Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր Կամենդատյան ՀՀ-ում չինովնիկների գողությունները բարձրացել են միջազգային մակարդակի․ Արշակ Կարապետյան Դատական համակարգը լուծեք, պաշտոնյաներին կանչեք ու վերջացրեք այս ամենը․ Դավիթ Ղազինյան Աշակերտը դպրոցում չի ստանում բավարար կրթություն իրեն լիարժեք մարդ զգալու համար. Ցոլակ Ակոպյան Կան մարդիկ, ովքեր իրավունք չունեն այցելելու նահատակների շիրիմներին. Մենուա Սողոմոնյան Ռազմաբազան հանել, ԵԱՏՄ-ից դուրս գալ․ ո՞րն է Հայաստանի շահը. Էդմոն Մարուքյան Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան
Մեծ մարդկանց կրկնել հնարավոր չէ, բայց հնարավոր է վերադարձնել աշխատանքի մշակույթը․ Մհեր ԱվետիսյանԻշխանություններն ամեն օր գնում են նոր զիջումների, որոնք պարտադրվում են Ալիևի կողմից. Արմեն ՄանվելյանԻ՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր ԿամենդատյանՀՀ-ում չինովնիկների գողությունները բարձրացել են միջազգային մակարդակի․ Արշակ Կարապետյան Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են Դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքներըԴատական համակարգը լուծեք, պաշտոնյաներին կանչեք ու վերջացրեք այս ամենը․ Դավիթ ՂազինյանԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերըԱշակերտը դպրոցում չի ստանում բավարար կրթություն իրեն լիարժեք մարդ զգալու համար. Ցոլակ ԱկոպյանԿան մարդիկ, ովքեր իրավունք չունեն այցելելու նահատակների շիրիմներին. Մենուա ՍողոմոնյանՌազմաբազան հանել, ԵԱՏՄ-ից դուրս գալ․ ո՞րն է Հայաստանի շահը. Էդմոն Մարուքյան Սեպտեմբերի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինGoal. ՉԼ-ի ֆավորիտների ցանկըԻնչպե՞ս հաղթել ՔՊ-ին․ 4 ուղղություն, որտեղ իշխանությունն ամենախոցելին է. Հրայր ԿամենդատյանՉափազանց կարևոր է իշխանության նկատմամբ խորհրդարանական իրական վերահսկողության մեխանիզմը. ՂահրամանյանՆյու Յորքի օդը թունավոր էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի шհшբեկչություններից հետո. NYTՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումՀարցեր, որոնց պատասխանները, երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում. անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Անուշ Միրոզյանի հետԼավրով. ԱՄՆ-ն ընդունում է, որ Ռուսաստանի հետ չի կարելի վարվել այնպես, ինչպես մյուս երկրների հետՍուրբ Կույս Մարիամի ծնունդը՝ քրիստոնեական եկեղեցիների տոնացույցում
Մամուլի տեսություն

Արևելյան «ծանրքաշայինների» կարևոր նշանակությունը Հայաստանի համար. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արտաքին քաղաքականության վերաբերյալ հիմնական դիսկուրսը Հայաստանում տատանվում է Ռուսաստանի ու Արևմուտքի միջև, սակայն այդ ֆոնին հաճախ անտեսվում են Հարավային Ասիայի ու արևել յան Ասիայի երկրների հետ հարաբերությունների հարցերը։ Այս կոնտեքստում ամենակարևոր պետություններից մեկը մեր հարևան Իրանն է, սակայն Թեհրանի հետ հարաբերությունները այդպես էլ շատ բարձր մակարդակի չեն բերվում՝ չնայած այն հանգամանքին, որ հենց Իրանն է իր դիրքորոշումը հստակ արտահայտում տարածաշրջանային իրողությունների համատեքստում: Մասնավորաբար, ոչ մեկ անգամ Իրանը հստակ հայտարարել է, թե դեմ է տարածաշրջանում ճանաչված սահմանների փոփոխությանը։

Երբ Ադրբեջանը փորձում էր սադրանքներ իրականացնել Սյունիքի ուղղությամբ ու բացել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը», Իրանը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով զորավարժություններ էր իրականացնում ու զգուշացումներ հղում Բաքվին։ Բայց Իրանի հետ մեր համագործակցությունը խորացնելու փոխարեն ՀՀ իշխանությունները գնում են Ադրբեջանի հետ մեր սահմանների երկայնքով եվրոպական դիտորդների թիվն ավելացնելու ճանապարհով, ինչի արդյունքում Իրանն անհանգստանում է, ու պատահական չէ, որ Թեհրանից հայտարարություններ են հնչում, թե դեմ են տարածաշրջանում օտարերկրացիների ներկայությանը։ Մյուս առանցքային պետությունը Հնդկաստանն է, որի հետ մեր հարաբերությունները կարող ենք առավել խորացնել։

Հնդկական տնտեսությունը մեծ արագությամբ աճում է, ու բազմակողմանի տնտեսական համագործակցության մեջ է տարբեր կենտրոնների հետ, որը լրացուցիչ առավելություն է տալիս Նյու Դելիին։ Օրինակ՝ Հնդկաստանը ակտիվ տնտեսական կապեր է պահպանում թե՛ Արևմուտքի, թե՛ Ռուսաստանի հետ, ու օտարերկրյա կապիտալի հոսք է տեղի ունենում դեպի Հնդկաստան։ Մյուս կողմից էլ՝ ռազմական ոլորտի հետ կապված Հնդկաստանը որոշակի առավելություններ ունի։ Այս պետությունը հասանելիություն ունի ռուսական, ամերիկյան, ֆրանսիական սպառազինություններին։ Անգամ ԱՄՆ-ը որոշակի համատեղ արտադրություն է փորձում կազմակերպել, օրինակ՝ կործանիչների շարժիչներ, որպեսզի Հնդկաստանը կարողանա զսպել Չինաստանի աճող հավակնությունները Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։ Ու հնդկական սպառազինությունները պահանջարկ ունեն հարավ-արևել յան Ասիայի երկրներում։

Բայց Հայաստանը, բացի սպառազինություններ ձեռք բերելուց, կարող է ավելի խորացնել հարաբերությունները Հնդկաստանի հետ՝ ընդհուպ մինչև, օրինակ՝ սպառազինությունների համատեղ արտադրություն։ Պետք է հնարավորություն ստեղծել, որ Հնդկաստանը Հայաստանի միջոցով լիովին հակակշռի Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռյակի դիրքերի ուժեղացմանը։ Ու, ընդհանրապես, տնտեսական առումով երկու երկրները համագործակցության մեծ պոտենցիալ ունեն, որը իրացված չէ։ Հնդկաստանը կարող է ներդրումներ իրականացնել ՀՀ տնտեսության որոշակի ոլորտներում։ Մյուս կողմից էլ՝ եթե կրթական ոլորտում համագործակցությունը խորանա, ապա դրա արդյունքում Հայաստանի կրթական ոլորտը ևս նոր խթան կստանա։ Մյուս կարևոր ուղղությունը Չինաստանի հետ մեր հարաբերություններն են։ Բնական է, որ Պեկինը շահագրգռված է Հարավային Կովկասում իր ազդեցության ուժեղացմամբ, քանի որ մեր տարածաշրջանը Չինաստանի համար կարող է դառնալ իր ապրանքների ու ծառայությունների արտահանման կարևոր ցամաքային ուղիներից մեկը։

Բացի այդ, Չինաստանն ինչքան էլ համագործակցի Թուրքիայի հետ, շահագրգռված չէ Անկարայի դիրքերի չափից ավելի ուժեղացմամբ, քանի որ եթե Թուրքիան իր ոտքը շատ ամրացրեց Հարավային Կովկասում, մուտք է գործելու նաև Միջին Ասիայի երկրներ, որը Չինաստանը համարում է իր համար առանցքային էներգետիկ ու տնտեսական գոտի, ու խնդիրներ ստեղծի Պեկինի համար։ Մյուս կողմից էլ՝ պանթուրքական ծրագրերի իրականացման դեպքում Թուրքիան խրախուսելու է Չինաստանում ույղուրների սեպարատիստական տրամադրությունները ու անկայունություն է հրահրելու։ Պատահական չէ, որ վերջերս Թուրքիան չինացիների համար ույղուրներին լրտեսողների ձերբակալեց։ Հարկ է Չինաստանի հետ խորացնել ռազմական համագործակցությունը, զենք ձեռք բերել, իսկ մյուս կողմից էլ՝ ստանալ նոր տեխնոլոգիաներ։ Կարելի է նաև պայմաններ ստեղծել, որ չինական ընկերությունները ներդրումներ կատարեն Հայաստանում, նոր ենթակառուցվածքներ ստեղծեն և այլն։

Ընդհանուր առմամբ, Չինաստանի ռազմավարական քաշը ժամանակի ընթացքում մեծանում է այն աստիճանի, որ նույնիսկ ԱՄՆ-ն է այդ աճող հզորությունից մտահոգված, իսկ Հայաստանում ՀՀ իշխանությունները չեն տեսնում այս իրողությունը, այլապես գործնական քայլեր կձեռնարկեին Չինաստանի հետ հարաբերությունները խորացնելու ուղղությամբ։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում