Խոստացել են նաև հարթակներ տրամադրել. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախի Հանրապետությունում տարիներ շարունակ որոշակի ակտիվություն են ցուցաբերել, այսպես կոչված, «սորոսականները»՝ փորձելով տարբեր պաշտոններում տեղավորվել և ազդեցություն ունենալ քաղաքական գործընթացների վրա: Այդ միտումներն առավել շոշափելի դարձան 2018 թվականի իշխանափոխությունից հետո:
«Փաստ» թերթի տեղեկություններով, բռնի տեղահանությունից հետո Արցախի «սորոսականները» աստիճանաբար փորձում են հայաստանյան հասարակական-քաղաքական կյանքում որոշակի ակտիվություն դրսևորել և դերակատարություն ունենալ։ Ինչպես փոխանցում է թերթի աղբյուրը, նրանք Հայաստանում համախմբվել են ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի շուրջ, որն արմատներով արցախցի է: Հենց Գրիգորյանն էլ անմիջականորեն համակարգում է նրանց գործողությունները։
Թերթի տեղեկություններով, Հայաստան տեղափոխվելուց հետո «սորոսականները» մի քանի հանդիպումներ ու քննարկումներ են ունեցել, ստացել են հստակ ցուցումներ։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, Գրիգորյանը վերջիններիս վստահեցրել է, որ նրանց գործունեության համար համապատասխան հարթակներ կտրամադրվեն, և կոնկրետ «առաջադրանքներ» կունենան։ Նրանց խոստացվել է, որ անպայման աշխատանք կստանան պետական տարբեր կառույցներում. ի դեպ, կան տեղեկություններ, որ նրանցից մի քանիսն արդեն տեղավորվել են։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...