Խմել լավագույնը. «Նալբանդյան» օղիների շռնդալից հաղթանակը
Առևտրի կենտրոններից մեկում վերջերս տարօրինակ եռուզեռ էր։ Բազմաթիվ ալկոհոլային խմիչքների շարքում մի քանի շիշ միևնույն օղուց էին գնում տարբեր մարդիկ՝ պատկառելի, հետաքրքիր, տարիքով. երևում էր, որ հասկանում են՝ ինչ են գնում։ Հարցրի, թե ո՞րն է այդ օղին, որ գնում են Ամանորի համար։ Պարզվեց, «Նալբանդյան» օղին է, շատ էին գովում և փորձելուց հետո, կարելի է ասել, որ այս օղին հրաշալի խմիչք է։ Ի վերջո, ուսումնասիրելով շուկան եկանք հետաքրքիր եզրակացության, որ ոլորտում համեմատաբար նորեկ «Նալբանդյան» բրենդը կարճ ժամանակամիջոցում «էլիտար», կամ «պրեմիում» դասի ալկոհոլային խմիչքների սեգմենտում դարձել է ամենաշատ պահանջարկ ունեցողը, ընդ որում այս օղիներն ամենևին էլ էժան չեն։
Գործարար Նարեկ Նալբանդյանի հիմնած ընկերությունը շռնդալից մուտք էր գործել ալկոհոլային խմիչքների շուկա, շատ արագ արժանացել գնահատողների և որակյալ ալկոհոլ սիրողների ուշադրությանը։ Անցած տարի «International Quality mark Dubai 2023» մրցանակաբաշխությանը, «Նալբանդյան» օղին արժանացել է գրան պրիի։
Մասնագետները նշում էին, որ օղին այնքան մեծ հաջողություն է վայելում, որ շուկայում հայտնվել են «By Nalbandyan» օղիների կեղծ տարբերակները։ Հայաստանում, ինչպես աշխարհի ցանկացած երկերում կեղծում են լավը, լավագույնը, փորձում այդ կերպ ազդել նաև իրական բրենդի հեղինակության վրա, մինչդեռ օրիգինալ «Նալբանդյան» օղիները կարելի է տարբերակել հատուկ հոլոգրաֆիկ նշանով, եզակի տպագրությամբ, հատուկ կոդավորումով, իսկ խմելուց պետք է խմել որակյալը՝ առողջական խնդիրներ չունենալու համար։
Մանե Սարիբեկյան




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է
Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան
Բելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը, այն ճանաչվել է վտանգավոր արտադրանք
Երևանի որոշ հասցեներում, Նոր Կյանք, Խաշթառակ բնակավայրերում գազանջատումներ կլինեն
Տարեցտարի բուհ ընդունվողների թիվը զգալի նվազում է, ինչը վկայում է կրթության ցածր որակի մասին. Ատոմ Մ...
Արցախի Հանրապետությունը ձևավորվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքով. Մենուա Սողոմոնյան
Կառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ Աբրահամյան