Երբ իրական տնտեսվարումը ստորադասվում է իշխանության «քարոզչական ծամոնին»․ «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Ինչ-ինչ, բայց «փիարվել» Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կարողանում է: Ճիշտ է, հետո պարզվում է, որ այդ ամենը սուտ էր, բայց «փիարային» արշավն իր գործն արած է լինում: Ամիսներ առաջ հատկապես իշխանական քարոզչամիջոցները դղրդացրին լրահոսը, թե՝ ահա՜, տեսե՜ք, տեսե՜ք, թե ինչ հզոր կառավարիչ է Փաշինյանը, նրա կառավարման օրոք Հայաստանն ավտոարտադրող երկիր է դարձել, «Սեպուհ-1» տեսակի կորեական մեքենաներ են հավաքվում Հայաստանում: Բայց երբ իրական տնտեսվարումը, իրական բիզնես հաշվարկները ստորադասվում են իշխանության «քարոզչական ծամոնին», դրանից ոչ մի լավ բան չի ստացվում:
Խնդրեմ. Այս օրերին լրահոսում ակտիվորեն շրջանառվեց ձեռնարկության սեփականատիրոջ պատմածների վրա հիմնված տեղեկությունը, որ «ժամանակավորապես դադարեցվել է կորեական մեքենաներ հավաքող «Սեպուհ-1» ընկերության գործարանի աշխատանքը»: Ընկերության սեփականատեր Ջանեզ Ավետյանի խոսքով, սպասում են հայ-ռուսական հարաբերությունների հստակեցմանը, քանի որ այդ մեքենաների շուկան Ռուսաստանը պիտի լիներ, իսկ հիմա, ինչպես հասկանալի է, Փաշինյանի իշխանության որդեգրած հակառուսական դիրքորոշման հետևանքով, անորոշ է, թե ինչ կլինի: Բայց վհատվել չարժե: Առաջարկում ենք դիտարկել «Բդեշխ-2» հեծանիվների արտադրություն սկսելու տարբերակը:
Պատկերացրեք այսպիսի տեսարան. մետրոյի «Աջափնյակ» կայարանից դուրս է գալիս «Սեպուհ-1» մակնիշի ավտոմեքենա, որի թափքի վերնամասում հարմարեցված են «Բդեշխ-2» հեծանիվներ, շուրջբոլորը սոսափում են 10 միլիոն ծառերը, իսկ այդ ամենը նկարահանվում ու տարածվում է Երկրի ուղեծիրն ակոսող հայկական արբանյակներից: Ի լրումն, պատմական պահի պատվին տրվող հրավառությունը ծափերով ու «Ռամը մեզ օգնական» բացականչություններով ողջունում են Հայաստանում հաստատված 5 միլիոն հնդիկներն ու այլ օտարազգիները: Միաժամանակ, այդ որոտընդոստ ծափողջույնների ներքո դուրս է գալիս հայկական արտադրության «Դուխով» կաբրիոլետ-վագոնը, որտեղ Հայաստանի ֆուտբոլի հավաքականն է՝ աշխարհի չեմպիոնի գավաթը գլխավերևում պահած… Ու հենց այդ պահին բոլոր բարձրադիր վայրերից կախվում է մի շքեղաշուք պաստառ՝ «Նիկոլ Փաշինյանը մեր դարաշրջանի միտքը, պատիվն ու խիղճն է» գրությամբ...
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...