Նոր նշանակում՝ քաղաքային իշխանությունների կողմից
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վիկտորյա Հարությունյանը նշանակվել է Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի տեղակալ։ Այս մասին տեղեկությունը հաստատում է Երևանի ավագանու անդամ Անի Խաչատրյանը։
Նշվում է, որ այս պաշտոնում նա նշանակվել է մոտ մեկ ամիս առաջ։
Iravaban.net-ը ներկայացնում է նրա կենսագրությունը, որը հրապարակվել է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջում։
Ծնվել է 1994թ․ սեպտեմբերի 16-ին, ՀՀ Տավուշի մարզի Բաղանիս գյուղում։
2001-2012թթ․ սովորել է Բաղանիսի միջնակարգ դպրոցում։
2012-2016թթ․ սովորել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ֆակուլտետում։
2014-2018թ․ աշխատել է մասնավոր հատվածում՝ կատարելով ծառայողական բնույթի աշխատանք։
2018-2020թթ․ աշխատել է ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում՝ որպես վարչության պետի տեղակալի օգնական։
2020-2022թթ․ աշխատել է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում՝ որպես ճանապարհային ակտիվների կառավարման դեպարտամենտի պետի օգնականի պաշտոնակատար։
2022թ․ փետրվարի 3-24-ին աշխատել է ՀՀ ԱՆ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում՝ որպես գործավար։
2022թ․ փետրվարի 25-ից հունիսի 7-ը աշխատել է Երևանի քաղաքապետարանում՝ որպես քաղաքապետի տեղակալի գործավար։
2022-2023թթ․ աշխատել է Երևանի քաղաքապետարանում՝ որպես քաղաքապետի տեղակալի օգնական։
2023թ․ նոյեմբերի 28-ին նշանակվել է Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի տեղակալ։
Ամուսնացած չէ։




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
Լրագրողների նկատմամբ այս վերաբերմունքի նպատակը մեկն է՝ լռեցնել ազատ խոսքը, քննադատություններն ու սու...
Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)
Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Աշոտ Ֆարսյանի կյանքի կարգախոսը. տեսանյութ