվության ենթարկելու մեղավորներին, ինչո՞ւ պետք է ուսուցչուհին իրեն պաշտպանված չզգա դպրոցում, ինչո՞ւ պետք է կաշկանդվի դպրոց մտնելիս կամ ուղեկցողի կարիք զգա։

Նմանօրինակ իրավիճակները խիստ դատապարտելի են և խորը ուսումնասիրության արժանի։