ԲՏԱ նախարարին չի ներվելու իր քայլը. ռուսական ալիքների պատճառով պաշտոնանկ կանեն
Ազգային ժողովում երեկ բավականին թեժ է եղել։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը հայտնվել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորների թիրախի ներքո։ Հաշվեքննիչ պալատը զեկույց էր ներկայացրել, որտեղ մանրամասն նշել էր, թե ԲՏԱ նախարարությունը ձախողել է մի շարք նախաձեռնություններ, իսկ Ատոմ Ջանջուղազյանի կողմից զեկույցը ներկայացնելուց հետո, ՔՊ-ականները ոհմակով հարձակվել էին նախարարի վրա։
Ինքը՝ Ռոբերտ Խաչատրյանը, լրագրողների հետ զրույցում չի նշել, թե ինչի հետ է կապված ՔՊ-ականների նման հարձակումը։ Բանն այն է, որ ԲՏԱ նախարարը չի կատարել Փաշինյանի հանձնարարությունը՝ Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը դադարեցնելու վերաբերյալ։ Ավելին, օրրերս տեղի ունեցած համատեղ խորհրդակցության ընթացքում քննարկել էին ռուսական հեռուստաալիքների խախտումների հարցը, իսկ հայկական կողմը հայտարարել էր, թե բանավոր արձանագրած խախտումների փաստը ռուսական կողմն ընդունել է։ Ռուսաստանի թվային զարգացման նախարարություն էլ հերքել էր այս տեղեկությունը, նշել, թե հայկական կողմը որևէ փաստագրական ապացույց չի ներկայացրել։ Ըստ Ռոբերտ Խաչատրյանի՝ ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը դադարեցնելու հարցը քննարկելը չափազանց սխալ կլինի։
Ըստ մեր աղբյուրների՝ Նիկոլ Փաշինյանը զայրացել է Ռոբերտ Խաչատրյանի այս ինքնիրավչությունից և մտադիր են հեռացնել թե՛ Խաչատրյանին, թե՛ այս հարցով զբաղվող նրա տեղակալ Ավետ Պողոսյանին, իսկ այդ պաշտոնին այլ, ավելի հնազանդ մեկին նշանակել։
ԲՏԱ գործող նախարարը, մեր տեղեկություններով, անգործ չի մնա, նրան մտադիր են տեղափոխել նախագահական նստավայր, նախկին ղեկավար Վահագն Խաչատրյանը ցանկանում է պաշտոն տալ Խաչատրյանին՝ աշխատակազմի ղեկավար։
Արայիկ Կարապետյան




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան
Կառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ Աբրահամյան
Օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱ
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Արցախի Հանրապետությունը ձևավորվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքով. Մենուա Սողոմոնյան
Տարեցտարի բուհ ընդունվողների թիվը զգալի նվազում է, ինչը վկայում է կրթության ցածր որակի մասին. Ատոմ Մ...
«Եթե մենք կանգնեցինք Արևմուտքի կողքին, Արևմուտքը մեզ Ուկրաինայի նման օգտագործելու է, և մենք վճարելու...
Եկեղեցին մեր վերջին սրբությունն է, և մենք ամեն գնով պետք է պայքարենք ու պաշտպանենք այն. Ցոլակ Ակոպյա...