Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի դիվանագետների քարտեզային պատասխանը նախագահ Թրամփին. Արտակ Զաքարյան Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան Հասարակության մոտ պետք է ճիշտ ընկալվի, թե ինչ են եվրոպական արժեքները. Շիրազ Մանուկյան «Նստած ենք, բայց ծնկաչոք չենք». Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը ադրբեջանական բանտից Կալանքը չպետք է լինի գործիք` որպես զենք իշխանության ձեռքերում, սակայն ներկայում այդպես է Հայաստանի Հանրապետությունում. Արամ Վարդևանյան Սամվել Կարապետյանը պարգևատրեց «Հայաստանի 100 լավագույն ուսանողներին». Գոհար Ղումաշյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Չենք ուզում այդպիսի անարխիկ վիճակ լինի երկրում, երբ երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից. Նարեկ Կարապետյան Օմանի հետ Հորմուզի շուրջ բանակցությունները ձգձգվում են ԱՄՆ-ի և Իսրայելի պատճառով. Իրանի ԱԳՆ Ինչո՞ւ պետք է վարսահարդարի հարկը բարձրանա, իսկ ձեր սրտի օլիգարխներն ազատվեն հարկերից. Իրինա Յոլյան Իշխանությունները ցանկանում են մոռացության մատնել մեր քաղբանտարկյալներին. դա նրանց չի հաջողվելու. Մենուա Սողոմոնյան ԱՄՆ-Իրան ռազմական բախումները տեղափոխվում են տնտեսական դաշտ. Արտակ Զաքարյան
Ավետիք Չալաբյանի գործը՝ ԵՄ-ի ընդհանրական պատասխանների և քաղաքական լռության համատեքստումՄեր երկրում մարդուն իր ազատ խոսքի համար «զոռով» տանում են կալանքի. Արամ ՎարդևանյանԻրանի դիվանագետների քարտեզային պատասխանը նախագահ Թրամփին. Արտակ ԶաքարյանՕգոստոսի 20/21-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱյս նախագիծն իմաստ չունի. աշխարհաքաղաքականության փորձագետը՝ TRIPP-ի մասինՑԱՀԱԼ-ը հայտարարել է «ՀԱՄԱՍ»-ի մի քանի հրամանատարի ոչնչացման մասինՀայ մարմնամարզիկները առաջատար են Եվրոպայի առաջնության որակավորման փուլումԵվրոպայում անտառային հրդեհները շուրջ 576 հազար հեկտար տարածք են այրելԵրեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնnւթյունն անթույլատրելի է․ ՆԳՆ«Էրեբունի» արգելոց-թանգարանում իրականացվել են տարածքի բարեկարգման աշխատանքներԴիտորդական առաքելությունն այսօր խիստ սահմանափակ ֆունկցիաներ ունի, և մենք միայն կողմ կլինենք, եթե Եվրամիությունը լինի մեր խաղաղության երաշխավորներից մեկը. Արեգա ՀովսեփյանԹրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումըԵ՞րբ կմեկնարկեն դասերը դպրոցներում՝ օգոստոսի 31-ին, թե՞ սեպտեմբերի 1-ինՀայտնի է այս պահին աշխարհի լավագույն կենտրոնական հարձակվողը․ ESPN-ը հրապարակել է վարկանիշըՃայը թռիչքի պահին հայտնվել է ինքնաթիռի շարժիչում․ օդանավը հարկադրաբար վերադարձել է օդանավակայանՌուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենով բեռնված 26 վագոնՌուսաստանն սկսել է վառելիքի ներկրում իրականացնելԱՄԷ-ն անորոշ ժամկետով դադարեցրել է առևտուրն Իրանի հետՄի քանի կիլոմետրանոց խցանում՝ Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մեծամորի վարչական տարածքում․ պատճառը «մեծն» ԱՊՊԱ-ի ուշանալն է
Մամուլի տեսություն

«Զամմինիստրի», «գործիքների» ու գայլի դուրս թռած աչքերի մասին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Խորհրդային տարիներին այսպիսի մի անեկդոտանման պատմություն կար, որ տարբեր բնակավայրեր իրենց էին վերագրում: Ինչևէ, որտեղ եղած կամ չեղած լինելն այստեղ կարևոր չէ: Գյուղամեջում սյանն ամրացված ռադիոբարձրախոսը հաղորդում է, թե՝ այսպես ու այսպես, կաշառք վերցնելու համար այսինչ մինիստրին պաշտոնից հանել են ու բանտարկել: Գյուղացիներից մեկը արձագանքում է. «Վայ, քու յուրդը չբլի, այ մարդ, ախր ինչդ էր պակաս, զամմինիստրի պես ապրում էիր, էլի...»:

Հիմա իսկը էկոնոմիկայի այլևս նախկին նախարար Վահան Քերոբյանինն է: Ամենևին նկատի չունենք, թե Վահան Քերոբյանը թաթախված է կոռուպցիոն բնույթի արարքներում, ինչպիսիք նրան մեղսագրվում են՝ դատելով պաշտոնական լրահոսից ու նրան «տնային կալանքի» ենթարկելու որոշումից: Մենք, ի տարբերություն քպական կարկառունների, հարգում ենք անմեղության կանխավարկածը: Դատ կլինի (եթե իհարկե, բանը դատի հասնի), դատաքննություն կլինի (եթե այն փակ չլինի), կիմանանք:

Ինչ վերաբերում է «զամմինիստրի պես ապրելու» ակնարկին, ապա նկատի ունենք այն, որ Վահան Քերոբյանը, անկախ ամեն ինչից, լինելով հաջողակ բիզնեսմեն, 2020-ի պատերազմից ու փաշինյանական կապիտուլյացիայից հետո համաձայնեց աշխատել ձախողված, պարտության խորհրդանիշ դարձած, ձախորդություն, փորձանք, ավեր բերող Նիկոլ Փաշինյանի հետ, համաձայնեց դառնալ նրա ձևավորած կառավարության առանցքային նախարարներից մեկը, ստանձնեց էկոնոմիկայի նախարարի պաշտոնը:

Այստեղ նույնիսկ խոսքը սոցիալական վիճակի մասին չէ, այլ այն մասին, որ նա ինքն էլ տեսնում էր, որ այդ կառավարության օրերը, պատկերավոր ասած, հաշված են: Համենայն դեպս, Վահան Քերոբյանը պատրանքներ չուներ, և նրա՝ նման ընկալման մասին են վկայում նրա իսկ ձևակերպումները, որ արել է իր հրաժարականի հայտարարության կամ գրառման մեջ: Ահավասիկ, բաց թողնենք հեքիաթային ժանրին պատկանող «գլուխգովանության» հատվածներն ու չզլանանք և Վահան Քերոբյանի հրաժարականի հանրային տեքստի միայն այդ հատվածը մեջբերենք բառացի. «Երբ 2020 թ. նոյեմբերի 20-ին ստանձնում էի նախարարի պաշտոնը, մեծ էր հավանականությունը, որ մի քանի օր կամ ամիս կմնամ այդտեղ. իշխանափոխության հավանականությունը շատ մեծ էր»:

Լավ, ամենը կամ շատ ու շատ բաներ դնում ենք մի կողմ, հապա էլ ինչո՞ւ, ավելի ճիշտ՝ հանուն ինչի՞ էիր «արանքը ճղած» ընթանում դեպի մի քանի օրվա կյանք ունեցող կառավարություն, իսկապես՝ մի՞թե «կապիտուլյանտ կառավարության» անդամ լինելը մի առանձնահատուկ գայթակղություն էր, որին անհնար էր դիմադրել:

Հա, ու անխուսափելիորեն, շատերը հենց այս՝ սոցիալ-կենցաղային ընկալման տիրույթում (նորմալ տիրույթ է, ի դեպ) վերծանեցին Քերոբյանի ասածն ու քիչ առաջ մեր նշածի տարբերակով հարցեր ու մեկնաբանություններ շրջանառեցին:

Բայց, մեր կարծիքով, Վահան Քերոբյանի այդ արտահայտությունը ոչ թե սոսկ հիշեցում էր, այլ առաջին հերթին կոնկրետ ակնարկ էր Նիկոլ Փաշինյանին: Ակնարկ էր առ այն, որ, ա՛յ Նիկոլ Փաշինյան, այն օրերին, երբ քո իշխանության օրերը, թվում էր, թե հաշված են, Վահան Քերոբյանը, այլ վահանքերոբյաններ ևս, կանգնեցին քո կողքին, օգնեցին քեզ, որ դուրս գաս ծանր վիճակից ու բունկերից (Օնիկ Գասպարյանի ականջը կանչի), մի խոսքով...

Իսկ հիմա, երբ Վահան Քերոբյանն է հայտնվել անախորժ իրավիճակում, Նիկոլ Փաշինյա՛ն, դու իրեն «փուռն ես տալիս»՝ ժողովրդական բառուբանով ասած:

Հետաքրքրաշարժ ակնարկ է, անկեղծ ասած: Բայց ախր այն ո՞ւմ է ուղղված: Նիկոլ Փաշինյանի՞ն: Լո՞ւրջ:

Այսինքն (չնայած, ի՞նչ «այսինքն», երբ փաստն ակնհայտ է), Հայաստանում կան անձինք, որոնք ամենայն լրջությամբ կարծում են, որ կարելի է Նիկոլ Փաշինյանի հետ «գործ բռնել» ու մնալ անարա՞տ, չանվանարկվե՞լ, չվարկաբեկվե՞լ, «չքցվե՞լ», «փուռը չգնա՞լ»: Ինչպիսի՜ անլրջություն:

Մնում է միայն զարմանալ, թե նման ընկալումային հատկանիշներով Վահան Քերոբյանն ինչպես է բիզնես հիմնել ու այն զարգացրել, այն էլ՝ իր ու իր նախկին շեֆ Փաշինյանի կողմից «բոբոյացված» նախկինների ժամանակ:

Հարցը, սիրելի ընթերցող, ամենևին էլ Վահան Քերոբյանի անձը չէ՝ առանձին վերցրած: Նրա անձը հիմա առաջին հերթին Փաշինյանի քննչական կոմիտեին է հետաքրքիր: Ուշագրավն այս ամենի մեջ այն է, ինչ կոչվում է Նիկոլ Փաշինյանի «քաղաքական շրջապատ», եթե կուզեք՝ «Փաշինյանի կառավարություն», եթե դա էլ չեք հավանում, ապա՝ «Փաշինյանի իշխանական թիմ»: Անվանեք՝ ինչպես կկամենաք: Բայց հարցն այն է, որ այդ «թիմում» տակավին կան տարբեր անձինք, պաշտոնավոր և ոչ այնքան, որ կարծում են, թե կարելի է լինել Նիկոլ Փաշինյանի կողքին, և դա անհետևանք կանցնի: Հետո չէ, դա հասկանալի է, այլ հընթացս, երբ Նիկոլ Փաշինյանին պետք լինի: Կամ՝ երբ կոնկրետ անձն այլևս Նիկոլ Փաշինյանին պետք չլինի: Կյանքը շարունակաբար նորանոր օրինակներ է մատնացույց անում, ինչը միայն ընդգծում է օրինաչափությունը:

Խնդիրն այստեղ նույնիսկ կոռուպցիան ու դրա դեմ պայքարը կամ դրա իմիտացիան չէ: Կա մեղավոր, պետք է պատժվի: Ասելիքը բացարձակ այլ է:

Մի առիթով ասել ենք (ոչ մեկ անգամ, ի դեպ), բայց մի հատ էլ կրկնենք. Նիկոլ Փաշինյանի համար չկան մերձավորներ (քաղաքական), չկան զինակիցներ, չկա թիմ: Նիկոլ Փաշինյանի համար միշտ եղել է ու կլինի միայն ինքը, միմիայն ինքը, բացառապես ինքը: Իսկ մնացածը, առաջին հերթին՝ իր կողքին գտնվողները, «գործիքներ» ու «քավության նոխազներ» են, իր անձնական ու քաղաքական շահերն սպասարկողներ են, ըստ անհրաժեշտության զոհաբերվողներ են, մի խոսքով՝ այն են, ինչը ռուսերենում բնորոշվում է որպես՝ «ռասխոդնի մատերիալ», բայց եթե այդքան կոշտ չասենք, ապա՝ նրա քաղաքական խաղերի ու խաղիկների «մանրադրամ»:

Նիկոլ Փաշինյանն առանց երկմտելու «կքցի» յուրաքանչյուրին ու բոլորին՝ նայած հանգամանքին, թե ինչ վիճակում կլինի, ինչ վտանգներ կամ սպառնալիքներ կտեսնի իր իշխանությանը, որից չպոկվելու ուխտ է, թերևս, արել: Ինչպես ասվում է, ոչ մեկը չի պլստալու, ըստ որում, չի պլստալու նաև ժողովրդի առաջ պատասխան տալուց:

Ու որքան արագ դա սկսեն հասկանալ նրա կողքը կանգնած ու նրա հետ երկիրը աղետի տանողները, այնքան լավ թե՛ իրենց, թե՛ երկրի համար: Սկսեցինք անեկդոտով, իսկը առակով ամփոփելու վիճակ է: Հիշո՞ւմ եք այն հինավուրց առակը, երբ առյուծը հարցնում է, թե ինչն աղվեսին սովորեցրեց այդպես ճիշտ բաժանել որսավարը: Եվ աղվեսը պատասխանեց, թե գայլի դուրս թռած աչքերը իրեն սովորեցրեցին...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում