Երկու զինծառայողի կորուստ մեկ օրում
Տարվա 10-րդ օրը Հայաստանի զինված ուժերում արդեն մեկ օրում զինծառայողի մահվան երկու դեպք է գրանցվել։ Երեկ ժամը 11-ի սահմաններում պաշտպնության նախարարի զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է ավագ լեյտենանտ Միքայել Դանիելյանի դին՝ հրազենային վնասվածքով։ Վաղ առավոտյան էլ հաղորդվել էր, որ մարտական դիրքում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Կարեն Կարապետյանի դին, այդ գործով ձերբակալվել է ժամկետային զինծառայողը։
Հայկական բանակում հրազենի կիրառմամբ ողբերգական դեպքերի պակաս երբեք էլ չի զգացվել։ Ցանկացած զինծառայողի մահվան դեպք էլ չափազանց մեծ կորուստ է և յուրաքանչյուր անգամ պաշտպանության նախարարությունն ու իրավապահ մարմինները սովորաբար բավարարվում են հաղորդագրություններ տարածելով, շատ դեպքերում էլ հանրությունը չի տեղեկանում դեպքերի լիակատար բացահայտման մասին, ինչն անվստահության լուրջ մթնոլորտ է ձևավորում հայկական բանակի շուրջ, հատկապես 44-օրյա պատերազմից հետո նման դեպքերն առավել քան ողբերգական և ցավալի են դառնում։
Հայկական բանակն առանց այն էլ դեռ չի կարողացել վերականգնել իր մարտունակությունը և յուրաքանչյուր զինվորի մահվան դեպք իսկապես լրջագույն խնդիր է։ Լրջագույն խնդիր է նաև բացահայտումների առումով, իհարկե, գործող իշխանություններն այստեղ հսկայական անելիք ունեն և առաջին հերթին պետք է ջանքեր գործադրեն բանակում կարգապահությունը պատշաճ մակարդակի վրա բարձրացնելու համար, ինչը կդառնա ողբերգական դեպքերի կանխարգելման իրական հնարավորություն։
Տարեցտարի բացառապես խոսակցությունների և քննարկումների մակարդակում է մնում ողբերգական դեպքերի բացահայտումների պահանջը, բայց իրավիճակը գնալով ավելի ու ավելի է խորանում, իսկ բանակում, ինչպես և հասարակության մեջ առկա արատավոր դրսևորումների դեմ իրական պայքար այդպես էլ չի նկատվում։
Հայկ Մանուկյան




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան
Օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱ
Տարեցտարի բուհ ընդունվողների թիվը զգալի նվազում է, ինչը վկայում է կրթության ցածր որակի մասին. Ատոմ Մ...
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Կառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ Աբրահամյան
Արցախի Հանրապետությունը ձևավորվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքով. Մենուա Սողոմոնյան
«Եթե մենք կանգնեցինք Արևմուտքի կողքին, Արևմուտքը մեզ Ուկրաինայի նման օգտագործելու է, և մենք վճարելու...
Ucom-ն աջակցում է Coca-Cola Fest 2026-ին