Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ Զաքարյան Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ»
Հոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգըՖուտզալի Հայաստանի հավաքականն ԱԱ-2028-ի ընտրական փուլը մեկնարկել է պարտությամբԺամանակն է, որ մեր հայրենակիցներն այլևս ստիպված չլինեն ընտրություն կատարել հացի և դեղորայքի միջև․Ուժեղ Հայաստան«Ուժեղ Հայաստան»-ը շարունակում է քարոզարշավը ՍտեփանավանումՈւրախ ենք, որ կրկին ոգեշնչման աղբյուր ենք դարձել կառավարության համար. Ուժեղ ՀայաստանՈւիթքոֆը Օսլո այցից հետո կմեկնի Սանկտ ՊետերբուրգՎթար է․ ջուր չի լինելուԼավրով․ Ռուսաստանը կլսի Ուիթքոֆի և Քուշների առաջարկները, բայց քաղաքական զիջումների չի գնաՏուգանքը 20 տոկոսով պակաս վճարելու հնարավորությունից օգտվելու համար roadpolice.am կայքում գրանցվող վարորդների թիվը շարունակում է աճելԻնչո՞ւ են Հայաստանում դեղերն ավելի թանկ, քան Վրաստանում․ «Ուժեղ Հայաստանը» լուծում է առաջարկում՝ դեղերի գները նվազեցնելու համարՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Լոռու մարզերումՑեղասպանությունը վկայող լուսանկարը ներկայացվել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ապացույցՌԴ-ում վառելիքի հետ կապված իրավիճակը չի ազդում ԵԱՏՄ-ում նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկայի ձևավորման վրա․ ՕվերչուկՀրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկըԸնտրությունների ժամանակ մենք խոստացել էինք նվազեցնել դեղերի գները. այսօր կատարում ենք մեր խոստումը․ Ուժեղ ՀայաստանՓարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակումՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՍպերցյանի թիմի հերթական հաղթանակը«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ի ծննդատանը կյանքից հեռացած նորածինն ունեցել է անհամատեղելի կենսական տվյալներԶելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտից
Մամուլի տեսություն

«Սա հերթական՝ գեղեցիկ փաթեթավորմամբ ականն է, որ մատուցվում է իշխող ուժի կողմից»․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ հանրային խոսույթ՝ որպես քննարկման հերթական թեմա բերեց Սահմանադրության փոփոխման հարցը՝ «Հայաստանի Հանրապետությունը կարիք ունի նոր Սահմանադրության, ոչ թե սահմանադրական փոփոխությունների»: Հաջորդ թեժ թեման «Հայոց պատմության» առարկան վերանվանելու հարցն է: Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Գոհար Մելոյանից հետաքրքրվում ենք՝ արդյոք նոր Սահմանադրություն գրելու հենց միայն միտքն ու մտահղացումն իրենց մեջ վտանգներ չե՞ն պարունակում մեր երկրի պետականության համար, էլ ուր մնաց դրա գործնական կիրառումը:

«Թե՛ «Հայոց պատմություն» առարկայի վերանվանման, թե՛ նոր Սահմանադրություն ունենալու հարցերի դեպքում պատահական չէ հանրային դիսկուրսը և հանրության մեծ լսարանի ուշադրությունը դրանց նկատմամբ, որովհետև նորություն չէ՝ ինչ այս քաղաքական ուժը եկել է իշխանության, իրենց օրակարգում մշտապես եղել է սահմանադրական փոփոխությունների իրականացումը: Սակայն ուշագրավ է, որ Սահմանադրության փոփոխության օրակարգային խնդիրը վերածվեց նոր Սահմանադրության ընդունման: Միգուցե անտեղյակ կամ ոչ մասնագետ քաղաքացին, երբ առաջին անգամ լսի այդ տեղեկությունը, կմտածի, թե ինչ տարբերություն, սակայն կա շատ մեծ տարբերություն: Սահմանադրական փոփոխությունների պարագայում իրենք կարող էին փոփոխություններ անել գրեթե բոլոր դրույթներում, բայց կար մեկ կաշկանդվածություն, որն իրենք միայն նոր Սահմանադրությամբ կարող են իրականացնել: Խոսքը Սահմանադրության նախաբանում և անփոփոխելի հոդվածներում փոփոխության մասին է:

Այսինքն՝ սահմանադրական փոփոխությունների պարագայում իրենք կաշկանդվածություն ունեին Սահմանադրության նախաբանում և անփոփոխելի հոդվածներում փոփոխություններ իրականացնելու հարցում: Հետևաբար մեզ այստեղ գալիս է հուշում, որ այս ձևաչափի փոփոխությունը, հնարավոր է, վտանգավոր միտում ունի փոփոխություն կատարելու Սահմանադրության նախաբանում և մեր Երրորդ հանրապետության համար ակունքային դրույթներում: Դրան նաև հավաստման է գալիս արտաքին գործերի նախարարի հավաստումը, որ, այո, ադրբեջանական կողմն արտաքին հարաբերությունների ուղեծրում, բանակցային գործընթացում ունի պահանջ առ Հայաստանի Հանրապետություն՝ կատարել սահմանադրական փոփոխություններ: Այսպես կոչված՝ իշխանական սատելիտներից գալիս են պնդելու, որ Ադրբեջանը պահանջում է հրաժարում բոլոր ռևանշիստական միտումներից: Սակայն չմոռանանք, որ սրանք ռևանշիստական միտում չեն, մեր Երրորդ հանրապետության ակունքներում գտնվող փաստաթղթի, իրավական ակտերի մասին է խոսվում, մասնավորապես, խոսքն առաջին հերթին մեր Անկախության հռչակագրի մասին է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մելոյանը:

