Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի դիվանագետների քարտեզային պատասխանը նախագահ Թրամփին. Արտակ Զաքարյան Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան Հասարակության մոտ պետք է ճիշտ ընկալվի, թե ինչ են եվրոպական արժեքները. Շիրազ Մանուկյան «Նստած ենք, բայց ծնկաչոք չենք». Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը ադրբեջանական բանտից Կալանքը չպետք է լինի գործիք` որպես զենք իշխանության ձեռքերում, սակայն ներկայում այդպես է Հայաստանի Հանրապետությունում. Արամ Վարդևանյան Սամվել Կարապետյանը պարգևատրեց «Հայաստանի 100 լավագույն ուսանողներին». Գոհար Ղումաշյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Չենք ուզում այդպիսի անարխիկ վիճակ լինի երկրում, երբ երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից. Նարեկ Կարապետյան Օմանի հետ Հորմուզի շուրջ բանակցությունները ձգձգվում են ԱՄՆ-ի և Իսրայելի պատճառով. Իրանի ԱԳՆ Ինչո՞ւ պետք է վարսահարդարի հարկը բարձրանա, իսկ ձեր սրտի օլիգարխներն ազատվեն հարկերից. Իրինա Յոլյան Իշխանությունները ցանկանում են մոռացության մատնել մեր քաղբանտարկյալներին. դա նրանց չի հաջողվելու. Մենուա Սողոմոնյան ԱՄՆ-Իրան ռազմական բախումները տեղափոխվում են տնտեսական դաշտ. Արտակ Զաքարյան
Ավետիք Չալաբյանի գործը՝ ԵՄ-ի ընդհանրական պատասխանների և քաղաքական լռության համատեքստումՄեր երկրում մարդուն իր ազատ խոսքի համար «զոռով» տանում են կալանքի. Արամ ՎարդևանյանԻրանի դիվանագետների քարտեզային պատասխանը նախագահ Թրամփին. Արտակ ԶաքարյանՕգոստոսի 20/21-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱյս նախագիծն իմաստ չունի. աշխարհաքաղաքականության փորձագետը՝ TRIPP-ի մասինՑԱՀԱԼ-ը հայտարարել է «ՀԱՄԱՍ»-ի մի քանի հրամանատարի ոչնչացման մասինՀայ մարմնամարզիկները առաջատար են Եվրոպայի առաջնության որակավորման փուլումԵվրոպայում անտառային հրդեհները շուրջ 576 հազար հեկտար տարածք են այրելԵրեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնnւթյունն անթույլատրելի է․ ՆԳՆ«Էրեբունի» արգելոց-թանգարանում իրականացվել են տարածքի բարեկարգման աշխատանքներԴիտորդական առաքելությունն այսօր խիստ սահմանափակ ֆունկցիաներ ունի, և մենք միայն կողմ կլինենք, եթե Եվրամիությունը լինի մեր խաղաղության երաշխավորներից մեկը. Արեգա ՀովսեփյանԹրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումըԵ՞րբ կմեկնարկեն դասերը դպրոցներում՝ օգոստոսի 31-ին, թե՞ սեպտեմբերի 1-ինՀայտնի է այս պահին աշխարհի լավագույն կենտրոնական հարձակվողը․ ESPN-ը հրապարակել է վարկանիշըՃայը թռիչքի պահին հայտնվել է ինքնաթիռի շարժիչում․ օդանավը հարկադրաբար վերադարձել է օդանավակայանՌուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենով բեռնված 26 վագոնՌուսաստանն սկսել է վառելիքի ներկրում իրականացնելԱՄԷ-ն անորոշ ժամկետով դադարեցրել է առևտուրն Իրանի հետՄի քանի կիլոմետրանոց խցանում՝ Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մեծամորի վարչական տարածքում․ պատճառը «մեծն» ԱՊՊԱ-ի ուշանալն է
Մամուլի տեսություն

«Բոլոր առումներով արցախահայերի իրավունքները ոտնահարվել են ագրեսոր Ադրբեջանի կողմից. օր առաջ պետք է սկսել բանակցել արցախահայերի վերադարձի մասով». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը և նույն խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը հիմնադրել են «Արդարություն և վերադարձ» հասարակական կազմակերպությունը: Այն առաջին հերթին նպատակ ունի վերհանել և փորձել լուծումներ գտնել բոլոր այն խնդիրներին, որոնց բախվում են արցախահայերը Հայաստանի Հանրապետությունում, և, իհարկե, այն հերթական առիթն է խոսելու Արցախ վերադառնալու նպատակի մասին: ՀԿ համահիմնադիր Դավիթ Գալստյանը նշում է՝ սեպտեմբերի 30-ից հետո արցախահայերը «հայտնվեցին» Հայաստանի Հանրապետությունում և իրենց էին դիմում բազմաթիվ հարցերով:

«Պետք է ունենայինք լծակներ մեր հայրենակիցների խնդիրները բարձրաձայնելու, դրանք հոգալու համար: Միայն Արցախի Ազգային ժողովի պատգամավորի մանդատը մեզ այդ հնարավորությունը չէր տալիս: Ելնելով այն հանգամանքից, որ Հայաստանում օրվա իշխանություններն ամեն ինչ անում են Արցախի պետական ինստիտուտները զրոյացնելու և դրանց հետ ոչ մի ձևով հաշվի չնստելու համար, նախաձեռնեցինք այս հասարակական կազմակերպության հիմնումը, որ կարողանանք իրավական առումով տարբեր հարցերով դիմել պետական տարբեր գերատեսչությունների՝ խնդիրների բարձրաձայնման և հստակ պատասխաններ ստանալու համար: Ինչու ոչ, սա միտված է արցախահայերին համախմբելուն: Եթե ապագայում ստեղծվեն այն պայմանները, որ հնարավոր լինի վերադառնալ Արցախ՝ կարգավիճակի և մարդկանց ֆիզիկական անվտանգության հետ կապված հարցերը լուծելուց հետո, այդ ժամանակ համախմբված ժողովրդի հետ աշխատելը շատ ավելի հեշտ կլինի, քան ցաք ու ցրիվ մեր հասարակության»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Գալստյանը:

Արցախի մեր հայրենակիցները բռնի տեղահանվեցին մոտ 4 ամիս առաջ: Հաստատվելով Հայաստանում՝ նրանք ունեին տարրական կարիքները հոգալու անհրաժեշտություն, սակայն ամիսներ անց, վստահաբար, երբ զգացմունքները մի փոքր երկրորդ պլան են տեղափոխվել, բախվում են հրատապ լուծում պահանջող բարդագույն խնդիրների: «Խնդիրները շատ են՝ սկսած բնակարանային հարցից մինչև օրվա հացի խնդիր լուծելու հարց: Այդ խնդիրները ոչ միայն կան, այլ շարունակում են խորանալ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ պետական գերատեսչություններում այսօր տեսնում ենք, որ, օրինակ՝ դիմումների լրացումը կարող է խնդիր դառնալ: Շատերը չեն կարողացել հավուր պատշաճի լրացնել դիմումը, և շատ մեծ թվով մարդիկ չեն ստացել այն նպաստները, որոնք սահմանել է Հայաստանի Հանրապետությունը: 2023 թ.-ն արդեն ամփոփել ենք, ունենք ահազանգ, որ այդ տարվա ինչ-որ ամիսների համար չստացած վճարները չեն փոխհատուցվելու:

Այդ հարցը բարձրացրել ենք Արցախի իշխանությունների առջև: Նրանք խոստացել են, որ կբարձրաձայնեն խնդիրը համապատասխան օղակներում, որ, անկախ նրանից, թե դիմումները երբ են լրացվել, մարդիկ կարողանան ստանալ այդ փոխհատուցումները: Դա կլինի արդարացի, քանի որ մեր շատ հայրենակիցներ, հաշվի առնելով էլեկտրոնային գրանցման համակարգը, չեն կարողացել լրացնել անհրաժեշտ դիմումները: Կան դեպքեր, երբ կադաստրի կոմիտեն տեղեկություն է տվել, որ այս կամ այն քաղաքացին հանդիսանում է սեփականատեր Հայաստանի Հանրապետությունում, ինչը, սակայն, իրականությանը չէր համապատասխանում, սա էլ լրացուցիչ խնդիրների պատճառ է դարձել: Մարդիկ պետք է գնան, անհատական այդ տեղեկանքները վերցնեն, որ չունեն սեփականություն, որպեսզի կարողանան վարձավճարի փոխհատուցում ստանալ: Այս բոլոր խնդիրներին զուգահեռ արցախահայերի շրջանում հանդիպում ենք նաև ընկճվածության, քանի որ ինչ-որ չափով ձգձգվում է բնակարանային հարցերի լուծումը: Վերջերս համացանցային տիրույթում հայտնվեցին բնակարանային հարցերը լուծելու նպատակով տարբեր առաջարկներ: Կոչ կանեի Հայաստանի իշխանություններին՝ բազմակողմանի քննարկել այս հարցը և հաշվի առնել նաև Արցախում կիրառված մեր փորձը:

2020 թ.-ից հետո նմանատիպ ծրագիր էինք իրականացնում Արցախի Հանրապետությունում Հադրութից և Շուշիից տեղահանված մեր բնակիչների հետ: Պետք է քննարկել բնակարանային ապահովման հարցերը թե՛ խորհրդարանի, թե՛ համապատասխան կառույցների հետ, որ ընդունված որոշումներն արդարացված լինեն, որ այն մարդիկ, որոնք ունեն մի քանի տասնյակ միլիոնավոր դրամներ և չունեն բնակարանի կարիք, կրկնակի չօգտվեն այդ ծրագրից: Պետք է առաջնահերթությունների կարգով կարողանան ճիշտ բաշխել գումարները, և հասարակության մեջ հերթական անգամ դժգոհություններ չառաջանան»,-ասում է մեր զրուցակիցը: Արցախ վերադառնալու նպատակը փայփայելով, Հայաստանն իրենց հայրենիքը համարելով՝ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները փորձում են քիչ-քիչ ոտքի կանգնել՝ աշխատանք գտնել, ուսումը շարունակել, անգամ փոքրիկ բիզնես ծրագրեր են կյանքի կոչում:

«Հայաստանի մարզկենտրոններում և խոշոր քաղաքներում հաստատված մեր հայրենակիցները փորձում են իրենց խնդիրներին սեփական ուժերով լուծումներ տալ, ինքնաբավ դառնալ ինչ-որ առումով, ձեռքերը ծալած չեն նստում: Բայց մարզկենտրոններից կամ խոշոր քաղաքներից թեկուզ մի քիչ հեռու գյուղական համայնքներում հաստատված մեր հայրենակիցները տարբեր խնդիրների են բախվում: Մարդիկ ցանկանում են աշխատել, բայց, օրինակ՝ չկա համապատասխան շուկա կամ աջակցություն սեփական փոքրիկ արտադրությունը հիմնելու: Ընտանիք գիտեմ, որը, հաշվի առնելով տան վարձավճարի չափը, բնակվում է Արթիկում, ընտանիքի տղամարդն առանձին ապրում է Երևանում և միայն շաբաթ-կիրակի է գնում ու միավորվում իր ընտանիքի հետ: Աշխատում է Երևանում, որ կարողանա Արթիկում իրենց տան վարձավճարի և մյուս ծախսերը հոգա: Սա է խնդիրը, որ, կապված Երևանում և մարզերում տան վարձավճարի տարբերության հետ, ընտանիքները «բաժանված» են: Մարդիկ կարողանում են Երևանում որոշակի գործունեություն ծավալել, բայց ընտանիքը ստիպված իրենցից բավականին հեռու է բնակվում: Նմանատիպ խնդիրների ենք առնչվում, այսօր, ցավոք, դրանց լուծումները չունենք: Գործադիրում որոշակի լծակներ չունենք, բայց ժամանակ առ ժամանակ խոսելով այս հարցերի մասին, բարձրաձայնելով դրանք՝ հուսով ենք, որ պատկան մարմինները ականջալուր կլինեն և կփորձեն դրանց որոշակի մոտեցում ցուցաբերել: Խնդիրները քայլ առ քայլ լուծելով՝ ինչ-որ առումով կթեթևացնենք մեր հայրենակիցների առօրյան»,-ընդգծում է նա:

Արցախյան հիմնախնդրի, Արցախ վերադարձի շուրջ թեման երբեք երկրորդ պլանում չի հայտնվելու: Դրան նպաստում են քաղաքական ու հասարակական գործիչները, լրատվամիջոցները: Երբեմն-երբեմն նաև միջազգային հարթակներում հնչում են ելույթներ արցախահայերի՝ իրենց հայրենիք վերադառնալու և այնտեղ ապրելու վերաբերյալ, այլ հարթակներում նաև թշնամու ձեռքում մնացած մեր մշակութային կոթողների վանդալիզմի դեպքերին է անդրադարձ կատարվում՝ Արցախի մասին այս կոնտեքստում ևս խոսելով: Գալստյանի խոսքերով, արցախահայերի վերադարձը, սակայն, հնարավոր կլինի միայն նրանց ֆիզիկական անվտանգության և Արցախին որոշակի կարգավիճակ տալուց հետո:

«Բոլոր առումներով արցախահայերի իրավունքները ոտնահարվել են ագրեսոր Ադրբեջանի կողմից: Սա պետք է բարձրաձայնել և Ադրբեջանին պարտադրել, որպեսզի նա նստի բանակցային սեղանի շուրջ: Օր առաջ պետք է սկսել բանակցել արցախահայերի վերադարձի մասով: Հայը պետք է վերադառնա Արցախ, քանի որ մեր հազարամյակների պատմության մեջ Արցախը երբեք չի եղել ադրբեջանական հող, նա միշտ եղել է հայկական և այնտեղ բնակվել են հայեր: Պետք է փորձենք վերականգնել պատմական արդարությունը: Լուռ մնալով՝ մեր նպատակներից և որևէ մեկին չենք հասնի: Պետք է ճիշտ դիվանագիտության արդյունքում ներգրավել միջազգային հեղինակավոր տարբեր կառույցների, որպեսզի կարողանանք համայն աշխարհին ցույց տալ Ադրբեջանի կողմից կատարվող ագրեսիան, վանդալիզմը: Նա այսօր ոչնչացնում է հայկական մշակույթը, պատմական կոթողները: Դա պետք է լինի օրակարգում: Պահպանելով մշակույթը՝ Ադրբեջանին պարտադրել և նստել նրա հետ բանակցային սեղանի շուրջ և սկսել քննարկումները թե՛ մարդկանց ֆիզիկական անվտանգության, թե՛ Արցախի կարգավիճակի առումով, որ մեր հայրենակիցների հույսը չմարի, և կարողանանք այս հարցերին լուծում տալ: Կարոտն ավելի է մեծանում դեպի հայրենիք»,-եզրափակում է Դավիթ Գալստյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում