Իշխանականներին ու իշխանության ցանկությունները կատարողներին ամեն ինչ կարելի՞ է. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
2023 թվականի օգոստոսի 12-ին Կոմիտասի պողոտայի վրա տեղի է ունեցել մահացու ելքով ավտովթար: Եվ, ինչպես պարզվում է, ավտովթարի «հեղինակը» եղել է Հրաչյա Մուշեղյանը: Խոսքը նախկին ՀՔԾ (հիմա՝ hակակոռուպցիոն կոմիտե) քննիչ Հրաչյա Մուշեղյանի մասին է, որը կարճ ժամանակում դարձավ վարչության պետ, ապա թողեց աշխատանքն ու անցավ փաստաբանական գործունեության: Ըստ մամուլի հրապարակումների, Հրաչյա Մուշեղյանը մեքենան վարելու պահին եղել է անսթափ վիճակում:
Իրավաքաղաքական անցուդարձին հետևողները կհիշեն, որ ժամանակին, այն է՝ մի քանի տարի առաջ այդ նույն Մուշեղյանը եղել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ քաղաքական հետապնդման հիմնական դերակատարներից մեկը, մասնավորապես գլխավորել է քննչական խումբը: Ավելին, անկախ այն բանից՝ շատերը կհիշեն, թե չեն հիշի, հստակ արձանագրված փաստ է, որ, որպես ՀՔԾ քննչական խմբի ղեկավար, Հրաչյա Մուշեղյանը կտրականապես պահանջում էր, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվի: Նա «պատճառաբանում» էր, որ Քոչարյանը նախագահ է եղել, կապեր, ազդեցություններ ունի և խափանման այլ միջոց կիրառելու դեպքում կարող է ազդել քննության ընթացքի վրա, խուսափի քննությունից և այլն:
Հիմա, Մուշեղյանի նկատմամբ, կարծես, քրեական հետապնդում է հարուցվել, սակայն ամենահետաքրքիրն այն է, որ խափանման միջոց է ընտրվել... բնակավայրից բացակայելու արգելքը: Մարդկային լեզվով ասած՝ նախկին ՀՔԾ նախկին քննիչ Հրաչյա Մուշեղյանը, լինելով անսթափ վիճակում, քիչ չի, որ նստել է մեքենայի ղեկին, դեռ մի հատ էլ վթարի ու մարդու մահվան պատճառ է դարձել, բայց այդ ամենից հետո ո՛չ ձերբակալվել է, ո՛չ էլ դեռևս կալանավորվել: Դե, ինքն էլ իր համար հո կալանք չէր պահանջելու: Մինչդեռ, տրամաբանությունը հուշում է, որ նախկին քննիչը հաստատ ընկերական հարաբերություններ, կապեր ունի նույն իրավապահ համակարգում և սկզբունքորեն կարող է ազդել քննության ընթացքի վրա, հասկանալի է՝ հօգուտ իրեն: Այսինքն, Մուշեղյանի՝ տարիներ առաջ բերած «պատճառաբանությունը» պետք է հիմա աշխատեր նաև իր դեպքում, բայց փաստը մնում է փաստ, որ դեռևս չի գործում:
Ինչ-որ բան է փոխվել: Երևի թե միայն այն, որ իշխանության ցանկությունները կատարածներն անպատիժ են: Դե, կարելի է նաև օրենք ընդունել, որ նիկոլականներին ամեն ինչ կարելի է: Չնայած առանց օրենք ընդունելու էլ այդպիսի օրինակները քիչ չեն, այդ թվում՝ Փաշինյանի ավտոշարասյան կողմից Սոնա Մնացականյանին մահացու վրաերթի ենթարկելու դեպքը և այլն: Այստեղ երևի թե անելիք ունի դատախազությունը, որպես անկախ մարմին, որը կախում չունի քննչական մարմիններից ու կարող է հետևողական լինել նման «բազմաստանդարտ» դեպքերի նկատմամբ:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...