Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ Զաքարյան Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ»
Հոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգըՖուտզալի Հայաստանի հավաքականն ԱԱ-2028-ի ընտրական փուլը մեկնարկել է պարտությամբԺամանակն է, որ մեր հայրենակիցներն այլևս ստիպված չլինեն ընտրություն կատարել հացի և դեղորայքի միջև․Ուժեղ Հայաստան«Ուժեղ Հայաստան»-ը շարունակում է քարոզարշավը ՍտեփանավանումՈւրախ ենք, որ կրկին ոգեշնչման աղբյուր ենք դարձել կառավարության համար. Ուժեղ ՀայաստանՈւիթքոֆը Օսլո այցից հետո կմեկնի Սանկտ ՊետերբուրգՎթար է․ ջուր չի լինելուԼավրով․ Ռուսաստանը կլսի Ուիթքոֆի և Քուշների առաջարկները, բայց քաղաքական զիջումների չի գնաՏուգանքը 20 տոկոսով պակաս վճարելու հնարավորությունից օգտվելու համար roadpolice.am կայքում գրանցվող վարորդների թիվը շարունակում է աճելԻնչո՞ւ են Հայաստանում դեղերն ավելի թանկ, քան Վրաստանում․ «Ուժեղ Հայաստանը» լուծում է առաջարկում՝ դեղերի գները նվազեցնելու համարՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Լոռու մարզերումՑեղասպանությունը վկայող լուսանկարը ներկայացվել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ապացույցՌԴ-ում վառելիքի հետ կապված իրավիճակը չի ազդում ԵԱՏՄ-ում նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկայի ձևավորման վրա․ ՕվերչուկՀրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկըԸնտրությունների ժամանակ մենք խոստացել էինք նվազեցնել դեղերի գները. այսօր կատարում ենք մեր խոստումը․ Ուժեղ ՀայաստանՓարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակումՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՍպերցյանի թիմի հերթական հաղթանակը«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ի ծննդատանը կյանքից հեռացած նորածինն ունեցել է անհամատեղելի կենսական տվյալներԶելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտից
Մամուլի տեսություն

«Մամա՛ ջան, մի մտածի, շատ հեռու ենք, մեր մոտ ամեն ինչ նորմալ է». Նարեկ Քարտաշյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին Վարանդայում և «տուն վերադարձել» չորս ամիս անց․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մինչև չորս տարեկանը Նարեկի մանկությունն անցել է Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղում: Չարաճճի, աշխույժ, ժիր երեխա էր: Շատ բարի էր, հայրենասեր, միշտ հայրենասիրական երգեր էր լսում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Նարեկի մայրիկը՝ տիկին Սաթիկը:

Հետո ընտանիքը տեղափոխվում է Երևան: Նարեկը հաճախում է Հրանտ Մաթևոսյանի անվան դպրոց: «Եթե ասեմ, որ դպրոցում շատ լավ է սովորել, սուտ կլինի: Միջին սովորող աշակերտ էր, բայց հարգանքով էր վերաբերվում իր ուսուցիչներին: Հիմա էլ զրույցների ժամանակ, երբ հնչում է Նարեկի անունը, բոլոր ուսուցիչները միաբերան պնդում են՝ Նարեկն ամբողջ դասարանի խաղաղության աղավնին է եղել: Ասում են՝ ճիշտ է, սովորելու հետ սեր չուներ, բայց մեծին հարգող, դաստիարակված երեխա էր»: Հետո Նարեկն ուսումը շարունակում է Ավանում գտնվող ավագ դպրոցում: «Նրա մասին նույն ջերմությամբ ու սիրով են արտահայտվում նաև այդ դպրոցի տնօրենն ու ուսուցիչները»: Դպրոցից հետո Նարեկը ընդունվում է Հայաստանի ազգային ագրարային համալսարան՝ գինեգործության բաժին:

«Մեկ տարի սովորելուց հետո զորակոչվեց պարտադիր զինվորական ծառայության՝ Արցախ: Ծառայել է Մարտունի 3-ում: Պատվոգրերով ու մեդալներով, հարգանքով ու պատվով 2019 թ.-ի հուլիսին վերադարձավ տուն: Ուրախացանք, որ մեր տղան արդեն մերն է»: Ծառայության ընթացքում Նարեկն արժանացել է «Հայոց բանակի գերազանցիկ», «Լավագույն զինվոր-մարզիկ», «Քաջարի մարտիկ» կրծքանշանների, իսկ ընտանիքն Արցախի զորամասից շնորհակալագիր է ստացել՝ «Նարեկ Քարտաշյանի լավ դաստիարակության համար, ով ազնվորեն և բարեխղճորեն կատարել է իր զինվորական պարտքը հայրենիքի հանդեպ»: Բանակից վերադառնալուց հետո Նարեկն սկսում է աշխատել, ապրել առօրյա կյանքով, որը փոխվեց այն ժամանակ, երբ նա էլ հարյուրավոր տղաների պես ստացավ պատերազմի լուրը:

«Երբ պատերազմի լուրը լսեցինք, միասին գյուղում էինք: Անընդհատ ասում էր՝ մամա՛, պետք է գնանք, գնում եմ: «Նարե՛կ ջան, հո կրա՞կ չես, նոր ես վերադարձել ծառայությունից»: Այդ ժամանակ ինձ ասաց. «Երկու տարվա ծառայությանս ընթացքում երազում էի, որ մի գմփոց լիներ, մի քանի հատ թուրք սպանեի»: Մտածեցի, որ երևի ուղղակի առաջին օրվա ոգևորվածությունն է, կանցնի: Բայց ինձ ստիպեց ու գյուղից բերեց Երևան: Չէի պատկերացնում, թե իր մտքին ինչ կա: Ահագին զրուցեցինք, իրեն ասացի. «Նարե՛կ ջան, եթե դու իրենց պետք լինես, իրենք քեզ հաստատ կկանչեն»: Բայց ինձանից թաքուն գնաց զինկոմիսարիատ, կամավորագրվեց: Իր անունը մի քանի անգամ ցուցակներից հանել էին ու իրեն տուն ուղարկել, այդ ամենից տեղյակ չեմ եղել: Հոկտեմբերի 5-ին հեռախոսին զանգ եկավ: Զգացի, որ զինկոմիսարիատից է: Վերցրեցի, մի քանի անգամ «ալո» ասացի, համոզվեցի, որ իրենք են, ու անջատեցի հեռախոսը, որոշեցի մի կողմ դնել, որ Նարեկը չիմանա՝ զանգ է գալիս: Բայց, հավանաբար, լսել էր հեռախոսի ձայնը, արթնացավ՝ մա՛մ, ո՞վ էր զանգում: Ասացի, թե չգիտեմ, ինչ-որ անկապ համար էր: Վերցրեց հեռախոսը, իմ մտքով չէր անցնում, որ կարող է զինկոմիսարիատ գնացած ու կամավորագրված լինել:

Զանգեց, խոսեց՝ մա՛մ, զինկոմիսարիատից էր, գնում եմ: Զարմացա՝ ոնց թե գնում ես: Խնդրել եմ, աղաչել ու պաղատել, բայց ոչ մի կերպ չկարողացա իրեն տանը պահել: Դրանից մեկ շաբաթ առաջ արդեն իր քույրերը, ընկերուհին, հայրիկը, բոլոր-բոլորն իրեն համոզում էին, որ հանկարծ չգնա: Զանգը ստանալուց հետո վեր կացավ ու գնաց, որոշ ժամանակ հետո զանգեց՝ մա՛մ, ավտոբուսը շարժվում է, գնում ենք Լուսաղբյուր: Ընկերոջն ուղարկեց մեր տուն, թե՝ մամայիս ասեք այս ու այս իրերն ուղարկի: Ինքն էլ տուն չեկավ»: Մայրիկն ասում է՝ այն, որ բանակից մեկ տարի առաջ վերադարձած իր տղան, մեկ րոպե չվարանելով, կրկին կմեկնի մարտի դաշտ, անգամ ինքը չէր պատկերացնի: Տղաները Նոր Նորքի զինկոմիսարիատի մոտից նստել են ավտոբուս: «Նրանց ասել են՝ գիտե՞ք, չէ, որ բոլորիդ տանում ենք Վարանդա (Ֆիզուլի): Հնարավո՞ր է՝ ինչ-որ մեկդ փոշմանի: Բայց որ մի տղան կփոշմանի, հատկապես եթե կամավոր է գնացել: Լուսաղբյուրի փոխարեն երեխեքին խաբել էին ու տարել Ֆիզուլի:

Հետո իմացանք, որ Ֆիզուլին արդեն թուրքերի ձեռքում է: Մինչև հոկտեմբերի 13-ը ամեն ինչ նորմալ էր, ամեն դեպքում, երբ զանգում էր, ասում էր. «Մամա՛ ջան, մի մտածի, մենք շատ հեռու ենք, մեր մոտ ամեն ինչ նորմալ է»: Մինչև այդ օրը պատվով իրենց մարտը վարեցին, թուրքի դեմ պայքարեցին: Հոկտեմբերի 14- ին 16, թե 17 հոգով էին, սնարյադները գցել էին իրենց վրա, բոլորը զոհվել էին: Հոկտեմբերի 14-ն իմ հարսանիքի օրն է: Երբ հոկտեմբերի 14-ին հեռախոսազանգերին արդեն չէր պատասխանում, հասկացանք, որ իր հետ մի բան այն չէ: Հետո մեզ խաբեցին, ասացին, որ տղաներին գերեվարել են, մեկն ասում էր, թե տեսել է Նարեկին, ցուցակների մեջ իր անունն է եղել և այսպես շարունակ: Հավատում էինք, որ թշնամին Նարեկիս գերեվարել է: 2021 թ.-ի հունվարի վերջերինփետրվարի սկզբներին իր հետ եղած տղաներին քիչ-քիչ գտնում էին, այդ ժամանակ հույսներս կտրեցինք՝ ուրեմն, մեր Նարեկն էլ չկա: Բոլոր հնարավոր տարբերակներով փորձում էինք իր մասին տեղեկություն ստանալ:

Փետրվարի 5-ին ամուսինս գնացել էր հոգեհանգստյան արարողության, այնտեղ զրույցների ժամանակ ասել էին, որ մի տղա էլ կա: Շորերն էին նկարագրել, ամուսինս ասել էր՝ հաստատ իմ տղան է: Իր ձեռքի վրա նաև խաչի նշան կար: Փետրվարի 7-ին իր ԴՆԹ-ն հաստատվեց: Փետրվարի 8-ին էլ իմ հիսունամյակն էր: Ինձ «նվեր» արեցին»: Նարեկը երեք քրոջ կրտսեր եղբայրն է, տան սիրելին: Ու հիմա այդ սերն է ուժ տալիս կյանքը շարունակելու: Մայրիկն ասում է՝ իրեն ուժ տվողն իր ընտանիքն է՝ ամուսինը, դուստրերը, թոռնիկները: «Փոքր աղջիկս վերջերս որդի ունեցավ և անվանակոչեց Նարեկիս անունով: Մեր հույսն ու ապրելու իմաստն իրենք են, մեր երեխաները, էլ ի՞նչ ունենք»:

Հ. Գ. - Նարեկ Քարտաշյանը Արցախի Հանրապետության կողմից հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով և «Մարտական ծառայություն», «Արիության համար» մեդալներով: Պարգևատրվել է նաև ՀԿ-ի կողմից: Հուղարկավորված է Եռաբլուրում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում