Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Զելենսկու այցի հնարավոր հետևանքները. Վահե Հովհաննիսյան Արդարադատության դեֆիցիտը մանկավարժականի դեպքերի հետ կապված․ Իրականությունն առանց դիմակի Սա ոչ միայն մեծ պատիվ է մեր երկրի համար, այլև հայ մարզիկների տարիների աշխատանքի արժանի գնահատականը. Գագիկ Ծառուկյան Այն մասին, թե ինչու է մեր ազգի պայքարը այսօր էլ շարունակվում, և ինչու թշնամու մորթապաշտ կամակատարները չեն կարող այն կասեցնել․ Ավետիք Չալաբյան Խնջույք՝ ժանտախտի օրերին․ այսօր ՔՊ-ի տոնն էր, ոչ թե՝ քաղաքացու․Սողոմոնյան Գագիկ Ծառուկյանն ընդունել է Կիոկուշին կարատեի միջազգային ֆեդերացիայի նախագահին և Կիոկուշին համաշխարհային միության գլխավոր քարտուղարին (տեսանյութ) Իսպանիայում մշակվել են երկչափ արևային վահանակներ, որոնք իդեալական են շենքերի ճակատների համար Մենք գալիս ենք աշխատելու 24/7 ռեժիմով՝ հանուն հայերի համար փոփոխությունների. Սամվել Կարապետյան (տեսանյութ) Բնության հանդեպ հոգատար վերաբերմունքը սկսել ենք մեզնից. Team-ն արժանացել է ISO 14001:2015 հավաստագրի 18 արդարների գործով գալիք դատական նիստին քննարկվելիք կարևոր հարցը՝ արդյո՞ք կփոխվի Բագրատ Սրբազանի խափանման միջոցը Ucom-ը հայտարարում է ածխածնային հետքի կառավարման ծրագրի մեկնարկի մասին Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում տնտեսական առումով հնարավորությունների մասին դեռ խոսք անգամ լինել չի կարող․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ)
Չափանիշներն ու որոշումները կայացվում են համատեղ. «Ժողովուրդ»
Զելենսկու այցի հնարավոր հետևանքները. Վահե Հովհաննիսյան
Փոխեք փողերի գույնը. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ինչու Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալում մնացած պատմություն չէ, և ինչ է մեզ պետք անել, որպեսզի այն այլևս երբեք չկրկնվի. Չալաբյան«Ապաքաղաքական» կրթական համակարգի ներկայացուցիչը՝ ՔՊ ցուցակում. ով է Ռուզաննա Երեմյանը. «Ժողովուրդ»Անհրաժեշտ է ոչ թե հպատակության պատրանք ստեղծող «խաղաղություն», այլ արժանապատիվ և ազգակենտրոն դիրքորոշում. «Փաստ» «Այս մարդը ուզում է սրբագրել մեր պատմությունը, ազգային հիշողությունը հանել ապագա սերունդների գենետիկ կոդից». «Փաստ» Գլխավոր հարվածային թիրախը՝ ազգային ու հոգևոր բոլոր արժեքները. «Փաստ» Երբ «քաղաքացու օրը» կապ չունի քաղաքացու հետ. «Փաստ» Ի՞նչ պատճառով է աշխատանքից ազատվել Լուսինե Թովմասյանը. «Փաստ» Շոշափելի «վայրիվերումներ» խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Որպես Փաշինյանին օգնություն Ալիևն ուզում է մինչև ընտրություն գերիների մի մասին վերադարձնել. HraparakՀամերգ դիտողը դեռ կողմնորոշված էլեկտորատ չէ. «Փաստ» Եկեղեցում երիտասարդին հարվածած Փաշինյանի թիկնապահին արգելել են հանրային վայրերում երևալ. «Ժողովուրդ»Վարչապետական գզվրտոց և վիրտուալ շտաբներ. Լուսավոր Հայաստանի նոր մարտավարությունը. Էդմոն ՄարուքյանԻշխանության բանաձևով՝ Հայաստանը վերջանալու է Փաշինյանով, անթույլատրելի է պետության գոյությունը պայմանավորել անձով․ Գոհար ՄելոյանՊակիստանի վեց զինվnրական է զnhվել Աֆղանստանի nւժերի հետ բախnւմների հետևանքովԻ՞նչ են անում ադրբեջանական իշխանություններին հաղթած հերոսներին ներկայիս իշխանությունները՝ ձերբակալում են. Գոհար ՄելոյանԱշխատատեղ ստեղծելու խնդիր կար և առաջնահերթ ուշադրություն դարձրեցինք այն ոլորտների վրա, որոնք մեզ մոտ ավանդաբար զարգացած են եղել՝ ոսկերչությունն ու գորգագործությունը. Ռոբերտ ՔոչարյանԿԺԴՀ-ն լիովին կաջակցի ինքնիշխանության պաշտպանnւթյանն ուղղված ՌԴ քաղաքականությանը. Կիմ Չեն Ընը` ՌԴ պաշտպանության նախարարի հետ հանդիպման ժամանակ
Մամուլի տեսություն

Աշխարհաքաղաքական առճակատման վեկտորները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Եթե սառը պատերազմի ժամանակաշրջանում իշխում էր երկբևեռ աշխարհակարգը, ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի փոխադարձ զսպումը որոշակի կայունություն էր ապահովում միջազգային հարաբերություններում, ապա հետսառըպատերազմյան աշխարհակարգի պայմաններում միջազգային հարաբերություններն աչքի են ընկնում հակամարտությունների բորբոքումով։ ԽՍՀՄ փլուզումից հետո ստեղծված միաբևեռ աշխարհակարգից այսօր անցում է կատարվում դեպի բազմաբևեռ աշխարհակարգ, որին բնորոշ է տարբեր դերակատարների ակտիվացումը, որոնք մարտահրավեր են նետել ԱՄՆ-ի հեգեմոն դիրքերին։

Այսօր ԱՄՆ-ի գլխավորությամբ կոլեկտիվ Արևմուտքի հետ հիմնականում հակասությունների մեջ են Ռուսաստանը, Չինաստանը և Իրանը։ Եվ այդ հակասությունները հիմնականում դրսևորվում են տնտեսական ու ռազմական ուղղություններով։ Եթե Չինաստանի հետ ԱՄՆ-ի հակասությունները դեռևս գլխավորապես տնտեսական ու տեխնոլոգիական բնույթի են, ապա Ռուսաստանի և Իրանի դեմ կոնկրետ խիստ պատժամիջոցներ են սահմանված։ Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների ուղեգիծը տարբերվում է նաև նրանով, որ այն բնորոշվում է ռազմական բախման կամ առճակատման տեսքով՝ չնայած տեղի է ունենում միջնորդավորված։ Դրանով է պայմանավորված, որ 2022 թվականի փետրվարին պատերազմի սկսվելուց հետո Արևմուտքն Ուկրաինային ահռելի, միլիարդավոր դոլարների օգնություն է տրամադրել։ Բայց ԱՄՆ-ի ու դաշնակիցների հիմնական ակնկալիքն այն էր, որ խիստ պատժամիջոցների առկայության պայմաններում Ռուսաստանը չի դիմանա լարվածությանը ու կթուլանա։

Այնինչ, ժամանակը ցույց տվեց, որ Ռուսաստանը ոչ միայն դիմացավ պատժամիջոցների ճնշմանը, այլև ներկայում ավելի նախընտրելի վիճակում է, քան եվրոպական երկրներն են։ Եթե մեկ տարի առաջ ԱՄՆ-ի քաղաքական շրջանակներում տիրող տրամադրությունները աներկբայորեն Ուկրաինային մեծ չափերով ռազմական օգնություն տրամադրելու օգտին էին, ապա հիմա իրավիճակ է փոխվել։ Մի կողմից՝ ԱՄՆ-ում հանրային դժգոհություն կա Ուկրաինային տրամադրվող օգնության հետ կապված, քանի որ այդ նպատակին են ուղղվում հանրային ռեսուրսները, և բարձրացվում է նաև առանց այն էլ ահռելի չափերի պետական պարտքի շեմը, մյուս կողմից էլ՝ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները գտնում են, թե Ուկրաինային օգնելու փոխարեն այդ ռեսուրսներով կարելի է իրենց ներքին խնդիրները լուծել՝ առաջ քաշելով՝ «Ամերիկան՝ առաջինը» կարգախոսը։ Եվ պատահական չէ, որ հանրապետականները ԱՄՆ Կոնգրեսում չեն հաստատում Ուկրաինային տրամադրվելիք օգնության փաթեթը՝ ընդգծելով, որ առաջին հերթին պետք է լուծվի սահմանային անվտանգության և անլեգալ միգրանտների հարցը։ Ու ընդհանրապես, փորձագիտական շրջանակներում վերլուծություններ են արվում այն մասին, որ եթե այս տարի ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթի հանրապետական Դոնալդ Թրամփը, ապա Ուկրաինան կարող է լիովին զրկվել ամերիկյան օգնությունից։

Քննարկվող տարբերակներից մեկն էլ այն է, որ Թրամփն ուղղակի կարող է կանգնեցնել պատերազմը։ Ու պատահական չէ, որ Ուկրաինայի նախագահ Զելենսկին հայտարարել էր, որ եթե Թրամփը դադարեցնի պատերազմը, ինքը պատրաստակամ է հրավիրել նրան Ուկրաինա։ Այդուամենայնիվ, եթե նույնիսկ կողմերի անզիջողականության և առավելապաշտականության ֆոնին հաջողվի հասնել զինադադարի, դա ոչ թե նշանակելու է խնդրի լուծում, այլ հակամարտության սառեցում։ Մյուս կողմից՝ Եվրոպայում անհանգստություն կա ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային տրամադրվող օգնությունը դադարեցնելու հնարավորության հետ կապված։ Ու եվրոպական երկրները սկսել են մտածել, որ անվտանգային առումով ԱՄՆ-ից չափից ավելի կախվածությունը իրենց համար խնդիրներ կարող է ստեղծել։ Ուստի պատահական չէ, որ եվրոպական մի շարք պետություններում բարձրաստիճան պաշտոնյաների կամ փորձագետների մակարդակով չի բացառվում Ռուսաստանի հետ ուղիղ առճակատման հնարավորությունը, և այդպիսով փորձ է կատարվում զարկ տալ անվտանգային ոլորտի զարգացմանը։

Դրանով է պայմանավորված նաև, որ մամուլում հրապարակումներ են արվում այն մասին, թե Գերմանիան ու Ֆրանսիան պատրաստվում են Ռուսաստանի դեմ պատերազմի այն պարագայում, երբ իրականում դրա հավանականությունը շատ քիչ է, կարելի է նույնիսկ գնահատել զրոյական։ Սակայն խնդիրը ոչ այնքան Ռուսաստանն է, այլ այն, որ Եվրոպան փորձեր է կատարում ԱՄՆ-ից անկախ անվտանգային ճարտարապետություն ձևավորել, որն իրենց տասնամյակներ շարունակ այդպես էլ չի հաջողվել։ Մյուս կողմից էլ՝ Արևմուտքում հաշվարկում են, որ ԱՄՆ-ի գլխավոր մարտահրավերը ոչ թե Ռուսաստանն է, այլ Չինաստանը, որը տնտեսական առումով մեծ հաջողությունների է հասել ու տարածում է իր ազդեցությունը տարբեր տարածաշրջաններում։ Իսկ Չինաստանը ձգտում է գրավել Թայվանը, որի արդյունքում կփոխվի Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանային դասավորությունը՝ հօգուտ Պեկինի։ Սակայն Թայվանի գրավման հարցը Եվրոպայի անվտանգությանը չի սպառնում, փոխարենը ԱՄՆ-ի համար գլխավոր է, որ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում պահպանի իր գերակա դիրքերը։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում