Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Զելենսկու այցի հնարավոր հետևանքները. Վահե Հովհաննիսյան Արդարադատության դեֆիցիտը մանկավարժականի դեպքերի հետ կապված․ Իրականությունն առանց դիմակի Սա ոչ միայն մեծ պատիվ է մեր երկրի համար, այլև հայ մարզիկների տարիների աշխատանքի արժանի գնահատականը. Գագիկ Ծառուկյան Այն մասին, թե ինչու է մեր ազգի պայքարը այսօր էլ շարունակվում, և ինչու թշնամու մորթապաշտ կամակատարները չեն կարող այն կասեցնել․ Ավետիք Չալաբյան Խնջույք՝ ժանտախտի օրերին․ այսօր ՔՊ-ի տոնն էր, ոչ թե՝ քաղաքացու․Սողոմոնյան Գագիկ Ծառուկյանն ընդունել է Կիոկուշին կարատեի միջազգային ֆեդերացիայի նախագահին և Կիոկուշին համաշխարհային միության գլխավոր քարտուղարին (տեսանյութ) Իսպանիայում մշակվել են երկչափ արևային վահանակներ, որոնք իդեալական են շենքերի ճակատների համար Մենք գալիս ենք աշխատելու 24/7 ռեժիմով՝ հանուն հայերի համար փոփոխությունների. Սամվել Կարապետյան (տեսանյութ) Բնության հանդեպ հոգատար վերաբերմունքը սկսել ենք մեզնից. Team-ն արժանացել է ISO 14001:2015 հավաստագրի 18 արդարների գործով գալիք դատական նիստին քննարկվելիք կարևոր հարցը՝ արդյո՞ք կփոխվի Բագրատ Սրբազանի խափանման միջոցը Ucom-ը հայտարարում է ածխածնային հետքի կառավարման ծրագրի մեկնարկի մասին Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում տնտեսական առումով հնարավորությունների մասին դեռ խոսք անգամ լինել չի կարող․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ)
Պռոշյանում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրվարույթի նախաքննությունն ավարտվել էAnker-ի կողմից անցկացված խոշոր ուսումնասիրություն. Պատշգամբի արևային համակարգերը իրենց ծախսը մարում են ընդամենը մի քանի տարում, բայց կա մի խնդիր Երիտասարդ սերունդը փոփոխություն կբերի Հայաստանին. Ուժեղ Հայաստան Հազարամյաների ընթացքում միայն «հանճար» Նիկոլի մտքով կանցներ Խոր Վիրապը հակառակ կողմից պատկերել. Էդմոն ՄարուքյանՔաղաքական ուժերը պարտավոր են ցուցակների գրանցումից հետո 5 օրում բացել նախընտրական հիմնադրամ․ ԿԸՀՍա ուղղակի ընտրություն չէ․ սա Հայաստանի լինելու կամ չլինելու հարցն է․ Ցոլակ ԱկոպյանՌեժիմի քայլերի հիմքում կռվող մարդու կերպարի վարկաբեկումն է․ սրանց մարտնչող մարդիկ խանգարում են«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը պաշտոնական նամակ-կոչով դիմել է Եվրոպական Միության անդամ պետություններինՄենք շարունակելու ենք շրջել գյուղերում, քաղաքներում, բակերով, տներով, մարդկանց հետ խոսելու ենք, լսելու, ձևակերպելու խնդիրները, միասին գրելու ենք մեր առաջարկը Հայաստանին. Գ. ԾառուկյանԶելենսկին Երևանում՝ նշանակում է մի քանի օր Հայաստանը դարձնել հակառուսականության էպիկենտրոնՌուսաստանն արգելել է Հայաստանից ներմուծված «Ջերմուկ» հանքային ջրի խմբաքանակի վաճառքըԴոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօրԴատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններՆոր անձնագրերի դիզայնը պարզապես գեղագիտական ձախողում չէ. Հրայր ԿամենդատյանՈւժեղ Հայաստանում համաներում լինելու է. Նարեկ ԿարապետյանԱյս պայմաններում չենք կարող լիարժեք երջանիկ լինել․ Մենուա ՍողոմոնյանԻրանը Հորմուզի նեղուցով անցնելու նոր կարգի մասին օրենք է պատրաստումԿանդազը արցախցիների համար հեղինակություն էԵրթևեկե'ք ձմեռային անվադողերով. ի՞նչ իրավիճակ է ավտոճանապարհներինՍոֆթ Կոնստրակտը «Career City Fest 2K26» ցուցահանդեսին ներկայացրել է մասնագիտական նոր հնարավորություններ
Մամուլի տեսություն

