Իրանը հարվածներ է հասցրել հարևաններին
Երեկ Իրանը հրթիռային և անօդաչու սարքերի հարվածներ է հասցրել Պակիստանի տարածքին։ Ըստ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի՝ ոչնչացվել է ահաբեկչական խմբավորման երկու կարևոր շտաբ։
Պակիստանի արտգործնախարարությունից հայտնել են, որ իրենց տարածքում հարձակման հետևանքով զոհվել է երկու անմեղ երեխա, Իրանին զգուշացրել լուրջ հետևանքների մաին։
Նախորդ օրն էլ Իրանը հրթիռային հարձակումներ է իրականացրել Հյուսիսային Իրաքում և Սիրիայում, մասնավորապես մի քանի պայթյուններ որոտացել էին իրաքյան Քրդստանի մայրաքաղաք Էրբիլից 40 կմ հյուսիս-արևելք՝ Միացյալ Նահանգների հյուպատոսարանի մոտ։ Թեպետ ամերիկյան օբյեկտներ չէին տուժել, սակայն զոհվել են 4 խաղաղ բնակիչներ, ընդ որում սպանվածներից մեկը հայտնի քուրդ միլիոնատեր Փեշիա Դիզայնն է, որը համարվում է տարածաշրջանում Մոսադի գործակալական ցանցի համակարգողը։ Ըստ էության հարձակումը եղել է հստակ, կանխամտածված և թիրախային։
Իրանը վերջին շրջանում չափազանց ագրեսիվ է արձագանքում Արևմուտքի և Իսրայելի սադրանքներին՝ պարզ բացատրելով, որ մտադիր չէ կուլ տալ հակաիրանական գործողությունները։ Թեհրանը բազմիցս է նշել, որ լուրջ խնդիրներ կարող է դառնալ տարածաշրջանում թե՛ Իսրայելի և թե՛ առավել ևս ԱՄՆ-ի համար, սակայն արևմտյան կոալիցիան որոշել էր իր գործողություններում առանձնապես խտրականություն չդնել և ընդհուպ հասել էին ահաբեկչությունների Իսրայելում։
Թե՛ Իրանի վերջին երկու հարվածներն ինչ հետևանքներ կարող են ունենալ դեռևս պարզ չէ, սակայն այն, որ տարածաշրջանը եռում է, փաստ է, ընդ որում եռում է գրեթե բոլոր երկրներում, բացառությամբ Հայաստանի, որտեղ շարունակում են ապրել, կարծես թե ոչինչ տեղի չի ունեցել։
Նարեկ Սարգսյան




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան
Բելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը, այն ճանաչվել է վտանգավոր արտադրանք
Երևանի որոշ հասցեներում, Նոր Կյանք, Խաշթառակ բնակավայրերում գազանջատումներ կլինեն
Արցախի Հանրապետությունը ձևավորվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքով. Մենուա Սողոմոնյան
Օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱ
Կառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ Աբրահամյան
Տարեցտարի բուհ ընդունվողների թիվը զգալի նվազում է, ինչը վկայում է կրթության ցածր որակի մասին. Ատոմ Մ...
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան