Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ձեր իշխանության լեգիտիմության դեֆիցիտի հարցում մեր դիրքորոշումը շարունակում է մնալ անփոփոխ․ Մարիաննա Ղահրամանյան «Կարմիր գծերը» վերանում են․ Ռուսաստանն ու Ուկրաինան մտնում են պատերազմի նոր փուլ․ Արտակ Զաքարյան Ավետիք Չալաբյանի գործը՝ միջազգային ուշադրության կենտրոնում․ «Հայաքվեն» դիմել է եվրոպացի պաշտոնյաներին ՔՊ-ն միջամտեց քաղաքական կամքի ձեւավորմանը, ինչը հակասահմանադրական է, ժողովրդավարական չէ. Վարդեւանյան Հաճելի էր մեզ չընտրելու որոշումը, էկեք էդ թեման փակենք. Դավիթ Ղազինյան Պարո'ն Ֆարմանյան, ձեզ ոնց որ ծառայողական մեքենա չի էլ սպասվում, էկեք էդ մասը բաց թողնենք. Մխիթարյան Մեր երկրի հիմնական խնդիրներից մեկն է բախումը չբերել մեր դուռը. Նարեկ Կարապետյան Իրանի դիվանագետների քարտեզային պատասխանը նախագահ Թրամփին. Արտակ Զաքարյան Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան Հասարակության մոտ պետք է ճիշտ ընկալվի, թե ինչ են եվրոպական արժեքները. Շիրազ Մանուկյան «Նստած ենք, բայց ծնկաչոք չենք». Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը ադրբեջանական բանտից Կալանքը չպետք է լինի գործիք` որպես զենք իշխանության ձեռքերում, սակայն ներկայում այդպես է Հայաստանի Հանրապետությունում. Արամ Վարդևանյան
Հայաստանը չի գնալու Արևմուտք․ մեր տեղը Ռուսաստանի կողքին է․ Մհեր ԱվետիսյանՊետք է չխուսափենք մեր և համաքաղաքացիների իրավունքները պաշտպանելուց և բարձրաձայնելուց. Նարե ՍիմոնյանԱվետիք Չալաբյանը հայրենանվեր քաղաքացի է և պետք է շուտափույթ ազատ արձակվի. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանին կալանքում պահելու ոչ մի իրավական հիմք չկա. Անահիտ ԱդամյանԻնչպե՞ս կարելի է ամբողջ գերդաստանին պատժել, եթե որևէ մեկի ընկերությունը խախտում է թույլ տվել Ինչի՞ չեք ուզում, որ Փաշինյանը ԱԺ գա, թողե´ք գա էդ մարդը. Ղազարյան Նոր տարածք են հանձնում Հայաստանից. ինչպե՞ս չեղարկել․ Էդմոն Մարուքյան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը Աժ դահլիճից հաջողություն մաղթեց Արարատ-Արմենիայի ֆուտբոլիստներին այսօր կայանալիք Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղումՁեր իշխանության լեգիտիմության դեֆիցիտի հարցում մեր դիրքորոշումը շարունակում է մնալ անփոփոխ․ Մարիաննա Ղահրամանյան«Կողմ եմ եղել հանքերից լրացուցիչ վճարների գանձմանը՝ հարկի տեսքով»․Լիլիա Շուշանյանն արձագանքել է ՔՊ-ական նախարարին«Կարմիր գծերը» վերանում են․ Ռուսաստանն ու Ուկրաինան մտնում են պատերազմի նոր փուլ․ Արտակ ԶաքարյանԱվետիք Չալաբյանի գործը՝ միջազգային ուշադրության կենտրոնում․ «Հայաքվեն» դիմել է եվրոպացի պաշտոնյաներինՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԵվրոպա լիգա. «Արարատ-Արմենիա»-ն ոչ-ոքի ավարտեց հանդիպումը ՌումինիայումՕգոստոսի 21-ին, 24-ին, 25-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում գազ չի լինելուՊերուի հարավում երկրաշարժ է տեղի ունեցելՇղթայական ավտովթար Երևանում․ բախվել են 5 մեքենա, կա վիրավորԶախարովա ․ ՌԴ քաղաքացիները հարցեր ունեն՝ Երևանի և Բաքվի՝ Կիևի հետ մերձեցման առումովՊՆ-ն հերքել է շրջանառվող լուրերը, թե վրաերթի ենթարկված զինծառայողները վազել են հակագազերովՆավթի համաշխարհային գները կրկին աճել են
Հասարակություն

Հրատարակվել է «Ժողովրդագրական անցման արդի փուլը ՀՀ-ում» բացառիկ գիրքը. մանրամասներ շնորհանդեսից

ԵՊՀ ակադեմիական հրատարակությամբ լույս է տեսել «Ժողովրդագրական անցման արդի փուլը ՀՀ-ում» կոլեկտիվ մենագրությունը: Այն համպարփակ վերլուծում է անկախ Հայաստանի ժողովրդագրությունը, ծնելիությունից մինչև մահացություն, կյանքի սպասվող տևողությունից մինչև ամուսնություններ ու ամուսնալուծություններ՝ բացահայտելով ամենասարսափելի ժողովրդագրական կանխատեսումները:

Աշխատությունը համահեղինակել են պատմական ժողովրդագրության մասնագետ, ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի դոցենտ, պատմ. գիտ. թեկնածու Միքայել Մալխասյանը, սոցիոլոգ, «Արար» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի գործադիր տնօրեն, ԲՊՀ հանրային հաղորդակցության գիտաուսումնական կենտրոնի դասախոս Արմեն Խաչիկյանը և Նյու Յորքի Սբ. Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ, Սեյնթ Ջոնս համալսարանի պրոֆեսոր, աստվածաբանության դոկտոր Տ. Աբրահամ (Մանուկ) քահանա Մալխասյանը։ Գրքի շնորհանդեսին մոտ 100 ներկաներ հնարավորություն են ունեցել հնչեցնելու իրենց հարցերը հեղինակներին:

«Ժամանակակից հասարակությունը զգալի տրանսֆորմացիայի է ենթարկվել, արդյունքում մենք ունենք տրանսֆորմացված ընտանիքի ինստիտուտ, փոխվել է ընտանիքի մոդելը, կառուցվածքը, արժեքներն ու առաջնահերթությունները: Այս ամենի արդյունքում վտանգավոր ցուցանիշներ ենք արձանագրում. ամուսնությունների միջին տարիքը վերջին 10 տարում ավելացել է 3 տարով, կանանց դեպքում 25.9-ից դարձել է 28.9 տարեկան, տղամարդկանց դեպքում 29.7-ից 32.7 տարեկան: Ամուսնալուծությունների զգալի աճ է դրսևորվում. ամուսնությունների հարաբերակցությունը ամուսնալուծություններին Երևանում 38% է»,-գրքի շնորհանդեսին իր ելույթում ասել է սոցոլոգ Արմեն Խաչիկյանը:

Պատմաբան Միքայել Մալխասյանը ներկայացրել է ժողովրդագրական անցման արդի փուլը ՀՀ-ում՝ վերհանելով 2020 թ. պատերազմի, ժողովրդագրական քաղաքականության, կորոնավիրուսային համավարակի և մի շարք այլ գործոնների ազդեցությունը ժողովրդագրական գործընթացների վրա։ Նա շեշտել է, որ գրքի գաղափարական գլխավոր ուղերձն այն է, որ ժողովրդագրական ցուցանիշները կարող են բարելավվել ոչ միայն ֆինանսական աջակցության ծրագրերով, այլև արժեքային ընկալումների ուղղությամբ աշխատանքներով:

«Միանվագ նպաստների և ֆինանսական աջակցության այլ միջոցառումներն ու ծրագրերը շատ կարևոր են, սակայն տարբեր երկրներում նման լուծումների ազդեցությունը շոշափելի է լինում միայն մի քանի տարի։ Անգամ եթե Մասլոուի բուրգի տեսանկյունից ենք նայում խնդրին, նյութատեխնիկական բավարարվածությունը մարդու, տվյալ դեպքում` ընտանիքի ինքնաիրացման նվազագույն դաշտում է` բուրգի ստորին մասում է, իսկ ավելի վեր գտնվող մասերը պահանջում են արժեքային համակարգին առնչվող կարգավորումներ»,-ասել է նա:

Նշենք, որ շնորհանդեսն ներկա էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանի, ում օրհնության խոսքով հեղինակային կազմը ներկայացրեց ՀՀ ժողովրդագրական արդի հիմնախնդիրները համաշխարհային միտումների համատեքստում:

Շնորհանդեսին առցանց հաղորդակցությամբ իր խոսքը հղեց նաև Տեր Աբրահամ քահանա Մալխասյանը, ով ներկաների ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Եկեղեցու և առհասարակ Քրիստոնեության տեսանկյունից Պսակն ունի Սրբազան Խորհուրդ, և միայն բացառիկ դեպքերում է թույլատրելի Պսակի անվավեր ճանաչումը։ Նրա խոսքով` Սուրբգրային խրատները, Քրիստոսի քարոզները, Եկեղեցու Հայրերի պատգամները և եկեղեցական ժողովների որոշումները հստակ ամրագրում են, որ Պսակի անքակտելի խորհրդով ստեղծված ընտանիքը պետք է սիրո և ներդաշնակության մթնոլորտում մղված լինի որդեծնության կարևոր առաքելությանը:

«Դա, ըստ էության, մարդկային հասարակության, մարդ տեսակի, կոնկրետ մեր դեպքում` Հայաստանի բնակչության շարունակականության և հարատևության ապահովման սրբազան առաքելության հոգևոր իմաստավորումն է։ Եկեղեցու դարավոր ավանդները ամուսնաընտանեկան հարաբերությունների կարգավորման բարոյախրատական շեշտադրումների ասպարեզում ապահովել են ոչ միայն ընտանիքների ամրություն, այլև կայուն որդեծնություն և ընտանիքում երեխաների դաստիարակության համար բարոյահոգեբանական անհրաժեշտ միջավայր, քանի որ որդեծնությունը միայն վիճակագրական ցուցանիշ չէ, այլև մարդկային հասարակության բարդագույն համակարգը բնորոշող կարևորագույն դրվագ է, առանց որի մարդկությունը չի կարող շարունակություն ունենալ»,-ասել է Տեր Աբրահամ քահանա Մալխասյանը:

Շնորհանդեսին հեղինակներից հետո ելույթ ունեցավ գրքի գրախոս, ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան, տնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ Կառլեն Խաչատրյանը։ Նա նշեց, որ տնտեսագետի տեսանկյունից ժողովրդագրությունը նախևառաջ մարդկային ռեսուրսների գնահատման համար կարևորագույն դաշտ է, որի շնորհիվ հնարավոր է պատկերացում կազմել տարբեր ուղղություններով տնտեսության զարգացման միտումների մասին և կազմել համապատասխան ռազմավարություններ և ծրագրեր։ Նա վստահություն հայտնեց, որ հեղինակային խումբը կշարունակի համատեղ աշխատանքը և հետագայում ևս հանդես կգա հրատարակումներով։

Շնորհանդեսին ներկա էին կրթության, գիտության, մշակույթի, գործարարության և այլ ոլորտների առաջատար ներկայացուցիչներ, հանրային գործիչներ, համալսարանական դասախոսներ, հետազոտողներ և ուսանողներ, ովքեր իրենց հարցադրումներով հետաքրքիր ընթացք հաղորդեցին միջոցառմանը: Շնորհանդեսի ավարտին ներկաներից շատերը նվեր ստացան գրքի օրինակներ` հեղինակների ստորագրությամբ։