«Համահայկական ճակատ» շարժման երիտասարդական թևի ղեկավար Հովհաննես ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ուղերձը
Սիրելի եղբայրներ և քույրեր, ընկերնե՝ր:
Դիմում եմ հայ երիտասարդներին Հայաստանում և աշխարհի բոլոր երկրներում, նրանց, ում հետ պատիվ եմ ունեցել կռվել մի խրամատում, կիսել զինվորական ծառայության բոլոր դժվարություններն ու ուրախությունները՝ մեր փոքրիկ, բայց մեծ երկրի համար ծանր ժամանակներին։
2023 թվականի դեկտեմբերին «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդները համաժողովին հաջորդած հայտարարությամբ հավանություն տվեցին շարծման երիտասարդական թև ստեղծելու գաղափարին։
Հայաստանի երիտասարդությունը կիսում է «Համահայկական ճակատ» շարժման հայացքները և պատրաստակամություն է հայտնում աջակցել նրա գլխավոր նպատակին՝ Հայաստանի Հանրապետության և ազգային ինքնության պահպանմանը, ազգային միասնության ապահովմանը։
Շարժման երիտասարդական թեւը չի հետապնդում քաղաքական նպատակներ և չի հակադրվում Հայաստանի Հանրապետության նախկին, ներկա կամ ապագա իշխանությանը։ Մեր նպատակն է պայմաններ ու հնարավորություններ ստեղծել հայ երիտասարդների համախմբման համար, հոգ տանել վետերանների և մարտիկների նկատմամբ, հարգանք և սեր սերմանել մեր պատմության, կրոնի, մշակույթի և ավանդույթների հանդեպ։
Մենք ձգտում ենք բարեկամ հարաբերություններ զարգացնել մեր ռուս պատմական և ավանդական ընկերների հետ, այլ երկրներում հայ երիտասարդների ուշադրությունը սևեռել ազգային ինքնությունը պահպանելու անհրաժեշտությանը։ Շարժման երիտասարդական թևի կարևորագույն խնդիրներից ենք համարում մայրենի լեզվի կիրառման խթանումը սփյուռքի բոլոր կենտրոններում, այդ թվում՝ կամավորականների ներգրավմամբ, մեր հայրենակիցներին հայոց լեզուն ու պատմությունը ուսուցանելու համար:
Այսօր կարևոր է օգնություն ցուցաբերել մեր վիրավոր ընկերներին՝ առողջությունը վերականգնելու և հասարակության մեջ ինտեգրվելու հարցում։ Պետք է ջերմությամբ և հոգատարությամբ ընդունել արցախցիներին, ովքեր ստիպված են եղել լքել իրենց տունը, օգնել նրանց հարմարվել նոր պայմաններին և նախադրյալներ ստեղծել պատմական հայրենիք վերադառնալու համար։
Գլխավոր խնդիրներից է նաև երիտասարդների ոգևոր ուժի ամրապնդումը, մեր Հայ Առաքելական Եկեղեցուն նրանց պատկանելության գիտակցումը և եկեղեցական արարողությունների պահպանումը։
Մենք մտադիր ենք աջակցել մեր շնորհալի և ստեղծագործ երիտասարդներին, օգնել տաղանդավոր պատանիներին իրացնել նրանց ներուժը և կյանքի կոչել նրանց ծրագրերն ու գաղափարները: Մենք նպաստելու ենք մեր երկրի պատմամշակութային ժառանգության, շրջակա միջավայրի պահպանմանը։
Կոչ եմ անում բոլոր հայ տղաներին ու աղջիկներին, ում հուզում է Հայաստանի և հայ ժողովրդի ճակատագիրը, սատարել մեր ջանքերին և միանալ մեր գործունեությանը։ Միասին մենք կարող ենք պահպանել և զարգացնել մեր Հայրենիքը՝ մեր և ապագա սերունդների համար։
Երիտասարդական թևի գործունեության հիմնական ուղղությունները կհրապարակվեն առաջիկայում։
Առաջարկություններն ու հարցերը խնդրում ենք ուղարկել [email protected] և [email protected] էլ․ հասցեին։ Հետևեք «Համահայկական ճակատ» շարժման համացանցային ռեսուրսներին և Telegram-ալիքների ռուսերեն ու հայերեն տարբերակներին.
Կայքէջ․ https://save-armenia.com՝ հայերեն և ռուսերեն
Telegram-ալիքներ․
https://t.me/DVFsavearmenia_ru՝ ռուսերեն
https://t.me/DVFsavearmenia_am՝ հայերեն
https://t.me/DVF_MK՝ երիտասարդական թև
Youtube: @SaveArmenia
https://www.youtube.com/channel/UCiGaHFAJgxTmHOjGvQ51PWw
Համացանցային այս ռեսուրսների միջոցով մենք պարբերաբար կտեղեկացնենք մեր գործունեության, ձեռքբերումների մասին, կքննարկենք մեր երկրի և աշխարհի ամենակարևոր իրադարձությունները։ Ուրախ կլինենք լսել ձեր կարծիքը և կարդալ ձեր նամակները:
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կապահովենք Հայաստանի ինքնիշխանությունն ու անկախությունը, մեր ազգային մշակույթի, հավատքի ու ավանդույթների պահպանումը, ինչպես նաև հայ-ռուսական բարեկամությունը՝ որպես մեր պատմության անբաժանելի մաս։ Աշխարհի որ ծայրում էլ լինենք, մենք պետք է հիշենք հայ ինքնությունն ու Հայ Առաքելական Եկեղեցու Խաչը։
Միլիոնավոր ենք մենք, և մեր ուժը միասնությունն է:




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Աշոտ Ֆարսյանի կյանքի կարգախոսը. տեսանյութ
Լրագրողների նկատմամբ այս վերաբերմունքի նպատակը մեկն է՝ լռեցնել ազատ խոսքը, քննադատություններն ու սու...
Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ»