Լավրովը նշել է, թե որ երկրներն են Ռուսաստանի դաշնակիցները
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի մերձավոր շրջապատում ընդգրկված են Իրանը, Թուրքիան, ԱՄԷ-ն և Սաուդյան Արաբիան, հայտարարել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Եթե մենք խոսում ենք մեր մերձավոր շրջապատի մասին, ապա, իհարկե, դրանք Մերձավոր Արևելքի երկրներն են՝ Իրանը, Թուրքիան, Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները և Կատարը»,- ասել է նա։
ՌԴ ԱԳ նախարարն առանձին կարևորել է Ռուսաստանի և Չինաստանի հարաբերությունները՝ նշելով, որ դրանք ապրում են իրենց դարավոր պատմության լավագույն շրջանը, ինչպես նաև Հնդկաստանի հետ, որի հետ զարգանում է հատկապես արտոնյալ, ռազմավարական համագործակցությունը։
Բացի այդ, Ռուսաստանը աֆրիկյան երկրների հետ իր գործընկերությունը հասցնում է իսկապես ռազմավարական մակարդակի, ասել է Լավրովը։
«Դա հաստատվեց Ռուսաստան-Աֆրիկա երկրորդ գագաթնաժողովում, որը տեղի ունեցավ հուլիսին Սանկտ Պետերբուրգում»,- նշել է նա։
Նախարարը հավելել է, որ Լատինական Ամերիկայի հետ հարաբերությունների զարգացման կարևոր փուլը Ռուսաստան-Լատինական Ամերիկա միջխորհրդարանական համաժողովն էր, որը տեղի ունեցավ անցյալ տարվա աշնանը։




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Աշոտ Ֆարսյանի կյանքի կարգախոսը. տեսանյութ
Լրագրողների նկատմամբ այս վերաբերմունքի նպատակը մեկն է՝ լռեցնել ազատ խոսքը, քննադատություններն ու սու...
Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ»