Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ» Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ» «Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ» Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր Կամենդատյան
Զարգացում, ոչ թե հանձնում․ այսօր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները եղան ՏիգրանաշենումՄենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ ՀայաստանԿոնվերս Բանկի նախաձեռնությամբ քննարկվել են հայ-լեհական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներըՀայոց ցեղասպանության թանգարանը համալրվել է նոր աուդիոգիդերով և ռադիոգիդերովԹուրքական ԱԹՍ-ները խնդիր են դարձել Հունաստանի համարԳերմանիան նպատակ ունի թույլ չտալ, որ ծայրահեղ աջերը հասանելիություն ստանան պատերազմական գաղտնի ծրագրին. Bloomberg«ՀայաՔվեն» վերահաստատում է Արցախի բնակչության հիմնարար իրավունքների պաշտպանության շուրջ իր աննահանջ հանձնառությունըԱյգեստանում գործարկվելու է էլեկտրական շչակՉինաստանում բեռնատար նավում բռնկված հրդեհի հետևանքով 25 մարդ է զոհվելBaghramyan Residence-ը միավորում է ոլորտի առաջատար գործընկերներինՄեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը Ռեալի նախկին ֆուտբոլիստը նշել է ՉԼ-ի երկու գլխավոր ֆավորիտներին՝ չընդգրկելով Մոուրինյուի թիմինՄարդը ղեկավար է դառնում ոչ այն պահին, երբ իրեն այդպես է կոչում, այլ երբ իր շուրջը ստեղծում է կարգ, վստահություն և պատասխանատվություն․ Մհեր ԱվետիսյանԱտոմ Մխիթարյան անդրադարձը Հայաստանում վերջին տարիներին կրթության բնագավառում ստեղծված աղետալի վիճակինՏիգրանաշենի հանձնումը մեծագույն աղետ և բախման առիթ է դառնալու. Ավետիք ՉալաբյանԴեկտեմբերից հետո ռուսական գազը հնարավոր է թանկանա. Հրայր ԿամենդատյանԿրթության որակն էապես ընկնում է, և ունենք շատ վատ ցուցանիշներ. Ատոմ ՄխիթարյանՌուսական ռազմաբազայի դուրսբերումը կարող է մեծ ռիսկ լինել մեր երկրի համար. Աննա ԿոստանյանԵՊՀ-ն հեղինակազրկում են․ ռեկտորի ընտրությունը՝ կանոնադրության կոպիտ խախտմամբ․ Սողոմոնյան Զարգացում, ոչ թե հանձնում. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Տիգրանաշենի ճանապարհին
Հասարակություն

Գրիպով վարակվելը կարող է վնասակար լինել ոչ միայն հղի կնոջ, այլև պտղի համար

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Գրիպը սուր վիրուսային շնչառական վարակ է, որը կարող է լուրջ բարդությունների պատճառ դառնալ: Այն ավելին է, քան պարզապես հոսող քիթը և կոկորդի ցավը: Գրիպով կարող են հիվանդանալ բոլոր մարդիկ, որոշ մարդկանց մոտ այն կարող է թեթև ընթացք ունենալ, իսկ ոմանց մոտ այն բարդություններով է ուղեկցվում: Վերջինը համարվում է ռիսկային խումբ, որը ներառում է 65-ից բարձր տարիք ունեցող անձանց, մինչև 5 տարեկան երեխաներին, ուղեկցող, քրոնիկ հիվանդություններ ունեցողներին և հղի կանանց: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։

«Հղիության ընթացքում գրիպը լուրջ, բայց բուժելի հիվանդություն է: Ըստ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ամերիկյան կենտրոնի վիճակագրության հղի կանայք ավելի հավանական է, որ գրիպի բարդությունների պատճառով հոսպիտալացման կարիք ունենան, քան ոչ հղիները: Վաղ ախտորոշման դեպքում հղի կանանց համար անվտանգ բուժումները կարող են օգնել մեղմել ախտանիշները և նվազեցնել հիվանդության տևողությունը:

Հղիության ընթացքում օրգանիզմը, բնականաբար, նվազեցնում է օրգանիզմի` հիվանդություններից պաշտպանելու ունակությունը, որպեսզի կանանց իմունային համակարգը երեխային չդիտարկի որպես սպառնալիք օրգանիզմի համար: Սիրտն ու թոքերը նույնպես ավելի ծանրաբեռնված են աշխատում` երկու հոգու արյուն և թթվածին մատակարարելու համար: Ավելին, թոքերը գործում են ավելի փոքր տարածության մեջ՝ աճող երեխայի ճնշման պատճառով: Այս ամենը ծանրաբեռնում է օրգանիզմը՝ հղիներին ավելի խոցելի դարձնելով վիրուսների և ընդհանուր առմամբ տարբեր հիվանդությունների` ներառյալ գրիպի նկատմամբ:

Հղիության ընթացքում գրիպով վարակվելը կարող է վնասակար լինել ոչ միայն հղի կնոջ, այլև նրա դեռևս չծնված երեխայի համար: Հղիության ընթացքում գրիպի հետ կապված խնդիրները կարող են պատճառ հանդիսանալ վաղաժամ ծննդաբերության, ներարգանդային թոքաբորբի, երեխայի նվազ քաշի, նույնիսկ մեռելածնության:

Լուրջ բարդություններից է, օրինակ, բրոնխիտը, որն այնուհետև կարող է վերածվել թոքաբորբի, որը լինելով կյանքին սպառնացող պոտենցիալ թոքային հիվանդություն, ամենամեծ մտահոգությունն է: Հղիները նաև ավելի խոցելի են դառնում ականջի /օտիտ/ և սեպսիսի առումով, ինչպես նաև մենինգիտի կամ էնցեֆալիտի (ուղեղի բորբոքում):

Ըստ միջազգային հետազոտությունների` հղիների մոտ, հատկապես երկրորդ կամ երրորդ եռամսյակում, գրիպով լուրջ հիվանդանալու հավանականությունն ավելի մեծ է, քան ոչ հղիների մոտ, և ավելի հավանական է, որ այն ընթանա ծանր ախտանիշներով և բարդություններով, որոնք կարող են հոսպիտալացում պահանջել, և հավանականությունը նույնիսկ ավելի է մեծանում, եթե լինում են այլ ուղեկցող հիվանդություններ:

Գրիպը կանխելու լավագույն միջոցը գրիպի տարեկան պատվաստումն է, որն անվտանգ է հղիության ընթացքում:

Հղիության ընթացքում գրիպի պատվաստումը կարող է հղի կնոջը պաշտպանել գրիպից, դրա բարդ ընթացքից և հնարավոր հոսպիտալացումներից:

Հղիության ընթացքում գրիպի դեմ պատվաստումը կարող է պաշտպանել գրիպից նաև երեխաներին` ծնվելուց հետո մի քանի ամսվա ընթացքում, քանի որ մայրը հղիության ընթացքում պատվաստվելիս հակամարմինները փոխանցում է ընկերքի միջոցով զարգացող երեխային: Կրծքով կերակրման ժամանակ գրիպի պատվաստանյութ ստացած կնոջ օրգանիզմում ձևավորված հակամարմինները փոխանցվում են երեխաներին կաթի միջոցով»: