Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ռուսական ուժերը ռեակտիվ անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Կիեւի վրա Հայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերը․ Տիգրան Դումիկյան Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Ո՞վ պետք է կրի երկրի ծանր պատասխանատվությունը․ Անդրանիկ Գևորգյան Մենք չենք մոռացել մեր գերիներին․ այսօր Լևոն Մնացականյանի 61-ամյակն է Տիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներին
Մեքսիկայի նախագահն հայտարարել է, որ իր երկիրը երբեք ոչ մեկի գաղութը չի դառնաԻսպանիայի Լա Լիգայի 6-րդ տուրում «Ատլետիկոն» հաղթեց «Օսասունային»Սեպտեմբերի 17/18-ին լույս չի լինելուԵրկրաշարժ է տեղի ունեցել ԱդրբեջանումՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը24 ժամ ջուր չի լինելուԱՄՆ-ում գնաճը պայմանավորված է Հորմուզի նեղուցում և Բաբ էլ-Մանդեբում տիրող իրավիճակով․ ՂալիբաֆԱռողջության համընդհանուր ապահովագրության նոր կանոնները․ ով որքան է վճարելու և ի՞նչ կլինի չվճարելու դեպքումԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովՍեպտեմբերի 17/18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելուԿրիշտիանու Ռոնալդուն կարող է լքել «Ալ-Նասրը»` գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքումԵղվարդ-Զովունի ճանապարհին բшխվել է հինգ ավտոմեքենա․ կան վիրшվորներ⁩ Դուք Տիգրանաշենի փոխարեն օգտագործում եք այլ անվանում, իսկ, արդյո՞ք Արծվաշենի վերաբերյալ էլ նույնը լսում եք ադրբեջանական կողմից․ ես նման բան չեմ լսել․ Արամ ՎարդևանյանՀամաներում հայտարարելո՞ւ եք․ Լիանա Գասպարյանը՝ Սրբուհի ԳալյանինՇվեյցարիայում ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվելԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներԻ՞նչ քայլեր են արվում, որ մեր ժողովրդի վարկային բեռը չծանրանա. Հայկ Ֆարմանյանը՝ ՓաշինյանինՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԵրբ են Ադրբեջանի զինված ուժերը դուրս գալու Հայաստանի տարածքից․ Անուշ ՄիրզոյանԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործեն
Քաղաքականություն

Գործող խորհրդարանական համակարգը թույլ է տալիս վատին անվերջ վերարտադրվել. Արշակ Կարապետյան

1991 թվականի անկախությունից հետո Հայաստանում 4 իշխանություն է փոխվել և 4-ն էլ սեփական ցանկությամբ Սահմանադրություն են գրել։ Առաջինը Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք 1995 թվականին ընդունված Սահմանադրությունն էր, որով Հայաստանը դառնում էր նախագահական կառավարմամբ երկիր։ 2005 թվականին Ռոբերտ Քոչարյանը գնաց իշխանության թևերի առավել լայն տարանջատման և լիազորությունների կիսման։ Արդյունքում Հայաստանը վերածվեց կիսանախագահական կառավարմամբ հանրապետության և նախագահն իր լիազորությունների որոշ մասը փոխանցեց կառավարության ղեկավարին։ Ընդ որում վարչապետ էր նշանակվում նախագահի կողմից՝ խորհրդարանում ամենամեծ խմբակցություն ունեցող կուսակցության ներակայացուցիչը։

Նախագահական կառավարման համակարգը, ըստ էության, մինչև 2018 թվականը, ապացուցեց իր կենսունակությունը՝ բազմաթիվ դեպքերում նպաստելով Հայաստանի զարգացմանը, ինչպես նաև մարտահրավերներն ու ֆորսմաժորային իրավիճակները հանգուցալուծելուն։

2015 թվականին Սերժ Սարգսյանը նոր Սահմանադրական փոփոխություններ նախաձեռնեց՝ առաջարկելով անցնել երկրի կառավարման խորհրդարանական համակարգի։ Ընդունված Սահմանադրությունն ուժի մեջ մտավ արդեն 2018 թվականին, իսկ 2 ժամկետ նախագահի պաշտոնում կառավարած Սերժ Սարգսյանը փորձեց այժմ էլ երկիրը կառավարել որպես վարչապետ, սակայն արտաքին հետքով և ժողովրդական լայն զանգվածների ներգրավմամբ իշխանափոխություն տեղի ունեցավ, որի անունը դրեցին թավշյա, ոչ բռնի հեղափոխություն, իսկ իշխանությունը փոխանցեցին փողոցից եկած մի խմբի՝ բացարձակ զուրկ կառավարման հմտություններից և քաղաքական սկզբունքներից։

Այսօր էլ Նիկոլ Փաշինյանն է փորձում նոր Սահմանադրություն նախաձեռնել, պետական կառավարման համակարգի փոփոխություն, սակայն, չի իրականացվելու։ Գործող իշխանություններին չափազանց դուր է եկել խորհրդարանական, իսկ իրականության մեջ՝ սուպեր վարչապետական կառավարման համակարգը։ Ավելին, Փաշինյանն այս Սահմանադրական փոփոխություններն իրականացնում է հատկապես արտաքին ճնշման միջոցով՝ առնվազն մի քանի հարց լուծելով, մասնավորապես ցանկանում է նախ նսեմացնել Հայ առաքելական եկեղեցու դերը, այնուհետև Սահմանադրության նախաբանից հեռացնել Անկախության հռչակագրին հղումը՝ ըստ որի, Հայաստանը ճանաչում է Արցախի ինքնորոշման իրավունքը և նաև իր վրա պատասխանատվություն վերցնում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացում։ Ուստի և Փաշինյանը լայն իմաստով ոչ թե Սահմանադրական փոփոխություններ է նախաձեռնում, այլ միանգամայն նոր Սահմանադրության ընդունում։ Իսկ կառավարման համակարգի փոփոխություն չի լինելու։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը մի առիթով նշել է, որ իրեն անձամբ Նիկոլ Փաշինյանն է ասել, որ եթե լիներ նախագահական կառավարման համակարգ, ապա որևէ դեպքում ընտրվելու շանս չէր ունենա։ Ինքը՝ պաշտպանության նախկին նախարարը, կարծում է, որ ով գալիս է իշխանության Սահմանադրություն է գրում, այնպես, որ հետագայում իրենց գործողությունների համար պատասխանատվություն չկրեն, իսկ անունը դնում են «ճանապարհ դեպի դեմոկրատիա»։ «Նույն Չերչիլի խոսքերն ասեմ. «Դեմոկրատիան բերում են այն երկրներ, որոնք ուզում են բերել արտաքին կառավարման»։ Ցավալին այն է, որ Հայաստանում ով նստում է ղեկավարի աթոռին, սկսում է Սահմանադրություն փոխել, այսպես կոչված «բարեփոխումներ» նախաձեռնել։ Նույնն էլ Պաշտպանության նախարարությունում, որտեղ ամեն եկող ռեֆորմներ է ձեռնարկում, բայց եղածը չեն ամրապնդում»,- նշում է «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը։

Ըստ Կարապետյանի ամենակարևորը պետք է հասկանալ, թե ո՞վ մեր երկրում կարող է դառնալ երկրի ղեկավար։ Իսկ դրա համար, ըստ Կարապետյանի, պետք է լինի նախագահական կառավարման մոդել, նախագահին էլ ընտրի ժողովուրդը, ուղիղ քվեարկությամբ, ինչպես եղավ 90-ականներին, ոչ թե ընտրեն փողոցից եկած անձանց ինչ-որ մի խմբի, որոնք ինչ-որ պահի ճիշտ կողմնորոշվում են, թե ժողովրդին ինչ է պետք և սկսում են դրա մասին խոսել։
«Այս համակարգը թույլ է տալիս վատին անվերջ վերարտադրվել, ինչպես 2021թ.։ Թող լինի նախագահական երկիր, երբ որ ժողովուրդը կպահանջի ղեկավարի հրաժարականը, և կընտրի նորին»,- նշում է Արշակ Կարապետյանը։

Ըստ էության նախկինում խորհրդարանական կառավարման համակարգի դեմ հանդես եկող Փաշինյանը հրաշալի հասկացել է, որ միայն խորհրդարանական կառավարման պայմաններում հնարավորություն ունի շարունակել կառավարել երկիրը։ Հայաստանի ներկա ընդդիմությունն էլ այդ հարցը որևէ կերպ չեն բարձրացնում, կարծես ստեղծված իրավիճակը բխում է բոլոր կողմերի թե՛ գործող իշխանության, թե՛ առկա ընդդիմության շահերից։

Հայկ Առաքելյան