Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ Զաքարյան Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ»
Հոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգըՖուտզալի Հայաստանի հավաքականն ԱԱ-2028-ի ընտրական փուլը մեկնարկել է պարտությամբԺամանակն է, որ մեր հայրենակիցներն այլևս ստիպված չլինեն ընտրություն կատարել հացի և դեղորայքի միջև․Ուժեղ Հայաստան«Ուժեղ Հայաստան»-ը շարունակում է քարոզարշավը ՍտեփանավանումՈւրախ ենք, որ կրկին ոգեշնչման աղբյուր ենք դարձել կառավարության համար. Ուժեղ ՀայաստանՈւիթքոֆը Օսլո այցից հետո կմեկնի Սանկտ ՊետերբուրգՎթար է․ ջուր չի լինելուԼավրով․ Ռուսաստանը կլսի Ուիթքոֆի և Քուշների առաջարկները, բայց քաղաքական զիջումների չի գնաՏուգանքը 20 տոկոսով պակաս վճարելու հնարավորությունից օգտվելու համար roadpolice.am կայքում գրանցվող վարորդների թիվը շարունակում է աճելԻնչո՞ւ են Հայաստանում դեղերն ավելի թանկ, քան Վրաստանում․ «Ուժեղ Հայաստանը» լուծում է առաջարկում՝ դեղերի գները նվազեցնելու համարՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Լոռու մարզերումՑեղասպանությունը վկայող լուսանկարը ներկայացվել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ապացույցՌԴ-ում վառելիքի հետ կապված իրավիճակը չի ազդում ԵԱՏՄ-ում նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկայի ձևավորման վրա․ ՕվերչուկՀրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկըԸնտրությունների ժամանակ մենք խոստացել էինք նվազեցնել դեղերի գները. այսօր կատարում ենք մեր խոստումը․ Ուժեղ ՀայաստանՓարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակումՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՍպերցյանի թիմի հերթական հաղթանակը«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ի ծննդատանը կյանքից հեռացած նորածինն ունեցել է անհամատեղելի կենսական տվյալներԶելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտից

Ի՞նչ մոտիվացիաներ են թաքնված պատերազմների հետևում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պատերազմները ողբերգական իրադարձություններ են, որոնք զոհերի, ավերումի ու մարդկային տառապանքի պատճառ են դառնում։ Ու այս համատեքստում է, որ հարց է ծագում, թե այդ դեպքում ի՞նչն է պատճառը, որ պատերազմներն ու զինված հակամարտությունները շարունակվում են մեծ թափով։ Թերևս հակամարտությունների բորբոքումը կարելի է վերլուծել մի քանի շերտով։ Այն կարող է պայմանավորված լինել առաջին հերթին աշխարհաքաղաքական համատեքստում շահերի բախմամբ։ Օրինակ՝ այսօր Ուկրաինայում ընթացող պատերազմը նման բնույթ ունի, քանի որ Ռուսաստանը ՆԱՏՕ-ի և Արևմուտքի ազդեցության գոտու տարածումը Ուկրաինայի վրա, ավելի կոնկրետ՝ իր սահմանների մոտ, անընդունելի է համարում։

Իր հերթին էլ Արևմուտքն է իր համար վտանգավոր համարում Ուկրաինայի վրա ռուսական ազդեցության տարածումը, քանի որ ուկրաինական հարցում հաջողություն արձանագրելուց հետո Ռուսաստանը փորձելու է նույնպիսի քայլեր ձեռնարկել Արևել յան Եվրոպայի այն երկրների նկատմամբ, որոնք ժամանակին Խորհրդային Միության ազդեցության տակ էին։ Աշխարհաքաղաքական շահերի բախմամբ է պայմանավորված նաև ԱՄՆ-ի և Չինաստանի մրցակցությունը։ Թայվանում հաստատվելու և Հարավչինական ծովում իր վերահսկողությունը սահմանելու արդյունքում Չինաստանը Հարավարևել յան Ասիայում հնարավորություն կստանա հաստատուն դարձնել իր բացարձակ գերակայությունը։ Արդյունքում ԱՄՆ-ը դուրս կմնա տարածաշրջանից։ Հենց այս սցենարն է փորձում կանխել Վաշինգտոնը։

Ընդ որում, ԱՄՆ-ը ոչ միայն ռազմաբազաների տեսքով ավելացնում է իր ներկայությունը տարածաշրջանում, այլև փորձում է տարածաշրջանային երկրներին համախմբել Չինաստանի աճող հավակնությունները զսպելու նպատակով։ Մյուս կողմից էլ՝ Չինաստանը շարունակաբար պատրաստվում է ռազմական ճանապարհով իր վերահսկողությունը հաստատել Թայվանի վրա, ինչը լիովին կփոխի տարածաշրջանային դասավորվածությունը։ Բայց Թայվանի շուրջ էսկալացիան առավել մեծ աշխարհաքաղաքական ու տնտեսական ռեզոնանս կարող է ունենալ, քան Ուկրաինայի դեպքում էր, քանի որ հակամարտությունն իր մեջ ընդգրկելու է աշխարհի երկու ամենախոշոր տնտեսություններն ունեցող երկրներին՝ ԱՄՆ-ին ու Չինաստանին։ Մյուս շերտով էլ ռազմական բախումներ ու պատերազմներ սկսելու հիմքում ընկած են որոշ տնտեսական, քաղաքական շրջանակների ու անգամ պետության ղեկավարների շահեր։

Ուկրաինայում և Գազայի հատվածում ընթացող պատերազմների ու այլ վայրերում պոտենցիալ հակամարտությունների թեժացման պայմաններում ռազմական ինդուստրիան ահռելի ռեսուրսներ է ներգրավում։ Միլիարդավոր դոլարներ հոսում են դեպի ռազմական ոլորտ։ Ու այս ոլորտում արտահանում և մատակարարումներ իրականացնող կազմավորումները կամ ընկերությունները միլիարդավոր դոլարների շահույթ են ստանում։ Օրինակ՝ ԱՄՆ-ը ահռելի ռազմական օգնություն է տրամադրում Ուկրաինային, որը կատարվում է այնպիսի ընկերությունների արտադրանքի միջոցով, ինչպես «Lockheed Martin», «Raytheon», «General Dynamics», «Northrop Grumman»-ը և այլն։ Արդյունքում այս ընկերությունների բաժնետոմսերի և շահաբաժինների գներն աճում են, ինչն էլ հենց ռազմական լոբբիի նպատակն է։ Այնինչ, ահռելի գումարները, որոնք ուղղում են ռազմական ոլորտ, կարող էին ներդրվել մի շարք այլ ուղղություններում (օրինակ՝ առողջապահություն, կրթություն, գիտություն, սոցիալական ապահովություն և այլն), ինչը մեծ օգտակարություն կապահովեր քաղաքացիների կյանքը բարելավելու համար։

Ընդ որում, ԱՄՆից Ուկրաինային հատկացվող օգնությունը տրամադրվում է պետական միջոցներից։ Եվ եթե նոր միջոցներ ներգրավելու համար ԱՄՆ կառավարությունը բարձրացնի հարկերը, ապա ամերիկյան բիզնես շրջանակներում կարող է մեծ դժգոհություն հասունանալ երկրի ղեկավարության վարած արտաքին քաղաքականության հետ կապված։ Ուստի, Ուկրաինային օգնությունը տրամադրվում է նաև ԱՄՆ պետական պարտքի ավելացման հաշվին։ Իսկ ամերիկյան պետական պարտքն արդեն գերազանցում է 31 տրիլիոն դոլարը։ Ստացվում է, որ պարտքային բեռի հաշվին որոշ շրջանակներ պատերազմից մեծ օգուտներ են ստանում։

Ինչ վերաբերում է պատերազմն անձնական շահերին ծառայեցնելու թեմային, ապա պետք է նշել, որ այն լիովին տեսանելի է Ադրբեջանի պարագայում։ Ալիևին հաջողվել է Ադրբեջանում ստեղծել բռնապետական համակարգ։ Բայց քանի որ այդ բռնապետական համակարգը կարող է ճաքեր տալ, երբ ադրբեջանական հասարակությունը իր իրավունքները վերականգնելու պահանջներ դնի, ուստի Ալիևը իր իշխանության պահպանման հիմնական նախապայման է դարձրել Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ թշնամությունը։ Ալիևին պետք են հաղթանակներ, քանի որ Ադրբեջանի քաղաքացիները կարող են բարձրացնել այն հարցը, թե ինչու են միլիարդավոր դոլարներ ծախսվել ահռելի քանակությամբ սպառազինություններ գնելու ուղղությամբ, երբ այդ ֆինանսական միջոցները կարող էին ներդրվել ադրբեջանական տնտեսության մեջ ու նպաստել զարգացմանը։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում