Ղարիբյանների ընտանիքում լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմի հերոս Տիգրանի եղբայրը
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Գագարին գյուղում լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում հերոսացած ժամկետային զինծառայող Տիգրան Համբարձումի Ղարիբյանի եղբայրը՝ Շանթը։Այս մասին տեցեկացանք Սևանքաղաքապետարանից։
2024 թվականի հունվարի 23-ին ծնված Շանթը ջերմություն, սեր ու հավատ է սփռել Ղարիբյանների ընտանիքում, փարատել է հայրենիքի ազատության համար անմահացած Տիգրանի ծնողների ու հարազատների կորստյան ցավը ու դարձել որդեկորույս ընտանիքի վերահաս երջանկության աղբյուրը, հույսի շողարձակումը։
Տիգրան Համբարձումի Ղարիբյանը բանակ է զորակոչվել 2019 թվականի ամռանը, եղել է տանկիստ։ 2020 թվականի սեպտեմբերի 30-ին անմահացել է Ջրականի համար մղված մարտերում։
«Տիգրանը Համբարձում և Նարինե Ղարիբյանների ընտանիքի միակ արու զավակն էր, ուներ մեկ քույր։ Շատ դժվար էր ծնողների համար՝ նման ծանր կորստից հետո մտածել ևս մեկ երեխա ունենալու մասին։ Սակայն նրանք հաղթահարեցին բոլոր դժվարությունները, և հիմա նրանց օջախը լցվել է մանկան ճիչով ու երջանկությամբ։ Ի դեպ, Համբարձում Ղարիբյանը ծանր կորուստ է ունեցել նաև Արցախյան առաջին պատերազմի ժանամակ․ մինչ օրս անհետ կորած է համարվում նրա եղբայր Տիգրանը, ում անունը հավերժացնելու համար էլ նա իր որդուն Տիգրան էր անվանակոչել»:




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է
Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան
Բելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը, այն ճանաչվել է վտանգավոր արտադրանք
Երևանի որոշ հասցեներում, Նոր Կյանք, Խաշթառակ բնակավայրերում գազանջատումներ կլինեն
Տարեցտարի բուհ ընդունվողների թիվը զգալի նվազում է, ինչը վկայում է կրթության ցածր որակի մասին. Ատոմ Մ...
Արցախի Հանրապետությունը ձևավորվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքով. Մենուա Սողոմոնյան
Կառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ Աբրահամյան