Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ» Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ» «Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ» Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր Կամենդատյան
Եկել ենք Տիգրանաշեն՝ ցույց տալու Փաշինյանին, թե ինչու այն չպետք է հանձնի. Նարեկ ԿարապետյանԹրամփը հերքել է Հորդանանում ԱՄՆ կործանիչների վնասման մասին հաղորդումները«Հայաստանը պետք է հստակ կանգնի Ռուսաստանի կողքին». Մհեր ԱվետիսյանԶարգացում, ոչ թե հանձնում․ այսօր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները եղան ՏիգրանաշենումՄենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ ՀայաստանԿոնվերս Բանկի նախաձեռնությամբ քննարկվել են հայ-լեհական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներըՀայոց ցեղասպանության թանգարանը համալրվել է նոր աուդիոգիդերով և ռադիոգիդերովԹուրքական ԱԹՍ-ները խնդիր են դարձել Հունաստանի համարԳերմանիան նպատակ ունի թույլ չտալ, որ ծայրահեղ աջերը հասանելիություն ստանան պատերազմական գաղտնի ծրագրին. Bloomberg«ՀայաՔվեն» վերահաստատում է Արցախի բնակչության հիմնարար իրավունքների պաշտպանության շուրջ իր աննահանջ հանձնառությունըԱյգեստանում գործարկվելու է էլեկտրական շչակՉինաստանում բեռնատար նավում բռնկված հրդեհի հետևանքով 25 մարդ է զոհվելBaghramyan Residence-ը միավորում է ոլորտի առաջատար գործընկերներինՄեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը Ռեալի նախկին ֆուտբոլիստը նշել է ՉԼ-ի երկու գլխավոր ֆավորիտներին՝ չընդգրկելով Մոուրինյուի թիմինՄարդը ղեկավար է դառնում ոչ այն պահին, երբ իրեն այդպես է կոչում, այլ երբ իր շուրջը ստեղծում է կարգ, վստահություն և պատասխանատվություն․ Մհեր ԱվետիսյանԱտոմ Մխիթարյան անդրադարձը Հայաստանում վերջին տարիներին կրթության բնագավառում ստեղծված աղետալի վիճակինՏիգրանաշենի հանձնումը մեծագույն աղետ և բախման առիթ է դառնալու. Ավետիք ՉալաբյանԴեկտեմբերից հետո ռուսական գազը հնարավոր է թանկանա. Հրայր ԿամենդատյանԿրթության որակն էապես ընկնում է, և ունենք շատ վատ ցուցանիշներ. Ատոմ Մխիթարյան
Հասարակություն

Նիկոլ Փաշինյանը մնաց իր արածի տակ. Արցախը՝ հանձնված, Հայաստանը՝ վտանգի տակ

Նիկոլ Փաշինյանը խոստովանեց, որ ձախողվել է ամբողջությամբ: Ինքը 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած համաձայնությամբ Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս: Դրա դիմաց նա ակնկալում էր, որ իր դրսի տերերի աջակցությամբ Թուրքիայից ու Ադրբեջանից ՀՀ-ի համար կստանա ՀՀ 29.800 քառակուսի կիլոմետր տարածքի «կադաստրի թուղթ»:

Ալիևի վերջին հայտարարությունները ցույց տվեցին, որ Նիկոլը «քցվել» է: Եթե նույնիսկ Նիկոլը ոչ թե դավաճանաբար է այդ քայլին գնացել, այլ միամտաբար, ապա միևնույն է արդյունքն ի վնաս Հայաստանի է:

Դրսի տերերի խնդիրը Հարավային Կովկասից Ռուսաստանին ու Իրանին հեռացնելն է: Նիկոլը համաձայնել է Արցախը դարձնել մանրադրամ այդ մեծ խաղում: Դիմացը նա ակնկալել է իր իշխանության պաշտպանություն: Ու որպեսզի կարողանա ՀՀ քաղաքացիների մի մասին համոզել, որ դա ճիշտ քայլ է, ակնկալում էր «կադաստրի թուղթ»: Այդ «թուղթը» չտրվեց, բայց Արցախը հանձնվեց:

Հիմա մանրադրամ է դառնում Հայաստանը: Նիկոլի դրսի տերերն իրենց խնդիրներն են լուծում, Ադրբեջանն՝ իր, Թուրքիան՝ իր: Միայն Հայաստանն է մնացել առանց սեփական շահի, քանզի Նիկոլ Փաշինյանը ոչ թե Հայաստանի, այլ իր անձնական անվտանգության խնդիրներն է լուծում:

Նիկոլն այնպես է փչացրել իր հարաբերությունները մեր բնական դաշնակիցների հետ, այնքան հեռու է գնացել իր «խաղաղության» օրակարգում, որ Հայաստանը կանգնեցրել է նոր պատերազմի ու նոր կորուստների առաջ:

ՀՀ անվտանգության ապահովման միակ երաշխիքն այս պայմաններում իշխանափոխությունն է:

Կորյուն Մանուկյան