Ընդգծում է՝ ամփոփելով՝ գալիս ենք այն եզրահանգման, որ այս պրոցեսն իր մեջ հավանական վտանգներ է պարունակում: «Հայտնի դարձավ, որ գոյություն ունի Սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի նախագիծ: Սպասենք՝ երբ մեր հանրությանը կհրամցվի փաստաթուղթ, և թղթին տրված տեքստից արդեն պարզ կդառնա, թե ինչ են պատրաստվում իրականացնել»,- նշում է մեր զրուցակիցը:

Նոր Սահմանադրությունն ընդունելու համար պետք է հանրաքվե անցկացվի, իսկ մեկ-երկու օրվա քննարկումներն արդեն իսկ ահազանգ են, որ քաղաքացիները տարակուսում են՝ մեզ անհրաժե՞շտ է նոր Սահմանադրություն: Մեր իրականության մեջ ընթանում են քննարկումներ, բայց տիկին Մելոյանը ուշադրություն է հրավիրում արդեն իսկ թղթի վրա ունեցած արդյունքներին՝ մատնանշելով Երևանի ավագանու ընտրությունները: «Այն աննախադեպ էր իր արդյունքներով և աննախադեպ էր նաև բացասական առումով: Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներով արձանագրված՝ քաղաքացիների աննախադեպ՝ թվաքանակով ցածր մասնակցելիությունը լրջագույն ահազանգ էր մեր քաղաքական ուժերին, խոսքը թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության մասին է: Դա վկայում է մարդկանց անտարբերության, իներտության ու անվստահության մասին: Սա լրջագույն ահազանգ է, հենց այսպես են սկսվում պետությունների վախճանները, երբ քաղաքացին ու հանրությունը դառնում են անտարբեր երկրում տեղի ունեցող բոլոր գործընթացների հանդեպ՝ պայմանավորված դրանց նկատմամբ անվստահությամբ: Գալիս ենք այն եզրահանգման, որ նախ՝ ունենք նախադեպը, թե ինչպիսին է այս գործող ուժի նկատմամբ հանրային տրամադրվածությունը: Երկրորդ՝ ես լիահույս եմ, որ հաշվի առնելով մեր երկրում տեղի ունեցած ողբերգության մասշտաբը՝ թե՛ որակական, թե՛ քանակական առումով, քաղաքացիները գոնե բնազդային մակարդակով պետք է գիտակցեն, որ սա հերթական, գեղեցիկ փաթեթավորմամբ ականն է, որ մատուցվում է իշխող ուժի կողմից»,-ընդգծում է սահմանադրագետը:

Ի վերջո, Հայաստանի Հանրապետությունն ունի՞ նոր Սահմանադրության կամ էլ սահմանադրական փոփոխությունների կարիք: Մեր զրուցակիցն ընդգծում է՝ իր գնահատմամբ, ունենք բավականին որակյալ Սահմանադրություն: «Հետհայացք նետելով՝ նշենք, որ մեր Սահմանադրությունն ընդունվել է 1995 թ.-ին: Երեք անգամ է փոփոխության ենթարկվել: Սահմանադրական երկու բարեփոխումները տեղի են ունեցել տասնամյա միջակայքով՝ 2005 և 2015 թվականներին: Տասնամյակը բավականին ժամկետ էր նույն գործադիր իշխանության ղեկավարի կողմից արծարծված էվոլ յուցիային համընթաց մեր իրավակարգավորումները դարձնելու համար, այսինքն՝ դրանք պայմանավորված էին իրավունքի զարգացմամբ, իրավահարաբերությունների զարգացմամբ, ժամանակների մարտահրավերներով: Դրանց հաջորդեց խայտառակ, մեզ պատիվ չբերող, հակասահմանադրական երրորդ սահմանադրական փոփոխությունները, որոնք զուտ ամփոփում էին Սահմանադրական դատարանի շուրջ խայտառակ գործընթացները:

Ի հեճուկս Վենետիկի հանձնաժողովի եզրակացության, որ առանց Սահմանադրական դատարանի եզրակացության չի կարող լինել սահմանադրական փոփոխություն, իրենք, այնուամենայնիվ, գնացին և հակասահմանադրական բնույթի հերթական գործընթացն արեցին: Եվ ամենակարևորը՝ հաշվի առնելով այսօր Հայաստանի Հանրապետության առջև ծառացած լրջագույն, առաջին հերթին անվտանգային մարտահրավերները, հղում կատարեմ ԱԳ նախարարի այն խոսքին, որ, այո, այս պահի դրությամբ էլ կա պատերազմի սպառնալիք, սահմանադրական փոփոխություններն այն վերջին գործիքներից պետք է լինի, որն արժե այս պահի դրությամբ կիրարկել երկրում: Դա կարող է նաև ներքին իրավիճակն ապակայունացնող գործոն հանդիսանալ»,-եզրափակում է Գոհար Մելոյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում