Թիկնապահված, թե… ահին թիկնած. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Շատերն են նկատել, որ Փաշինյանին այսուայնկողմ տեղափոխող ավտոշարասյան անցնելու համար «ճանապարհ է բացվում» առանձնահատուկ «հոգածությամբ», անվտանգության աննախադեպ միջոցառումներով: Աչքի են զարնում տեղափոխվողի կամ փոխադրվողի՝ պահպանության աշխատակիցների համար «թիվ 1» ուղևորի վախերը, եթե կուզեք՝ ահերը: Այդ վախերի արտացոլանքն են ոստիկանական պատնեշները, որ հաճախ կազմվում են հարյուրավոր համազգեստավորներից ու մի քանի տասնյակ էլ «քաղաքացիական համազգեստով» անվտանգության պահապաններից բոլոր այն վայրերի մերձակայքում, որտեղ տվյալ պահին գտնվում է «թիվ 1» ուղևորը: Դեռ չենք խոսում նույնիսկ փոքրիկ մի հանրահավաքի կամ ակցիայի մասին, որի պարագայում վերջինիս նստավայրը պարզապես ոստիկանապատվում է:
Համաձայնեք, որ դա կյանք չէ՝ ահին թիկնած: «Ժողվարչապետը»՝ ժողովրդից վախեցած: Բայց ահա թե էլ ի՛նչն է հետաքրքիր հարյուրավոր ոստիկաններից, ճաղավանդակներից ու նմանօրինակ այլ դրսևորումներից բացի, իսկ միգուցե՝ դրանցից բազմապատիկ առավել: Շատերդ նկատած կլինեք, որ Նիկոլ Փաշինյանին ամենուր ուղեկցում են մեծ թվով թիկնապահներ: Դե, «պահպանվող պաշտոնյա» է, այդպես էլ պիտի լինի, այստեղ, կարծես, արտառոց բան չկա, բացի ուղեկցող թիկնապահների մեծաքանակից: Հա, այստեղ էլ պիտի Փաշինյանի սիրելի աննախադեպ բառն օգտագործենք: Բայց «աղն» այն է, որ Փաշինյանը թիկնապահված է շրջում նաև այն դեպքերում ու այն վայրերում, երբ շուրջբոլորը... յուրայիններն են: Մեր ընթերցողների շարքերում, վստահ ենք, չկան անհույս միամիտներ, որոնք կարծեն, թե մարզային այցերի ժամանակ Նիկոլ Փաշինյանին պատահական մարդիկ են մոտենում կամ մոտեցողներին նրա «թիկնազորը» նախապես չի ստուգում, ուզում է դա տարեց տատիկ լինի, թե, օրինակ՝ տուփով հեռախոս ստացած երեխա: Նրանցից յուրաքանչյուրի անձը ուսումնասիրվում է օրեր շարունակ, ամենայն բծախնդրությամբ:
Առավել ևս հասկանալի է, որ դպրոցները, առհասարակ շենք-շինությունները, տարածքները, որտեղ Նիկոլ Փաշինյանը պիտի այցելի, նախապես ստուգվում են անվտանգության աշխատակիցների կողմից, «սանրվում» են քառակուսի սանտիմետր առ քառակուսի սանտիմետր: Բայց, ահա, այդպես մանրակրկտագույնս ստուգված, կարելի է ասել՝ ստերիլ տարածքում, միևնույնն է, Փաշինյանին էլի թիկնապահներ են ուղեկցում: Շուրջբոլորը միայն յուրայիններն են, իր նախարարը, իր պաշտոնյաները, իր պատգամավորները, իր համար «բերված» տեղական ՔՊ ակտիվը ներկայացնող մարզային չինովնիկները: Ինչի՞ց կամ ումի՞ց են նրան պաշտպանում-պահպանում թիկնապահները կամ թիկնազորը այդ փակ տարածքներում: Այսինքն, ի՞նչ է, նա յուրայիններից էլ է զգուշանո՞ւմ: Թե՞ նա պարզապես չունի յուրայիններ, չի վստահում ոչ մեկին և ամեն մեկից ինչ-որ տհաճ անակնկալ է սպասում: Հնարավոր է՝ երկուսն էլ:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...