Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ» Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ» «Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ» Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր Կամենդատյան
Բալահովիտում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելիս ճանապարհաշինարարները հայտնաբերել են մարդու գանգՇիրակի թեմում Խաչվերացի հանդիսավոր թափոր կանցկացվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ է սպասվումԵկել ենք Տիգրանաշեն՝ ցույց տալու Փաշինյանին, թե ինչու այն չպետք է հանձնի. Նարեկ ԿարապետյանԹրամփը հերքել է Հորդանանում ԱՄՆ կործանիչների վնասման մասին հաղորդումները«Հայաստանը պետք է հստակ կանգնի Ռուսաստանի կողքին». Մհեր ԱվետիսյանԶարգացում, ոչ թե հանձնում․ այսօր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները եղան ՏիգրանաշենումՄենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ ՀայաստանԿոնվերս Բանկի նախաձեռնությամբ քննարկվել են հայ-լեհական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներըՀայոց ցեղասպանության թանգարանը համալրվել է նոր աուդիոգիդերով և ռադիոգիդերովԹուրքական ԱԹՍ-ները խնդիր են դարձել Հունաստանի համարԳերմանիան նպատակ ունի թույլ չտալ, որ ծայրահեղ աջերը հասանելիություն ստանան պատերազմական գաղտնի ծրագրին. Bloomberg«ՀայաՔվեն» վերահաստատում է Արցախի բնակչության հիմնարար իրավունքների պաշտպանության շուրջ իր աննահանջ հանձնառությունըԱյգեստանում գործարկվելու է էլեկտրական շչակՉինաստանում բեռնատար նավում բռնկված հրդեհի հետևանքով 25 մարդ է զոհվելBaghramyan Residence-ը միավորում է ոլորտի առաջատար գործընկերներինՄեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը Ռեալի նախկին ֆուտբոլիստը նշել է ՉԼ-ի երկու գլխավոր ֆավորիտներին՝ չընդգրկելով Մոուրինյուի թիմինՄարդը ղեկավար է դառնում ոչ այն պահին, երբ իրեն այդպես է կոչում, այլ երբ իր շուրջը ստեղծում է կարգ, վստահություն և պատասխանատվություն․ Մհեր ԱվետիսյանԱտոմ Մխիթարյան անդրադարձը Հայաստանում վերջին տարիներին կրթության բնագավառում ստեղծված աղետալի վիճակին
Հասարակություն

«Արտաքին քաղաքական աջակցությունն իշխանությունը փոխելու պարտադիր պայման է». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

2024 թվականը մեկնարկեց «կախիչցնցուղ» օպերացիայով: Տարեսկզբի առաջին աշխատանքային օրը Նիկոլ Փաշինյանը սկսեց մարզային կրթական հաստատություններ այցերով՝ ստուգելու, թե ինչպես են այնտեղ ընթացել շինարարական աշխատանքները: Գտավ խնդիրներ, տվեց հանձնարարականներ, որոնց մասով, ըստ մամուլի հրապարակումների, դեռ քրգործեր չեն հարուցվել, Լոռու մարզպետն ու քաղաքաշինության կոմիտեի ղեկավարն ազատվեցին պաշտոններից: Քաղտեխնոլոգ Արմեն Բադալ յանը տեղի ունեցածին կարճ բնորոշում է տալիս՝ սա PR շոու էր:

«Այն բխում է իր կողմից ստեղծված կառավարման համակարգի օրինաչափություններից: Իր կողմից ձևավորված անձնիշխան կառավարման համակարգը, երբ ամեն ինչ պետք է ծառայի մեկ անձի շահերի, ունի իր օրինաչափությունները, դրանցից մեկն այն է, որ պետք է ցույց տա իր ընտրազանգվածին, որ երկրում ամեն ինչ որոշում է մեկ մարդ՝ որակն է ստուգում և, եթե որակով արտադրանք չի լինում, պատժում է տեսանելի պաշտոնյաներին: Ստուգեց որակը և, երբ որակից գոհ չեղավ, պատժեց տեսանելի պաշտոնյաներին՝ Լոռու մարզպետին ու քաղաքաշինության կոմիտեի ղեկավարին:Խնդիրն այն չէր, որ ուղղակի պատժեր, այլ պատժեր այնպիսի մարդկանց, որոնք տեսանելի են, որովհետև իրականում հասկանալի է, որ ո՛չ մարզպետը, ո՛չ քաղշին կոմիտեի ղեկավարը պարտավոր չեն դպրոցներ գնալ և կախիչներ ստուգել, տեսնել՝ ամուր են դրանք, թե ոչ: Սա նրանց գործառույթը չէ, դա անում են ավելի ցածր օղակի ներկայացուցիչները, տարբեր տեսակի տեսչական կառույցները, որոնք ստուգում են շինարարությունը և համապատասխան թղթերով ստուգումներ անցկացնում, տեսնում՝ արդյոք բոլոր աշխատանքները կատարվա՞ծ են, թե՞ ոչ:

Եթե բոլոր աշխատանքները կատարված են, ընդունում են, եթե ոչ, չեն ընդունում, եթե լինում են ինչ-որ խնդիրներ, դատական գործընթացով շինարարի և ընդունողի միջև հարցերը կլուծվեն, եթե շինարարը համաձայն չէ: Եթե, օրինակ՝ Նիկոլ Փաշինյանը պատժեր ինչ-որ ցածր օղակի մի պաշտոնյայի, ասենք, տեսչության աշխատակից Պողոս Պողոսյանին, նույն «արձագանքը» չէր լինի, չէ՞ որ ոչ ոք նրան չի ճանաչում, բայց երբ մարզպետին է պատժում, դա արդեն ուրիշ արձագանք է ունենում իր ընտրազանգվածի մոտ: Տեղի ունեցածն ընդամենը PR շոու էր, որը բնորոշ է կիսաավտորիտար կառավարման համակարգ ունեցող տարբեր երկրների: Նույնն անում են Բելառուսում, միջինասիական հանրապետություններում, որտեղ կառավարման այս համակարգը կա: Երբ Հայաստանը ժողովրդավարական երկիր կլինի, նման բաներ արդեն չենք տեսնի»,-«Փաստի» հետ զրույցում նշում է քաղտեխնոլոգը:

Բայց արդյոք այս տեսարանները շարունակո՞ւմ են ազդեցություն ունենալ մարդկանց վրա: Բադալ յանը հստակ է արձագանքում՝ այո: «Իր ընտրազանգվածի համար այս տեսարանները շարունակում են ազդեցություն ունենալ, իր ընտրազանգվածը տեսնում է, որ իրենց ղեկավարը, որի օգտին քվեարկել են և ընտրել որպես վարչապետ, բավականին խիստ է, տեր է կանգնում իրենց, չի թողնում, որ իրենց իրավունքները ոտնահարվեն, որ իրենց անորակ դպրոց հանձնեն»,-նշում է մեր զրուցակիցը:

Լրատվամիջոցներում պարբերաբար հրապարակումներ են հայտնվում, որտեղ կարծիքներ են հնչում 2024 թվականին Հայաստանում հնարավոր արտահերթ ընտրությունների մասին:  Փորձագետներն այս հարցում տարակարծիք են: Մեր զրուցակցի կարծիքով, Հայաստանում արտահերթ ընտրություններ կարող են լինել այն ժամանակ, երբ այն ուժերը, որոնք Նիկոլ Փաշինյանին 2018 թ.-ին բերել են իշխանության, որոշեն, որ Հայաստանում պետք է տեղի ունենան արտահերթ ընտրություններ: «Այս հարցը Հայաստանի իշխանությունները չեն որոշում, այլ արևմտյան այն կենտրոնները, որոնք այս մարդկանց 2018 թ.-ին բերել են իշխանության: Իրենք են որոշում՝ կլինե՞ն արտահերթ ընտրություններ, թե՞ ոչ, և եթե լինեն, ի՞նչ արդյունք պետք է լինի: Ընտրությունների ինստիտուտն արդեն երեսուն տարի է, ինչ Հայաստանում չի աշխատում: Եթե անգամ լինեն արտահերթ ընտրություններ, թող ոչ ոք չմտածի, որ այդ դեպքում հաղթանակ է տանելու իշխող քաղաքական ուժի նկատմամբ: Մոռացեք դա: Հայաստանում ընտրություններում միշտ հաղթում է այն ուժը, որն իշխանության է այդ պահին, իհարկե, շեշտենք, հաղթում է՝ ըստ պաշտոնական տվյալների: Թե իրականում ինչ է լինում, դա արդեն ուրիշ հարց է: Դրա համար էլ այս և նախորդ իշխանությունների ժամանակ անցկացված բոլոր ընտրությունների ժամանակ հաղթել և հաղթելու են այս և նախորդ իշխանությունները: Ուստի հույս ունենալ, որ արտահերթ ընտրություններով կարող ես իշխանությունը փոխել, դրա մասին մոռացեք:

Երկրորդ՝ այս պահի դրությամբ չեմ տեսնում արտահերթ ընտրություններ անցկացնելու ինչ-որ պատճառ: Հնարավոր է՝ արևմտյան կենտրոններն ուզում են արտահերթ ընտրություններ անցկացնել, դա հստակ ասել չենք կարող: Բայց հստակ է, որ չեմ տեսնում արտահերթ ընտրություններ անցկացնելու ինչ-որ խնդիր: Հայաստանում քաղաքական ճգնաժամ չկա, հասարակության շրջանում ինչ-որ լարվածություն չկա, բոլորի վարկանիշն է ընկնում: Որքան ՔՊ-ինն է ընկնում, նույնքան էլ ընդդիմությանը: Իշխող քաղաքական ուժը խորհրդարանում ճգնաժամ չունի, իշխանությունը մեծամասնություն է, քվեարկում են, իրեն անհրաժեշտ ցանկացած օրենք անցկացնում է, ընդդիմությունն էլ թեթևակի քննադատություններով որևիցե ազդեցություն չի կարողանում ունենալ անցկացվող օրենքների որակի վրա: Այսինքն, որևիցե քաղաքական խնդիր չկա, որպեսզի որոշում կայացվի՝ արտահերթ ընտրություններ անցկացնելով լիցքաթափել հասարակությանը: Եթե մարդիկ դժգոհ են, հեռանում են արտասահման, ինչպես արել են վերջին 30 տարվա ընթացքում: Հայաստանի հասարակության դժգոհությունը երևում է արտագաղթելով, դժգոհության ցուցանիշը երևում է արտագաղթի չափով: Արտագաղթ կա, դժգոհները հեռանում են, նրանք, որոնք կարող են հեռանալ: Իսկ ովքեր մնում են, պոտենցիալով թույլ են ինչ-որ գործողություն իրականացնելու համար»,-ընդգծում է նա:

Բայց մյուս կողմից՝ վերջին շրջանում տեսանք իրենց բողոքի ձայնը բարձրացնող քաղաքացիների, կարծիք կա, սակայն, որ նրանց տրամադրությունները, վճռականությունը ճիշտ ուղղորդում չստացավ ընդդիմադիր քաղաքական գործիչների կողմից: «Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է անել, եթե ունես արտաքին քաղաքական աջակցություն: Եթե չունես այդ աջակցությունը, որքան էլ հասարակությունը դժգոհի, չես կարող իշխանափոխություն անել: Արտաքին քաղաքական աջակցությունն իշխանությունը փոխելու պարտադիր պայման է, կապ չունի՝ դա կլինի Արևմուտքը, թե Ռուսաստանը»,-հավելում է քաղտեխնոլոգը:

Իսկ ինչպիսի՞ն են ակնկալիքները մեկնարկող տարվանից: «Պետք է սպասել Արևմուտքի և Ռուսաստանի հակամարտության արդյունքին Ուկրաինայի տարածքում: Կախված նրանից, թե Ռուսաստանն ինչ հաջողություն կունենա Ուկրաինայում Արևմուտքի դեմ պայքարում, ըստ այդմ էլ քաղաքական իրավիճակը Հարավային Կովկասում կփոխվի: Մաքսիմալ հաղթանակի դեպքում մաքսիմալ փոփոխութան կենթարկվի Հարավային Կովկասի իրավիճակը, չի բացառվում ամբողջովին իշխանափոխություն Հայաստանում, Արցախի հարցի լրիվ այլ կոնտեքստի զարգացում և այլն: Եթե Ռուսաստանը քիչ կամ միջին հաջողություն ունենա Ուկրաինայում, ուրեմն այս անորոշ վիճակը կարող է շատ երկար, անգամ տարիներ շարունակվել, նայած թե որքան կշարունակվի Արևմուտք-Ռուսաստան հակամարտությունը: Սրանից է կախված, թե ինչպիսին կլինեն Հայաստանի Հանրապետության սահմանները, այսինքն՝ քանի քառակուսի կիլոմետր կլինի, Հայաստանում իշխանափոխություն կլինի՞, թե՞ ոչ: Չնայած հիմա էլ Արցախի հարցը փակված չէ, բայց այդ զարգացումներից է կախված՝ այն ակտիվ կզարգանա՞, թե՞ ոչ, հիմա այն քնեցված վիճակում է, դրանից է կախված, թե ինչ սահմաններում կլինի Արցախը, արցախահայությունը կվերադառնա՞ Արցախ, թե՞ ոչ: Բոլոր հարցերը որոշվում են Ուկրաինայում, Հայաստանի Հանրապետությունում էլ ոչ մի հարց չի որոշվում, բացի դպրոցներում «ռուչկեքի» ու ցնցուղների փոփոխությունից»,-եզրափակում է Արմեն Բադալյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում