Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր Կամենդատյան ՀՀ-ում չինովնիկների գողությունները բարձրացել են միջազգային մակարդակի․ Արշակ Կարապետյան Դատական համակարգը լուծեք, պաշտոնյաներին կանչեք ու վերջացրեք այս ամենը․ Դավիթ Ղազինյան Աշակերտը դպրոցում չի ստանում բավարար կրթություն իրեն լիարժեք մարդ զգալու համար. Ցոլակ Ակոպյան Կան մարդիկ, ովքեր իրավունք չունեն այցելելու նահատակների շիրիմներին. Մենուա Սողոմոնյան Ռազմաբազան հանել, ԵԱՏՄ-ից դուրս գալ․ ո՞րն է Հայաստանի շահը. Էդմոն Մարուքյան Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան
Փաշինյանի թիմում կան պատգամավորներ, ովքեր քաղաքական ճնշման տակ ճամբարափոխ կլինեն. Ավետիք Չալաբյան Մեծ մարդկանց կրկնել հնարավոր չէ, բայց հնարավոր է վերադարձնել աշխատանքի մշակույթը․ Մհեր ԱվետիսյանԻշխանություններն ամեն օր գնում են նոր զիջումների, որոնք պարտադրվում են Ալիևի կողմից. Արմեն ՄանվելյանԻ՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր ԿամենդատյանՀՀ-ում չինովնիկների գողությունները բարձրացել են միջազգային մակարդակի․ Արշակ Կարապետյան Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են Դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքներըԴատական համակարգը լուծեք, պաշտոնյաներին կանչեք ու վերջացրեք այս ամենը․ Դավիթ ՂազինյանԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերըԱշակերտը դպրոցում չի ստանում բավարար կրթություն իրեն լիարժեք մարդ զգալու համար. Ցոլակ ԱկոպյանԿան մարդիկ, ովքեր իրավունք չունեն այցելելու նահատակների շիրիմներին. Մենուա ՍողոմոնյանՌազմաբազան հանել, ԵԱՏՄ-ից դուրս գալ․ ո՞րն է Հայաստանի շահը. Էդմոն Մարուքյան Սեպտեմբերի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինGoal. ՉԼ-ի ֆավորիտների ցանկըԻնչպե՞ս հաղթել ՔՊ-ին․ 4 ուղղություն, որտեղ իշխանությունն ամենախոցելին է. Հրայր ԿամենդատյանՉափազանց կարևոր է իշխանության նկատմամբ խորհրդարանական իրական վերահսկողության մեխանիզմը. ՂահրամանյանՆյու Յորքի օդը թունավոր էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի шհшբեկչություններից հետո. NYTՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումՀարցեր, որոնց պատասխանները, երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում. անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Անուշ Միրոզյանի հետԼավրով. ԱՄՆ-ն ընդունում է, որ Ռուսաստանի հետ չի կարելի վարվել այնպես, ինչպես մյուս երկրների հետ
Մամուլի տեսություն

«Երբ լսեց պատերազմի լուրը, ասաց՝ շորերս բեր, ես վախեցող տղա չեմ». ոստիկանության ավագ լեյտենանտ Կարեն Բադոյանն անմահացել է հոկտեմբերի 4-ին Շուշիի մշակույթի տան պայթյունի ժամանակ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Դպրոցում Կարենը գերազանց էր սովորում, գովասանագրեր ստանում, դպրոցը կարմիր ատեստատով ավարտեց: Ամեն առարկան շատ խորությամբ էր ուսումնասիրում, Հայոց լեզուն և գրականությունն իր համար յուրահատուկ տեղ ունեին: Օլիմպիադաների է մասնակցել, առաջին հորիզոնականները զբաղեցրել: Երբեք չի ծաղրել վատ սովորողներին, օգնել է նրանց: Ուզում էր նաև, որ այն դպրոցը, որտեղ ինքն էր սովորել, լավ աշակերտներ ունենար: Ինքն էլ իր հերթին ցանկանում էր միշտ դպրոցի անունը բարձր պահել: Երբեք չի խուսափել դժվարություններից, մեծ համբերատարությամբ, ազնվությունը և ճշմարտությունը նշանաբան դարձրած՝ առաջ է ընթացել: Ընկերասեր էր, ազնիվ ու խղճով: Չգիտեր, թե հոգնելն ինչ բան է, աշխատասեր էր: Եթե անգամ մենք կամ մեկ ուրիշն իր ներկայությամբ ասեր, որ հոգնել է, կբարկանար»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Նարինեն՝ Կարենի մայրիկը:

Եվ հավելում է՝ բոլորովին էլ զարմանալի չէ, որ հիմա ամեն տեղ Կարենի մասին խոսելիս մարդիկ մեծ ափսոսանք են հայտնում, թե ինչու այսպես եղավ: 2007 թ.-ին Կարենն ընդունվում է Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի «Սերվիս» ֆակուլտետը: «Կարենը միտք չուներ ոստիկան դառնալու, դա ավելի շատ իմ ուղղորդմամբ եղավ: Փոքր տղաս աշխատում էր ոստիկանությունում: Երբ Կարենն իր նախընտրած մասնագիտությամբ ուսումն ավարտեց համալսարանում, ավաղ, Դիլիջանում համապատասխան աշխատանք գտնել չկարողացավ: Ռուսաստանում աշխատանք էին խոստացել, մեկնեց, բայց աշխատանքը չստացվեց, հետո Ղրղզստան գնաց եղբորս մոտ, մի քիչ մնաց, ես առաջարկեցի վերադառնալ: Եկավ ու 2017 թ.-ին ծառայության անցավ ոստիկանությունում: Համազգեստն իրեն շատ էր սազում: Աշխատանքից տանը չէր խոսում, ոստիկանության կարգ ու կանոնով էր առաջնորդվում, ուշանալ չէր սիրում, որ հանկարծ որևէ ավելորդ խոսակցություն աշխատավայրում չլիներ»,- նշում է զրուցակիցս:

Կարենը պարտադիր ժամկետային զինծառայություն էլ է անցել: «Մեկ-մեկ ասում եմ՝ ինչ լավ է, Կարե՛ն ջան, որ դու չես տեսել ու լսել, թե ինչ կատարվեց: Կարենս Քարվաճառում է ծառայել, հիմա Քարվաճառն էլ չկա»: Կարենն արձակուրդի մեջ էր, երբ սկսվեց պատերազմը: «Սեպտեմբերի 27-ին բաժնում տղաները հավաքվեցին, նախ՝ ուղևորվեցին Վանաձոր, այնտեղից էլ ճանապարհ ընկան դեպի Շուշի: Ազգությամբ քուրդ լինելն իրեն «չխանգարեց», որ հայրենիքի համար մեկնի ռազմադաշտ, ասաց՝ ես վախեցող տղա չեմ: Երբ լսեց, որ պատերազմ է սկսվել, ինձ ասաց՝ շորերս բեր»: Մայրիկի խոսքով, լինելով այլ ազգի ներկայացուցիչ՝ Կարենը կարող էր չգնալ, բայց անգամ նման միտք չի ունեցել: «Հիմա տղաները հաճախ են պատմում, որ երբ Վանաձորում անտրամադիր են եղել, մտախոհ, Կարենը ոգևորել է բոլորին՝ ինչո՞ւ եք թուրքից վախենում, վախենալու բան չկա: Որ մեկդ կվախենա, ես իր առջևում կկանգնեմ: Իրականում Կարենը նաև ֆիզիկապես էր ուժեղ՝ բարձրահասակ, կոփված»:

Տիկին Նարինեն ասում է՝ Կարենը շատ զուսպ էր: «Իր արած լավության մասին տանը երբեք չենք իմացել: Շատ հետո իր հետ աշխատող տղաները, ընկերները պատմել են իր տեսակի մասին: Մեկին տուգանած չկա: Կորոնավիրուսի ժամանակ ասում էր՝ ինչպե՞ս տուգանեմ թոշակառուին, աշխատանքից կհեռացնեն, թող հեռացնեն: Բոլորին խղճաց, բայց իրեն ոչ ոք չխղճաց»: Կարենը զոհվել է հոկտեմբերի 4-ին՝ Շուշիի մշակույթի տան պայթյունի ժամանակ: Հետաքրքիր զուգադիպությամբ, այդ օրը Կարենի՝ արձակուրդից աշխատանքի վերադառնալու օրն էր: Տիկին Նարինեի խոսքերը երկար կհիշեմ. «Գիտե՞ք, թե վատն ինչ է, գոնե հասցնեին մի թուրք սպանել»: Զոհվելուց օրեր անց Կարենը «տանն էր». «Իմ լսելով, Կարենին ու տղաներին նույն օրը չեն գտել: Շուշիից՝ Գորիս, Գորիսից՝ Սևանի դիահերձարան, այնտեղից էլ՝ տուն: Հոկտեմբերի 7-ին Կարենին հրաժեշտ տվեցինք»: Բազմաթիվ վնասվածքներ է ստացել Կարենը, բայց մայրիկը կարողացել է որդուն վերջին հրաժեշտը տալ. «Գիտեմ նաև, որ շատ ծնողներ այդպես էլ չեն տեսել իրենց որդիներին: Իսկ ես տեսել եմ, իմ ձեռքով ճանապարհել իրեն»:

Տիկին Նարինեն նախընտրել է, որ որդու «տունն» իրեն մոտ լինի, հիմա անգամ ոտքով մի քանի րոպեի ճանապարհ է, մինչ նա կհասնի որդուն: «Երբ սիրտս ուզում է, գնում եմ իր մոտ: Գնում ես, շիրիմի մոտ կանգնում, սառը քարը գրկում, տուն ես վերադառնում, նկարին նայում: Ինքն էլ քեզ է նայում, չի խոսում, լռում է: Շատ ցավոտ է, բայց անզոր ենք: Աչքներս ճամփին կարոտ է մնում: Սիրտս տեղից դուրս է թռչում, երբ հիշում եմ ամեն ինչ: Որքան շատ ժամանակ է անցնում, ցավն ավելի է խորանում: Սիրտս նաև ցավում է մեր բոլոր տղաների համար, չէ՞ որ ես էլ մայրերից յուրաքանչյուրի պես նույն ցավն եմ զգում՝ զավակի կորստի ցավը: Չգիտենք՝ ինչ անենք, որ լավ լինի, չգիտենք, թե լավը որն է, որ կողմ գնանք: Հնարավոր պատերազմի մասին լուրերը սարսափ են ներշնչում: Մի բուռ ժողովուրդ ենք մնացել, նոր զոհեր չպետք է լինեն: Իսկ թուրք շան հետ բարեկամանա՞լ:

Ո՞նց կարող եմ պատկերացնել, որ իմ դիմաց կարող է մի թուրք դուրս գալ: Թուրքն արնախում է, թուրքը մնում է թուրք, նրանց հետ բարեկամությունը չեմ պատկերացնում: Թող իրենց տեղում ապրեն, բայց մեր երկրում չերևան: Մեր երկու ազգն էլ դարեդար պայքարում է հայրենիքի համար: Մեր տղաներն էլ բացառություն չդարձան, հին ու նոր հերոսները միացան իրար ու մեկ պատմություն դարձան: Շատ ցավոտ է, որ մեզանից խլեցին մեր երեխաներին ու մեր հայրենիքը: Դա ամենադաժանն է: Երբ գալիս է գարունը, միայն մի բան ես մտածում՝ այս գարնանն էլ տղաները չեկան»: Մինչ արձակուրդ գնալը Կարենը պետք է կապիտանի կոչում ստանար: «Ինձ ասաց, որ երբ արձակուրդից հետո վերադառնա աշխատանքի, այդ ժամանակ իրեն շնորհելու են կոչումը: Պատերազմից որոշ ժամանակ անց իր գործընկերներին շնորհվեցին կոչումները: Եթե Կարենն էլ վերադառնար, նա էլ էր ստանալու»:

Մայրիկն ասում է՝ Կարենն ինչպես կենդանության օրոք է բարի եղել, այնպես էլ երազում: «Ով իրեն երազում տեսնում է, գործերը հաջող են ընթանում: Երազում իրեն տեսնողներն ասում են՝ եթե մի անլուծելի, բարդ թվացող հարցերի առջև ենք կանգնած լինում, որ օրը Կարենին տեսնում ենք երազում, ուրեմն, բոլոր հարցերին պատասխան է տրվում»: Կարենը կրտսեր եղբայր ունի: «Հիմա իրեն եմ ասում՝ գոնե ամուսնացիր, փոքր Կարեն ունենանք, վազվզի տանը, խաղա, ճչա մեր տան մեջ, շունչ տա բոլորիս, կցանկանամ, որ նաև Կարենիս նման լինի: Կարենս որոշել էր ամուսնանալ, ընտանիք կազմել, շատ նպատակներ ու երազանքներ ուներ: Այնքան լավ հայր կլիներ»: Իսկ վերջում. «Մարդիկ պետք է անուն առ անուն ճանաչեն մեր տղաներին, հիմա միայն դա կարող ենք անել, ավաղ, իրենց հետ բերել չենք կարող»:

Հ. Գ. - Ոստիկանության ավագ լեյտենանտ Կարեն Բադոյանը Արցախի Հանրապետության կողմից հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն», ՀՀ ոստիկանության կողմից՝ «Մարտական զորակցություն» և բազմաթիվ այլ մեդալներով: Հուղարկավորված է Դիլիջանի Գալավինո թաղամասի գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում