«Ռուբեն Վարդանյանը բոլոր հնարավորություններն ուներ խուսափելու գերությունից, բայց, ինչպես իր որդին կասեր՝ «Նա խոսքի մարդ է, ասել է՝ մինչև վերջ կլինի ժողովրդի կողքին, այդպես էլ արել է…»»․ Սենոր Հասրաթյան
Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Կարծեմ 2023թ. գարնանն էր… Ստեփանակերտի «Ռոսիա» սրճարանում Ռուբեն Վարդանյանի հետ նստած՝ զրուցում էինք Արցախում և նրա շուրջ տեղի ունեցող զարգացումներից: Այդ օրերին նա նոր էր թողել պետնախարարի պաշտոնը: Խոսում էինք հանրապետությունում ստեղծված ռազմաքաղաքական ծանր վիճակից, կարծիքներ փոխանակում իրադրությունից դուրս գալու ելքերի շուրջ և… հարցնում եմ՝
-Թշնամու ճամբարից Ձեր մասին հաճախ են ակնարկում, դա Ձեզ չի՞ անհանգստացնում:
-Ինձ ավելի շատ անհանգստացնում է Արցախում տիրող այսօրվա մթնոլորտը, երբ մարդիկ զբաղված են մեկը մյուսին «սևացնելու» հանցավոր անգործունեությամբ, այլ ոչ թե միասնական ուժերով իրավիճակից դուրս գալու ելքեր փնտրելով…
-Մեր առաջին հանդիպման ժամանակ ես Ձեզ ասել էի, որ արցախցիներին լավ չեք ճանաչում, հիշո՞ւմ եք…
-Իսկ ես էլ ասացի, որ աշխարհի բոլոր մարդիկ նույնն են, պարզապես, նրանց ոչ թե հասկացնել, այլ հասկանալ է պետք… Այսօր մենք՝ ոչ միայն նրանց, այլև ինքներս մեզ չենք հասկանում… Ինձ համար, օրինակ, զարմանալի չէր լինի, եթե վաղը 200 դոլարով ինչ-որ մի վարձկան մահափորձ կատարի իմ դեմ… Ես դրանից չեմ վախենում, ես վախենում եմ նրա համար, ով, 200 դոլարի դիմաց պատրաստ է գնալ պատվիրված սպանության…
Հ.գ.-2023թ. սեպտեմբերի 27-ին Հագարի կամուրջի մոտ ադրբեջանցիների կողմից տեղադրված ապօրինի անցակետում Ռուբեն Վարդանյանը կալանավորվել և տեղափոխվել է Բաքվի բանտ:
Առայսօր նա գտնվում է գերության մեջ…
Հ.գ.գ.- Միլիարդատեր Ռուբեն Վարդանյանը բոլոր հնարավորություններն ուներ խուսափելու գերությունից, բայց, ինչպես իր որդին կասեր՝ «Նա խոսքի մարդ է, ասել է՝ մինչև վերջ կլինի ժողովրդի կողքին, այդպես էլ արել է…»»։




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան
Կառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ Աբրահամյան
Օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱ
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Արցախի Հանրապետությունը ձևավորվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքով. Մենուա Սողոմոնյան
Տարեցտարի բուհ ընդունվողների թիվը զգալի նվազում է, ինչը վկայում է կրթության ցածր որակի մասին. Ատոմ Մ...
«Եթե մենք կանգնեցինք Արևմուտքի կողքին, Արևմուտքը մեզ Ուկրաինայի նման օգտագործելու է, և մենք վճարելու...
Եկեղեցին մեր վերջին սրբությունն է, և մենք ամեն գնով պետք է պայքարենք ու պաշտպանենք այն. Ցոլակ Ակոպյա...