Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ Զաքարյան Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ»
Հոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգըՖուտզալի Հայաստանի հավաքականն ԱԱ-2028-ի ընտրական փուլը մեկնարկել է պարտությամբԺամանակն է, որ մեր հայրենակիցներն այլևս ստիպված չլինեն ընտրություն կատարել հացի և դեղորայքի միջև․Ուժեղ Հայաստան«Ուժեղ Հայաստան»-ը շարունակում է քարոզարշավը ՍտեփանավանումՈւրախ ենք, որ կրկին ոգեշնչման աղբյուր ենք դարձել կառավարության համար. Ուժեղ ՀայաստանՈւիթքոֆը Օսլո այցից հետո կմեկնի Սանկտ ՊետերբուրգՎթար է․ ջուր չի լինելուԼավրով․ Ռուսաստանը կլսի Ուիթքոֆի և Քուշների առաջարկները, բայց քաղաքական զիջումների չի գնաՏուգանքը 20 տոկոսով պակաս վճարելու հնարավորությունից օգտվելու համար roadpolice.am կայքում գրանցվող վարորդների թիվը շարունակում է աճելԻնչո՞ւ են Հայաստանում դեղերն ավելի թանկ, քան Վրաստանում․ «Ուժեղ Հայաստանը» լուծում է առաջարկում՝ դեղերի գները նվազեցնելու համարՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Լոռու մարզերումՑեղասպանությունը վկայող լուսանկարը ներկայացվել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ապացույցՌԴ-ում վառելիքի հետ կապված իրավիճակը չի ազդում ԵԱՏՄ-ում նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկայի ձևավորման վրա․ ՕվերչուկՀրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկըԸնտրությունների ժամանակ մենք խոստացել էինք նվազեցնել դեղերի գները. այսօր կատարում ենք մեր խոստումը․ Ուժեղ ՀայաստանՓարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակումՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՍպերցյանի թիմի հերթական հաղթանակը«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ի ծննդատանը կյանքից հեռացած նորածինն ունեցել է անհամատեղելի կենսական տվյալներԶելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտից
Մամուլի տեսություն

Նրանք հաստատ հայ չեն եղել. մանիպուլյացիաներն ավելի պարզունակ ու հիմար են դառնում . «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Eadaily.com-ը ««Նրանք հաստատ հայ չեն եղել». ժողովրդի վստահությունը կորցնող Փաշինյանը մոլորվել է երկու սոճու արանքում» վերնագրով հոդվածում գրում է, որ նման բան նախկինում երբեք չէր եղել: Նիկոլ Փաշինյանը Արագածոտնի մարզում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նիստում հայտարարել է իշխանությունների ոճրագործության մասին, բայց հասկացրել, որ դրանում շեֆերը մեղավոր չեն։ «Առաջին անգամ պետք է հրապարակավ հայտարարեմ, որ եթե մենք հանցագործություն ենք կատարել, ապա դա եղել է այն, որ պատշաճ կերպով չենք լսել ժողովրդի ձայնը, - ասել է վարչապետը ցավով, ապա խորաթափանցության շողեր հղելով ժողովրդին՝ բովանդակալից ավելացրել,- որովհետև ամեն տուն, որ մտել ենք վերջին քսան տարում, խաղաղության կենաց կար։

Մենք պետք է հասկանայինք, որ դա ուղերձ է ժողովրդի կողմից։ Ժողովուրդը իշխանության գործատուն է, իշխանությանն ասում է այն, թե ինչ պետք է անի։ Եվ եթե մենք բավականաչափ կապված լինեինք մեր ժողովրդի հետ, կհասկանայինք, որ այդ պատվերն է տրվում քաղաքականությամբ զբաղվող մարդկանց»։ Ըստ Նիկոլ Վովաևիչի, իշխանությունների հանցանքն այն է, որ այդ ուղերձը չի վերլուծվել, իսկ հետո ժողովրդին չի զգուշացվել, որ այն, ինչ պահանջվում է խաղաղության հասնելու համար, շատ տհաճ ու դժվար է: «Մենք դա չասացինք երկու պատճառով: Նախ՝ մենք այդ մեթոդը վստահելի չէինք համարում և չէինք կարողանում համակերպվել դրա հետ սոցիալապես և հոգեբանորեն, և երկրորդ հերթին՝ երևի ենթագիտակցորեն վախենում էինք, որ եթե դա անենք, ապա մեզ կանվանեն հանցագործներ, դավաճաններ, հողատուներ։ Մենք այդ ամենը չենք արել, բայց մեզ այդպես են կոչել»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ «այժմ հիանալի գիտի մարդկանց ցանկությունները, երազանքներն ու իղձերը», և պարտավորված է զգում առաջնորդել նրանց այս դժվարին իրավիճակում, որպեսզի անվնաս կամ նվազագույն կորուստներով դուրս գան «ականապատ դաշտից փոթորկոտ օվկիանոս ընկած իրենց նավակը դեպի խաղաղության նավահանգիստ հասցնելու համար»։

Այստեղ ցանկություն է առաջանում պարզաբանում մտցնել: Լեռնային Ղարաբաղի հանձնումը «հողերի հանձնո՞ւմ» էր, թե՞ ոչ։ Այդ նույն ականապատ դաշտերի քարտեզները Ադրբեջանին հանձնելուց հետո՞ է վարչապետը հիշել ականների մասին, թե՞ այստեղ այլ անալոգիաներ են՝ կապված Սահմանադրության, զինանշանի և օրհներգի առաջիկա փոփոխությունների հետ։ Բայց վերադառնանք «ծրագրային» հայտարարությանը, քանի որ Փաշինյանը նաև նշել է, որ երկրի անվտանգության հիմքը պետք է լինի թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության լեգիտիմությունը: «Այսինքն, ո՞րն է մեր պատկերացումը Հայաստանի տարածքի մասին։ Մենք կարծում ենք, որ պետք է հստակ և միանշանակ արձանագրենք, որ Հայաստանի Հանրապետության տարածքի մեր ըմբռնումը ճիշտ համընկնում է Հայկական ԽՍՀ տարածքի մեր ըմբռնման հետ, և դրա հիման վրա ենք մենք վարում մեր քաղաքականությունը։ Չափազանց կարևոր է, որ մեր քաղաքականությունը հիմնված լինի լեգիտիմության վրա, դա շատ կարևոր գործիք է մեր արտաքին անվտանգության ապահովման համար, քանի որ դա, ըստ էության, Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքն է, նրա սահմանները։ Երբ մեր քաղաքականությունը կառուցված է օրինական հիմքի վրա, մեր պաշտպանական մեխանիզմներն ամրապնդվում են»,- հայտարարել է նա։

Այս աբրակադաբրան չորս անգամ անկյունագծով և յոթ անգամ ուղղահայաց կարդալուց հետո էլ ոչինչ չի հասկացվում, և ստիպված դիմեցինք «Արման Աբովյան» Տելեգրամ-ալիքի օգնությանը և ստացանք պատասխան. «Մանիպուլ յացիաներն ավելի պարզունակ ու հիմար են դառնում։ Հորիզոնում հայտնվել է Փաշինյանի նոր նարատիվը, որն առնվազն մարդկանց վրա կոտրում է հակահայկական տեղեկատվական ազդեցության ևս մեկ հատակ։ Ըստ փաշիստների նոր ուսումնական ձեռնարկի, քսան տարի, երբ մարդիկ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ կենաց էին բարձրացնում, ենթագիտակցորեն ցանկանում էին, որ Արցախը կործանվի, Հայաստանը կազմալուծվի և լիովին կախված դառնա թուրք-ադրբեջանական տանդեմի կամքից։ Թավշյաների վերջին եզրահանգումներով մարդիկ ենթագիտակցաբար ցանկացել են մի հզոր թավշյա ձեռքով աղբարկղը նետել Հայաստանի անկախության հռչակագիրը, երկրի զինանշանից հեռացնել Արարատը և Սահմանադրությամբ ամրագրված Հայ Առաքելական եկեղեցու դերը:

Իսկ ընդհանրապես, գործող իշխանությունները, ավանդույթի համաձայն, դարձյալ ոչ մի բանում մեղավոր չեն, այլ միայն կատարում են Հայաստանի «հպարտ քաղաքացիների» ենթագիտակցական կամքը, ովքեր ամեն խնջույքի ժամանակ բառացիորեն ենթագիտակցորեն պահանջում էին իշխանություններից իրենց վերածել հիմարների ու ծախվածների, «մսի»՝ Թուրքիայի և Ադրբեջանի ախորժակները բավարարելու համար: Չգիտեմ, թե նրանք ինչ խնջույքների ժամանակ են ըմբռնել մարդկանց այդ «թաքուն ցանկությունները», բայց նրանք հաստատ հայ չեն եղել և, ամենայն հավանականությամբ, այդ բոլոր խնջույքները Հայաստանում չեն եղել»։ Կարծես թե ավելացնելու ոչինչ չկա... Բացառությամբ թերևս սրա: Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը կողմ է հարցվածների 50,1 %-ը, ընդ որում՝ նրանց թիվը վերջին երկու ամսվա ընթացքում աճել է մոտ 19 %-ով։ Այդպիսին են այս տարվա հունվարին GALLUP-ի կողմից անցկացված սոցիոլոգիական հարցման արդյունքները։ Միևնույն ժամանակ, ըստ հետազոտության արդյունքների, Նիկոլ Փաշինյանին չի վստահում հարցվածների 66,4 %-ը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում