Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ձեր իշխանության լեգիտիմության դեֆիցիտի հարցում մեր դիրքորոշումը շարունակում է մնալ անփոփոխ․ Մարիաննա Ղահրամանյան «Կարմիր գծերը» վերանում են․ Ռուսաստանն ու Ուկրաինան մտնում են պատերազմի նոր փուլ․ Արտակ Զաքարյան Ավետիք Չալաբյանի գործը՝ միջազգային ուշադրության կենտրոնում․ «Հայաքվեն» դիմել է եվրոպացի պաշտոնյաներին ՔՊ-ն միջամտեց քաղաքական կամքի ձեւավորմանը, ինչը հակասահմանադրական է, ժողովրդավարական չէ. Վարդեւանյան Հաճելի էր մեզ չընտրելու որոշումը, էկեք էդ թեման փակենք. Դավիթ Ղազինյան Պարո'ն Ֆարմանյան, ձեզ ոնց որ ծառայողական մեքենա չի էլ սպասվում, էկեք էդ մասը բաց թողնենք. Մխիթարյան Մեր երկրի հիմնական խնդիրներից մեկն է բախումը չբերել մեր դուռը. Նարեկ Կարապետյան Իրանի դիվանագետների քարտեզային պատասխանը նախագահ Թրամփին. Արտակ Զաքարյան Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան Հասարակության մոտ պետք է ճիշտ ընկալվի, թե ինչ են եվրոպական արժեքները. Շիրազ Մանուկյան «Նստած ենք, բայց ծնկաչոք չենք». Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը ադրբեջանական բանտից Կալանքը չպետք է լինի գործիք` որպես զենք իշխանության ձեռքերում, սակայն ներկայում այդպես է Հայաստանի Հանրապետությունում. Արամ Վարդևանյան
Ինչո՞ւ չեք ուզում Փաշինյանը գա ԱԺ․ ես անհամբեր եմ նրա հետ հանդիպմանը, բայց պետք է այնպես անենք, որ նրա փոխարեն Սամվել Կարապետյանը գա. Էդգար ՂազարյանՎեհափառ Տեր, «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը ջերմորեն շնորհավորում է Ձեզ հոբելյանական տարեդարձի կապակցությամբՔաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի խափանման միջոցի գործով դատական նիստը` ուղիղ Ավետիք Չալաբայանը դատական նիստերի դահլիճից անհապաղ ազատ կարձակվիՖասթ Բանկի աջակցությամբ Մատենադարանում բացվել է նոր գրախանութ, հուշանվերների կրպակ և սրճարան Սոցիալապես անվճարունակ խավ էիք, փաստաբանները անվճար օգնում էին ձեզ. Լիանա Գասպարյանը՝ ՔՊ-ականներին Մեծ պատիվ է՝ երկիրը ձախողած, երեք պատերազմ բերած կուսակցության կողմից արժանանալ բացասական կարծիքի ՔՊ-ն թքած ունի ՀՀ 60 000 հպարտ քաղաքացու ձայնի վրա, քանի որ ԱԺ-ում բացակայում է իրենց ընտրած ԲՀԿ-ն Հայաստանը չի գնալու Արևմուտք․ մեր տեղը Ռուսաստանի կողքին է․ Մհեր ԱվետիսյանՊետք է չխուսափենք մեր և համաքաղաքացիների իրավունքները պաշտպանելուց և բարձրաձայնելուց. Նարե ՍիմոնյանԱվետիք Չալաբյանը հայրենանվեր քաղաքացի է և պետք է շուտափույթ ազատ արձակվի. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանին կալանքում պահելու ոչ մի իրավական հիմք չկա. Անահիտ ԱդամյանԻնչպե՞ս կարելի է ամբողջ գերդաստանին պատժել, եթե որևէ մեկի ընկերությունը խախտում է թույլ տվել Ինչի՞ չեք ուզում, որ Փաշինյանը ԱԺ գա, թողե´ք գա էդ մարդը. Ղազարյան Նոր տարածք են հանձնում Հայաստանից. ինչպե՞ս չեղարկել․ Էդմոն Մարուքյան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը Աժ դահլիճից հաջողություն մաղթեց Արարատ-Արմենիայի ֆուտբոլիստներին այսօր կայանալիք Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղումՁեր իշխանության լեգիտիմության դեֆիցիտի հարցում մեր դիրքորոշումը շարունակում է մնալ անփոփոխ․ Մարիաննա Ղահրամանյան«Կողմ եմ եղել հանքերից լրացուցիչ վճարների գանձմանը՝ հարկի տեսքով»․Լիլիա Շուշանյանն արձագանքել է ՔՊ-ական նախարարին«Կարմիր գծերը» վերանում են․ Ռուսաստանն ու Ուկրաինան մտնում են պատերազմի նոր փուլ․ Արտակ ԶաքարյանԱվետիք Չալաբյանի գործը՝ միջազգային ուշադրության կենտրոնում․ «Հայաքվեն» դիմել է եվրոպացի պաշտոնյաներին
Հասարակություն

Ովքե՞ր կազատվեն կարմիր գծերի վճարից, և կփարատվե՞ն արդյոք քաղաքացիների մտավախությունները

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Էլեկտրամոբիլների վարորդները և հաշմանդամություն ունեցող վարորդները չեն վճարի Երևանի կենտրոնում ավտոկայանատեղիների` կարմիր գծերի համար նախատեսված տարեկան 160 հազար դրամ գումարը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը։
 
Դեկտեմբերի 26–ին Երևանի ավագանին 32 կողմ, 3 դեմ ձայներով ընդունեց «Երևան համայնքում տեղական վճարների 2024 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» նախագիծը, ըստ որի` հունվարի 1-ից մայրաքաղաքի կենտրոնի (Երևան քաղաքի «Ա» գոտում) ավտոկայանատեղիներում (կարմիր գծեր) կայանելու համար քաղաքացիները կվճարեն տարեկան 160 հազար դրամ։ «Ազգային առաջընթաց» և «Մայր Հայաստան» խմբակցությունները բոյկոտեցին ու չմասնակցեցին քվեարկությանը։
 
«Երևան քաղաքի ավագանին էլեկտրական մեքենաներին տեղական վճարից ազատելու արտոնություն է սահմանել, որը կպահպանվի նաև հունվարի 1-ից հետո։ Արտոնություն կա սահմանված նաև հաշմանդամների համար, որոնք նույնպես ազատված են ավտոկայանատեղիի համար տեղական վճարից»,– ասաց Հարությունյանը։
Տրանսպորտի վարչության պետի խոսքով` էլեկտրական մեքենաների մասով դիմում գրելու անհրաժեշտություն չկա, որովհետև համակարգը փոխինտեգրված է ճանապարհային ոստիկանության ռեգիստրի հետ, որտեղ հաշվառված է, թե մեքենան ինչ հզորության և ինչ վառելիքով է աշխատում։
 
Հաշմանդամություն ունեցող վարորդները պետք է ներկայացնեն դիմում ու կից փաստաթղթեր և համապատասխան ստուգումներից հետո ստանան արտոնություն։
Ինչ վերաբերում է այն վարորդներին, որոնք կարմիր գծերից խուսափելու համար ավտոմեքենան կայանում են Երևանի կենտրոնի բակային տարածքներում, ապա Հարությունյանը չբացառեց, որ հունվարի 1–ից հետո էլ կարող են նման դեպքեր լինել, բայց հազվադեպ։
«Բակային տարածքներում կայանատեղիները սահմանափակ են, դրանք հազիվ բավարարում են տվյալ շենքերի բնակիչներին, ուստի այդ տարածքներում կայանատեղի գտնելու շանսերը քչանում են»,–ասաց նա։
 
Անդրադառնալով քաղաքացիների այն մտավախություններին, որ կարմիր գծերն ապահով չեն կայանման համար, տրանսպորտի վարչության պետը հավաստիացրեց, որ բոլոր վճարովի կայանատեղիները զինված են տեսախցիկներով։
 
«Չկա վճարովի կայանատեղի` կարմիր գիծ, որը չի տեսահսկվում։ Ավտոմատացված համակարգեր են տեղադրված, և բոլոր տեսանյութերը պահպանվում են։ Ստացման կարգը հետևյալն է` քաղաքացին պետք է դիմի ոստիկանություն, որն էլ դիմում է «Փարկինգ սիթի սերվիս» ՓԲԸ–ին, և տվյալ տեսանյութը փոխանցվում է քաղաքացուն` առանց որևէ վճարի և խոչընդոտի»,–ասաց նա։
Հարությունյանն ընդգծեց, որ կարմիր գծերի վճարի բարձրացման նպատակը օրվա պիկ ժամերին տրանսպորտային հոսքերը կառավարելն է։
 
«Մեր խնդիրն այն չէ, որ մեքենաները բերենք, տեղավորենք կառուցված ավտոկայանատեղիներում, քանի որ օրվա վերջին բոլոր տրանսպորտային միջոցները դուրս են գալու և խցանում առաջացնեն։ Սա սահմանափակող գործիք է, որ քաղաքացին անձնական ավտոմեքենայով կենտրոն չգա»,–ասաց նա։
 
Հիշեցնենք` 2024 թվականի հունվարի 1-ից մայրաքաղաքի կենտրոնում (Երևան քաղաքի «Ա» գոտում) ավտոկայանատեղիում կայանելու համար քաղաքացիները 1 ժամվա համար կվճարեն 300 դրամ, 1 օրվա համար՝ 2000 դրամ, 1 շաբաթվա համար՝ 5000 դրամ, 1 ամսվա համար՝ 18 000 դրամ, 1 տարվա համար՝ 160 հազար դրամ, իսկ «Բ» գոտում ներառված փողոցներում կայանելու համար քաղաքացիները 1 ժամվա համար կվճարեն 200 դրամ, 1 օրվա համար՝ 1000 դրամ, 1 շաբաթվա համար՝ 2000 դրամ, 1 ամսվա համար՝ 4000 դրամ, 1 տարվա համար՝ 24 000 դրամ։
Նշենք, որ կան մի շարք հատվածներ, որտեղ օրենքի ուժով հնարավոր չէ վճարովի կայանատեղի կազմակերպել։ Դրանք մշակութային, պետական, կրթական հաստատություններին կից տարածքներն են, ինչպես նաև Երևանի կենտրոնի շենքերի բակային տարածքներն ընդգրկող փողոցները։