Փաշինյանական «բուտերբրոդ». երկու շերտ սուտ, մեկ շերտ՝ կեղծիք․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պետք է անկեղծորեն խոստովանենք, որ Նիկոլ Փաշինյանն, այո, կարողացավ խառնել մեր ծրագրերը: Չնայած, ամբողջ երկրի ծրագրերն է վաղուց խառնել, մեր ծրագրերն ինչ է, որ չխառնի: Բանն այն է, որ այսօր որոշել էինք ձեզ ներկայացնել փաշինյանական ստերի ու կեղծ խոստումների հերթական «յոթնյակը»: Բայց նա նորից խոսեց, հարցազրույցեց՝ հիմնականում հերթական ստերն ու նախորդ ստերի հղկված ծաղկաքաղն արտանետելով լրահոս: Ուստի մենք էլ որոշեցինք թեթևակի ի մի բերել Արցախի թեմայով Նիկոլ Փաշինյանի հրապարակային կեղծիքների ու նենգախեղումների մի մասը:

Փաշինյանը, պետք է ասել, 2018-2020 թվականներին, այսինքն՝ իր պաշտոնավարման առաջին երկու-երկուսուկես տարվա ընթացքում Արցախի հարցի հետ կապված հիմնականում զբաղված է եղել երկու բանով. ա) ամեն կերպ տապալել ու փակուղի մղել բանակցային գործընթացը՝ լեգիտիմացնելով ադրբեջանաթուրքական տանդեմի ռազմատենչ մղումները, բ) հնարավորինս խարխլել թշնամական ագրեսիային դիմակայելու մեր ռազմական, քաղաքական, հասարակական կարողունակությունը: Սակայն այդ ամբողջ ժամանակահատվածում նա գերազանցապես բոլոր հրապարակային ելույթներում ցուցադրել է (հենց՝ ցուցադրել է) «ուլտրաոչմիթիզականություն», «գերհայրենասիրություն», արել է ճչան հայտարարություններ, որոնց սև մարգարիտը «Արցախը Հայաստան է, և՝ վերջ» ոչ իր արտահայտության բացականչումն էր 2019-ի օգոստոսին՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ունեցած ելույթում: Իսկ հաջորդող ժամանակահատվածում, այսինքն՝ իր կապիտուլյացիոն ստորագրությամբ ավարտված 44-օրյա պատերազմից հետո ու մինչև օրս Փաշինյանը, Արցախի հանձնումը գլուխ բերելուն զուգահեռ, կենտրոնացած է եղել իր՝ առաջին նախագահի խոսքերով՝ «ազգակործան-պատուհասային» գործունեությունն ու քայլերը հնարավոր ու անհնար ստերով, «կռուտիտներով» արդարացնելու վրա:

Փաշինյանի հիմնական թեզերից մեկն այն է, թե դեռևս 1991-ին կնքված Ալմա-Աթայի հռչակագրով (ըստ էության՝ ԽՍՀՄ «ապամոնտաժման» մասին հայտարարությունը) արդեն իսկ Արցախը առհավետ ճանաչվել է ադրբեջանական տարածք, Ադրբեջանի մաս, այնպես որ, ինքն այս հարցում ոչ մի մեղք չունի: Առիթ եղել է արդեն նշելու, որ այս «թեզը» չի դիմանում որևէ քննադատության: Նախ՝ Ալմա-Աթայի հռչակագիրը Արցախի խնդրի մասին չէր և չէ: Երկրորդ՝ այդ հռչակագրին Հայաստանը միացել է իր խորհրդարանի սահմանած և ընդունած վերապահումներով, որոնք հենց Արցախի խնդրով են պայմանավորված: Երրորդ՝ եթե Ալմա-Աթայի հռչակագիրը պիտանի լիներ հակամարտության կարգավորման համար, ապա նախորդած տասնամյակներում միջնորդներից, Հայաստանի, Արցախի, տո թեկուզ հենց Ադրբեջանի գլխավոր բանակցողներից մեկնումեկը գոնե կփորձեր հիմնվել այդ թղթի կտորի վրա:

Մինչդեռ նախորդած տասնամյակների ընթացքում ո՛չ Հայաստանը, ո՛չ Արցախը, ո՛չ էլ անգամ Ադրբեջանը, առավել ևս՝ ո՛չ ԵԱՀԿ-ն, ո՛չ ԵԱՀԿ Մինսկի խումբը, ո՛չ ԵԱՀԿ ՄԽ եռանախագահությունը, ի դեմս ԱՄՆ-ի, Ռուսաստանի ու Ֆրանսիայի, Ալմա-Աթայի հռչակագրի մասին ծպտուն իսկ չեն հանել: Այդ հռչակագիրը Նիկոլ Փաշինյանին էր խիստ անհրաժեշտ ու անհրաժեշտ էր բացառապես մեկ բանի համար. Արցախը թուրքերին հանձնելու իր «գործունեությունն» ինչ-որ կերպ արդարացնելու նպատակով: Նիկոլ Փաշինյանն ու նրա պաշտամունքին տրվածները, սակայն, «մոռանում» են մի քանի «աննշան» հանգամանք, եթե կարելի է ասել՝ «մանրուք»: Հընթացս թվարկենք այդ, այսպես ասած՝ «մանրուքներից» մի քանիսը: Բանն այն է, որ նախքան Ալմա-Աթայի հռչակագրի ընդունումը Արցախը հռչակել է իր անկախությունը, ինչի իրավունքը, որպես ԽՍՀՄ-ի վարչատարածքային միավոր, ուներ նույնքան, որքան այդ իրավունքն ունեին Ադրբեջանը կամ Հայաստանը:

Ու հռչակել է Արցախն իր անկախությունը այդ պահին գործող ԽՍՀՄ բոլոր օրենքներին լիովին համահունչ: Բացի այդ, 1992-ի սկզբից Ադրբեջանը ռազմական ագրեսիայի է դիմել իր ինքնորոշման անկապտելի իրավունքն իրացրած Արցախի դեմ, սկսվել են լայնածավալ մարտական գործողություններ, պարզ ասած՝ պատերազմ: Այդ պատերազմում հայությանը հաջողվել է հասնել հաղթանակի, իսկ 1994-ի մայիսի 11-ին կնքվել է հրադադարի համաձայնագիր՝ Ռուսաստանի երաշխավորությամբ ու միջնորդությամբ: Կարճ ասած՝ «Ալմա-Աթայի հռչակագրից» հետո տեղի են ունեցել ռազմական, աշխարհաքաղաքական այնպիսի գործընթացներ, որոնք գործնականում զրոյացրել են Փաշինյանի հիմնական կռվանի դերում դրված հռչակագրի՝ կոնկրետ Արցախին վերաբերող հանգամանքները: Փաշինյանը շարունակ հայտարարում է, թե ինչ էլ լիներ, էլի նույնն էր լինելու Արցախի ճակատագիրն, ու հայությունն Արցախը պահելու ոչ մի տարբերակ չուներ:

Բացարձակ կեղծիք է, որովհետև երեք տասնամյակ, քանի դեռ Փաշինյանը չէր դրվել ՀՀ ղեկավարի պաշտոնում, հայությունը կարողանում էր թե՛ պահել Արցախը, թե՛ զարգացնել այն, թե՛ ապահովել անվտանգությունը, իսկ Արցախն էլ, որպես առաջնագիծ, ապահովում էր ամբողջ Հայաստանի կայուն ու խաղաղ զարգացումը: Եթե Փաշինյանի ասածի գոնե 1 տոկոսը համապատասխաներ իրականությանը, ապա դրանից կհետևեր, որ գրեթե 30 տարի շարունակ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի նման գերտերությունները զբաղված էին ոչ մի բանով, մինչդեռ ամենևին այդպես չէ: Ավելին, Փաշինյանը վկայակոչում է, օրինակ՝ «Մադրիդյան սկզբունքները», որոնցով, իբրև թե, Արցախի կարգավիճակի հարց, ըստ Փաշինյանի կեղծախոսության, չէր էլ դիտարկվում: Մինչդեռ նույն այդ «Մադրիդյան սկզբունքներում» նախ՝ ոչ միայն չկար, այլև չէր էլ կարող լինել Արցախի ճանաչում՝ Ադրբեջանի կազմում, ավելին՝ միջազգայնորեն ընդունելի և երաշխավորվող էր դառնում Արցախի ինքնորոշման իրավունքը: Ինչ վերաբերում է, այսպես ասած, «Մեղրիի տարբերակին», որ փաշինյանական կեղծիքաքարոզչության ու նրա սատելիտների սիրելի անհեթեթություններից է, ապա հանրահայտ են թե՛ երկրորդ նախագահ Քոչարյանի հերքող հայտարարություններն այդ «տարբերակի» վերաբերյալ երազախաբ հայտարարությունների հետ կապված, թե՛ բուն իրականությունն է իր հունով հերքել, որ նման բան չկա, անկախ նրանից, թե ում մտքով ինչ է անցել կամ ով ինչ հիմարության է ուզում հավատալ:

Առհասարակ, ՀՀ բոլոր նախկին նախագահները կամ նրանց ներկայացուցիչները մեկ անգամ չէ, որ հրապարակավ բացահայտել ու հերքել են Նիկոլ Փաշինյանի ստերը, նրա արտանետած կեղծիքները՝ կոնկրետ Արցախի խնդրի հետ կապված: Անժխտելի փաստը հետևյալն է. Տեր-Պետրոսյանը իրեն հաջորդած ղեկավարին թողել է ազատագրված Արցախ, ամբողջական ՀՀ, Ռոբերտ Քոչարյանը իրեն հաջորդող ղեկավարին թողել է ազատագրված և ամրացած, պաշտպանունակ Արցախ և պաշտպանունակ ու ամբողջական ՀՀ, Սերժ Սարգսյանը իրեն հաջորդողին թողել է ազատագրված, ամուր Արցախ, պաշտպանունակ և ամբողջական ՀՀ: Իսկ այ, հաջորդողը՝ Նիկոլ Փաշինյանը, ընդամենը 5 տարվա մեջ «հասել է» Արցախի հայաթափմանը, ՀՀ-ի սուվերեն տարածքի հարյուրավոր քառակուսի կիլոմետրերի կորստի, պաշտպանունակության կտրուկ անկման, անվտանգության ապահովման ծայրահեղ ծանր վիճակի: Նա իրեն հաջորդողին, լավագույն դեպքում, թողնելու է բզկտված Հայաստան, կոտորածի ու բնաջնջման ռեալ սպառնալիքի տակ դրված Հայաստան, մի խոսքով՝ ավերակներ, թողնելու է «զրոյական կետ», թողնելու է ոչինչ: Միայն մեկ սևեռում նա ունի՝ չթողնել իշխանությունը:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում