Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ Զաքարյան Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ»
Քրդական զինված պայքարի ավարտը․ ի՞նչ կփոխվի Թուրքիայի համարՀոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգըՖուտզալի Հայաստանի հավաքականն ԱԱ-2028-ի ընտրական փուլը մեկնարկել է պարտությամբԺամանակն է, որ մեր հայրենակիցներն այլևս ստիպված չլինեն ընտրություն կատարել հացի և դեղորայքի միջև․Ուժեղ Հայաստան«Ուժեղ Հայաստան»-ը շարունակում է քարոզարշավը ՍտեփանավանումՈւրախ ենք, որ կրկին ոգեշնչման աղբյուր ենք դարձել կառավարության համար. Ուժեղ ՀայաստանՈւիթքոֆը Օսլո այցից հետո կմեկնի Սանկտ ՊետերբուրգՎթար է․ ջուր չի լինելուԼավրով․ Ռուսաստանը կլսի Ուիթքոֆի և Քուշների առաջարկները, բայց քաղաքական զիջումների չի գնաՏուգանքը 20 տոկոսով պակաս վճարելու հնարավորությունից օգտվելու համար roadpolice.am կայքում գրանցվող վարորդների թիվը շարունակում է աճելԻնչո՞ւ են Հայաստանում դեղերն ավելի թանկ, քան Վրաստանում․ «Ուժեղ Հայաստանը» լուծում է առաջարկում՝ դեղերի գները նվազեցնելու համարՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Լոռու մարզերումՑեղասպանությունը վկայող լուսանկարը ներկայացվել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ապացույցՌԴ-ում վառելիքի հետ կապված իրավիճակը չի ազդում ԵԱՏՄ-ում նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկայի ձևավորման վրա․ ՕվերչուկՀրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկըԸնտրությունների ժամանակ մենք խոստացել էինք նվազեցնել դեղերի գները. այսօր կատարում ենք մեր խոստումը․ Ուժեղ ՀայաստանՓարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակումՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՍպերցյանի թիմի հերթական հաղթանակը«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ի ծննդատանը կյանքից հեռացած նորածինն ունեցել է անհամատեղելի կենսական տվյալներ
Մամուլի տեսություն

Պետական համակարգը սեփական շահերին ծառայեցնելու իշխանական օրակարգը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանի կառավարման շրջանում պարբերաբար քարոզչական առումով առանձնահատուկ շեշտադրում է կատարվում պետական կառավարման համակարգի օպտիմալացման քաղաքականության վրա, թե իբր դա նպատակ ունի բարձրացնել համակարգի արդյունավետությունը։ Արդյունքում մի շարք նախարարություններ և կառույցներ դադարեցրին իրենց գործունեությունը կամ օպտիմալացվեցին։ Որոշ կառույցներ էլ թեկուզ շարունակեցին իրականացնել իրենց գործառույթները, սակայն, այսպես ասած, ռեբրենդինգի ենթարկվեցին։ Բայց, ինչպես ցույց տվեցին իրադարձությունները, այս փոփոխություններից հետո պետական համակարգն ավելի արդյունավետ չդարձավ։

Ընդհակառակը, ավելի դժվարացան մի շարք հանրային հնչեղություն ունեցող հարցերի հասցեագրումը և հանգուցալուծումը։ Սակայն իշխանություններն իրենց մոտեցումներում մնում են անդրդվելի և մտադիր են նոր կրճատումներ իրականացնել։ Օրինակ՝ վերջերս Նիկոլ Փաշինյանը ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայություն կատարած այցի ընթացքում անդրադարձել էր ՄՔԾ տարածքային ստորաբաժանումների օպտիմալացմանը և բարեփոխումների անվան տակ ներկայացրել օպտիմալացման քարտեզը։ Չխորանալով նման «օպտիմալացման» արդյունավետության մանրամասների մեջ՝ նշենք, որ զարմանալիորեն փակվելու են նաև սահմանամերձ շրջանների մի շարք կառույցներ։

Օրինակ՝ իշխանությունները որոշել են փակել Վարդենիսի և Ճամբարակի անձնագրային բաժանմունքները։ Նախատեսվում է Գեղարքունիքի մարզի բոլոր անձնագրային ծառայությունները միացնել Մարտունի համայնքի անձնագրային ծառայությանը։ Վարդենիսի և հարակից գյուղերի բնակիչները, որոնք ժամանակին փառաբանում էին Նիկոլ Փաշինյանին, բողոքում են այս որոշման դեմ և նույնիսկ օրեր առաջ փակել էին քաղաք մտնող գլխավոր ճանապարհը։ Խնդիրն այն է, որ Վարդենիս քաղաքի անձնագրային և վիզաների վարչության փակման արդյունքում բնակիչների համար նոր դժվարություններ են առաջ գալու. նրանք ստիպված են լինելու օգտվել շուրջ 40 կմ հեռավորության վրա գտնվող Մարտունի քաղաքի բաժանմունքից։ Էլ չենք խոսում առավել հեռավոր գյուղերի բնակիչների մասին: Բայց այս թեման միայն Վարդենիսով կամ Ճամբարակով չի սահմանափակվում։

Պարզվում է, որ Մեղրիում ևս փակվում են մի շարք պետական հաստատություններ՝ առաջին ատյանի դատարանը, կադաստրի կոմիտեի ստորաբաժանումը, նոտարական գրասենյակը, հիվանդանոցը, դիահերձարանը, արխիվը, ինչի արդյունքում մեղրեցիների համար ևս նոր բարդություններ են ստեղծվելու։ Ընդհանրապես, Հայաստանի համար առանձնահատուկ կարևորություն ունի սահմանամերձ ու ծայրամասային շրջանների զարգացումը։ Ու միշտ օրակարգային է եղել սահմանամերձ շրջաններին արտոնություններ տրամադրելու թեման։ Բայց փոխանակ սահմանամերձ տարածքները հատուկ պետական ուշադրության արժանանան, հակառակն է իրականացվում։

Ավելի են բարդացվում պայմանները, որի արդյունքում մարդիկ կարող է թողնեն ու հեռանան։ Իսկ ո՞ւր կորավ իշխանությունների կողմից հռչակված տարածքային համաչափ զարգացումը։ Պատահական չէ, որ քաղաքացիների շրջանում հիմնավոր կասկածներ են առաջանում, թե այս ամենը կարող է կապված լինել թշնամու պահանջների հետ, որոնք զիջողական տրամադրություններ ունեցող իշխանությունների համար օրենք են դառնում։ Կա նաև հարցի մյուս կողմը. եթե իշխանությունները կրճատումներն ու օպտիմալացումը պայմանավորում են պետական համակարգի արդյունավետության բարձրացմամբ, ապա ինչո՞ւ կոնկրետ իրենց ուռճացված աշխատակազմերը, ծախսերն ու պարգևավճարները չեն օպտիմալացնում, այլ հիմնավոր նստել են պետբյուջեի վրա ու վայելում են։

Մեծ հաշվով, պարզ է, որ իշխանությունները պետական համակարգի հետ կապված փոփոխություններն իրականացնում են միայն իրենց շահերից ելնելով։ Որպեսզի համայնքային ընտրություններում իշխող կուսակցությունն առավելություն ստանա, մեծ թափով նախաձեռնվեց համայնքների խոշորացումը։ Բայց արդյունքում խոշորացումն ավելի է բարդացրել փոքր համայնքներում կյանքն ու պայմաններ ստեղծել, որ այդ բնակավայրերի բնակչությունը հեռանա։ Այնինչ այդ բնակավայրերը ևս կարևոր նշանակություն ունեն բնակչության բաշխվածության առումով։ Մյուս կողմից էլ՝ գրեթե բոլոր կարևորագույն հաստատությունները և ենթակառուցվածքները կենտրոնացված են մայրաքաղաքում, ու որևէ նախաձեռնություն չկա դրանք նաև մարզեր ու մասնավորապես փոքր համայնքներ տեղափոխելու ուղղությամբ։

Նույնիսկ Ակադեմիական քաղաքի հարցում հանկարծ փոխեցին մտադրությունները. եթե որոշ ժամանակ առաջ իշխանությունները փիառվում էին ու նշում, թե Երևանից դուրս են Ակադեմիական քաղաք կառուցելու, այսինքն՝ բուհերը դուրս են հանելու Երևանից, ապա վերջում պարզվեց, որ այն հենց Երևանի տարածքում է կառուցվելու։ Մի խոսքով, այս իշխանությունների օրոք տարածքային համաչափ զարգացման մասին խոսք լինել չի կարող։ Այսինքն, ընդհանրապես զարգացման մասին խոսք լինել չի կարող...

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում