Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ» Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ» «Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ» Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր Կամենդատյան
Զարգացում, ոչ թե հանձնում․ այսօր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները եղան ՏիգրանաշենումՄենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ ՀայաստանԿոնվերս Բանկի նախաձեռնությամբ քննարկվել են հայ-լեհական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներըՀայոց ցեղասպանության թանգարանը համալրվել է նոր աուդիոգիդերով և ռադիոգիդերովԹուրքական ԱԹՍ-ները խնդիր են դարձել Հունաստանի համարԳերմանիան նպատակ ունի թույլ չտալ, որ ծայրահեղ աջերը հասանելիություն ստանան պատերազմական գաղտնի ծրագրին. Bloomberg«ՀայաՔվեն» վերահաստատում է Արցախի բնակչության հիմնարար իրավունքների պաշտպանության շուրջ իր աննահանջ հանձնառությունըԱյգեստանում գործարկվելու է էլեկտրական շչակՉինաստանում բեռնատար նավում բռնկված հրդեհի հետևանքով 25 մարդ է զոհվելBaghramyan Residence-ը միավորում է ոլորտի առաջատար գործընկերներինՄեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը Ռեալի նախկին ֆուտբոլիստը նշել է ՉԼ-ի երկու գլխավոր ֆավորիտներին՝ չընդգրկելով Մոուրինյուի թիմինՄարդը ղեկավար է դառնում ոչ այն պահին, երբ իրեն այդպես է կոչում, այլ երբ իր շուրջը ստեղծում է կարգ, վստահություն և պատասխանատվություն․ Մհեր ԱվետիսյանԱտոմ Մխիթարյան անդրադարձը Հայաստանում վերջին տարիներին կրթության բնագավառում ստեղծված աղետալի վիճակինՏիգրանաշենի հանձնումը մեծագույն աղետ և բախման առիթ է դառնալու. Ավետիք ՉալաբյանԴեկտեմբերից հետո ռուսական գազը հնարավոր է թանկանա. Հրայր ԿամենդատյանԿրթության որակն էապես ընկնում է, և ունենք շատ վատ ցուցանիշներ. Ատոմ ՄխիթարյանՌուսական ռազմաբազայի դուրսբերումը կարող է մեծ ռիսկ լինել մեր երկրի համար. Աննա ԿոստանյանԵՊՀ-ն հեղինակազրկում են․ ռեկտորի ընտրությունը՝ կանոնադրության կոպիտ խախտմամբ․ Սողոմոնյան Զարգացում, ոչ թե հանձնում. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Տիգրանաշենի ճանապարհին
Հասարակություն

«Միասնական և հոգատար». Ucom-ն իր մասնակցությունն է ունեցել «Գալաքսի» ընկերությունների խմբի և Հայկական կարմիր խաչի համատեղ բարեգործական նախաձեռնությանը

Ucom ընկերությունը շարունակում է իր հոգատարության և բարության նախագծերը` աջակցելով այն մարդկանց ու խմբերին, որոնք ամենից շատ դրա կարիքն ունեն: Այս անգամ ջանքերը միավորվել են «Գալաքսի» ընկերությունների խմբի և Հայկական կարմիր խաչի միջև հաստատված համագործակցության ներքո, որի շրջանակում «Գալաքսի»-ի կազմում հանդես եկող ընկերությունները աշխատակիցները, հիմնադիրների զգալի ֆինանսական աջակցությամբ արցախցի 5000 ընտանիքի 100 տոննա աջակցություն են ցուցաբերել` առաջնային պարենային փաթեթների տեսքով:

«Այս կարևոր  նախաձեռնության բոլոր փուլերին մենք մասնակցել ենք պատասխանատվության բարձր գիտակցումով ու մեր հայրենիքի նկատմամբ ունեցած նվիրումով: Սա միայն բարեգործություն չէ, սա մթության մեջ լույս վառել է:  Մեր հայրենակիցները պետք է իմանան, որ նրանք մենակ չեն և Հայաստանում նրանց գրկաբաց են ընդունում: Համատեղ ուժերով փորձել ենք նվազեցնել արցախցի հայրենակիցների սոցիալ-հոգեբանական բեռը»,-նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

  
«Միասնական և հոգատար» կարգախոսով ընկերության բազմաթիվ աշխատակիցներ սահմանված ժամային գրաֆիկով մասնակցել են 20 կգ տարողությամբ արկղերի պատրաստմանը և Հայաստանի տարբեր մարզերում՝ Լոռիում, Կոտայքում, Վայոց ձորում, Շիրակում, Գեղարքունիքում, Տավուշում այդ փաթեթներն արցախցիներին հանձնելու գործընթացներին: 

«Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր ու կառավարման խորհրդի համանախագահ Արտյոմ Խաչատրյանը լիահույս է, որ միասնական ու հոգատար նախաձեռնության արդյունքում Արցախցի հայրենակիցները կկարողանան բավարարել որոշ կենսական պահանջմունքներ:

«Այս նախաձեռնության շարունակականությունը ապահովվելու է նաև հետագայում և ուրախ ենք, որ Հայկակական կարմիր խաչի օգնությամբ կարողացանք հասցեական օգնություն ցուցաբերել իրապես կարիքի մեջ գտնվող մեր հայրենակիցներին: Կորպորատիվ սոցիալական պատասպանատվությունը Հայաստանում պետք է փոխանցվի նաև մեր մյուս գործընկերներին, որպեսզի միասնական աշխատանքի արդյունքում հասնենք հաջողության»,-նշել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր ու կառավարման խորհրդի համանախագահ Արտյոմ Խաչատրյանը:

Հայկական կարմիր խաչի ընկերության գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանը ողջունում և կարևորում է հետևողականորեն կյանքի կոչված այս նախաձեռնությունը։ 

«Յուրաքանչյուրը պետք է պատասխանատվություն ու պատրաստակամություն զգա  աջակցելու տեղահանված մեր հայրենակիցներին, որպեսզի նրանք ինտեգրվեն և արժանապատիվ կենսակերպ ունենան»,-նշել է Աննա Եղիազարյանը

Ucom-ը մատուցում է ամենաարագ ֆիքսված և շարժական կապի ծառայությունները Հայաստանում: Բացարձակ առաջատար է IPTV և ֆիքսված ինտերնետի ծառայությունների մատուցման ոլորտում, ինչպես նաև զբաղեցնում է գլխավոր դիրքերը շարժական ինտերնետի հայկական շուկայում։ Միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանող արդիականացված 4G+ և սեփական օպտիկամանրաթելային ցանցերի միջոցով Ucom-ը տրամադրում է ֆիքսված և շարժական կապի ծառայությունների ամբողջական փաթեթն ավելի քան 700 հազար բաժանորդների:

Հայկական կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ), լինելով Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման լիիրավ անդամ, առաջնորդվում է  Շարժման հիմնարար սկզբունքներով` Մարդասիրություն, Անկողմնակալություն, Չեզոքություն, Անկախություն, Կամավորություն, Եզակիություն, Համընդհանրություն։ Հանդիսանալով կառավարությանն աջակցող կառույց՝ մարդասիրական ոլորտում, ՀԿԽԸ-ն արդեն 104 տարի է գործունեություն է ծավալում հանրապետության ամբողջ տարածքում հետևյալ ռազմավարական ուղղություններով՝ աղետների կառավարում, բնակչության տեղաշարժ, սոցիալ – առողջապահություն, առաջին օգնություն, երիտասարդների հիմնախնդիրներին արձագանք, մարդասիրական արժեքների տարածում և այլն: ՀԿԽԸ առաքելությունն է նվազեցնել բնակչության խոցելիությունը` մարդասիրության ուժի մոբիլիզացմամբ, նախապատրաստվել դիմակայելու այն իրավիճակներին, որոնք կարող են բնակչության խոցելիության պատճառ դառնալ, ցուցաբերել անհրաժեշտ օգնություն` սատարելով սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում գտնվող մարդկանց:

«Յուքոմ» ՓԲԸ
Մամուլի ծառայություն
Էլ․ փոստ՝ [email protected]