Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կապան ֆեստի վիեննական պարահանդեսին մնաց երկու օր․ ամփոփում Փաշինյանի վիճակը խախուտ է, իր նպատակին չի հասել, ահաբեկում է, որ Բաքվի ծրագիրն իրականացնի․ Մանվելյան Երևանում տաքսու գները՝ վերահսկողությունից դուրս. ո՞վ է պատասխանատու․ Հրայր Կամենդատյան Հայաքվեն և երիտասարդը. Հրայր Կամենդատյան Փոքր լողավազան փակող և խրտվիլակ բռնագրավող, արի քեզ ենք սպասում. Հրայր Կամենդատյան Վանաձորում պատարագի են մասնակցել «Համահայկական ճակատ»-ի անդամներն ու «Մեծ Հայք» քարտեզների նախաձեռնության հիմնադիրը Ինչո՞ւ է Փաշինյանն ինձ դատի տվել. հիմա շատ հարցերի ինքը պետք է պատասխանի. Էդմոն Մարուքյան Թափանցիկ արևային վահանակներ, որոնք կարող են ամրացվել ապակե դռներին Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ. «Փաստ» Իրավական կամայականության հերթական արարը. դատարանները շարունակում են «դակել» Սամվել Կարապետյանի անօրինական կալանքը. «Փաստ» Հարատև ազգային պետություն ստեղծելու գաղափարի համար Ավետիք Չալաբյանն այսօր գտնվում է բանտում. Մենուա Սողոմոնյան Նպաստները կտրել են. 80 հազար ընտանիք զրկվել է գումարից․ Հրայր Կամենդատյան
Մենք պետք է մեզ պաշտպանենք. եկեք ստորագրահավաքին, այն ընթացքի մեջ է․ Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյանը պատրաստ է մեր ինքնության ցանկացած բաղադրիչ զոհաբերել իր և իր վարչախմբի իշխանությունը երկարաձգելու համար․ Ավետիք ՉալաբյանԿապան ֆեստի վիեննական պարահանդեսին մնաց երկու օր․ ամփոփում Մոսկվայում հայ համայնքը միասնական աղոթքի կհավաքվի՝ ի պաշտպանություն Գագիկ ԾառուկյանիՓաշինյանի վիճակը խախուտ է, իր նպատակին չի հասել, ահաբեկում է, որ Բաքվի ծրագիրն իրականացնի․ Մանվելյան Երևանում տաքսու գները՝ վերահսկողությունից դուրս. ո՞վ է պատասխանատու․ Հրայր ԿամենդատյանՀայաքվեն և երիտասարդը. Հրայր ԿամենդատյանՓոքր լողավազան փակող և խրտվիլակ բռնագրավող, արի քեզ ենք սպասում. Հրայր Կամենդատյան Վանաձորում պատարագի են մասնակցել «Համահայկական ճակատ»-ի անդամներն ու «Մեծ Հայք» քարտեզների նախաձեռնության հիմնադիրըԻնչո՞ւ է Փաշինյանն ինձ դատի տվել. հիմա շատ հարցերի ինքը պետք է պատասխանի. Էդմոն Մարուքյան Թափանցիկ արևային վահանակներ, որոնք կարող են ամրացվել ապակե դռներինՍԴ որոշմամբ ապօրինությունները չհաղթահարվեցին, իսկ քաղբանտարկյալների թիվը պատմական ռեկորդի մոտեցավ. Արամ ՎարդևանյանԳույքագրում ենք Սիս համայնքի խնդիրները. Նարեկ ԿարապետյանԳագիկ Ծառուկյանի պաշտպանական կողմը հրապարակել է իրանական դատարանի վճիռն ու պարտավորագիրըՆախընտրական շրջանում քաղաքական պայքարը քրեական բարքերի տիրույթում էր. Արեգ Սավգուլյան«Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամները այցելել են Մասիս համայնքի Նիզամի և Սիս բնակավայրերՓաշինյանն ընտրություններից հետո այլևս ոչ մեկին չի այցելում և քաղցրավենիք չի բաժանում. Հրայր ԿամենդատյանԱյն գործարարները, որոնք այժմ աջակցում են Փաշինյանին, երկար այդպես շարունակել չեն կարող. Մենուա ՍողոմոնյանՄաքուր էներգիայի ապագան. լողացող արևային էլեկտրակայաններ Ընդդիմադիր ուժերը իրենց տարաձայնությունները պետք է մի կողմ դնեն և միավորվեն Փաշինյանին հեռացնելու համար. Աննա Կոստանյան
Մամուլի տեսություն

«Մա՛մ, վախենում եմ, որ իմ կյանքի երազանքները չկատարվեն». Արայիկ Բաղդասարյանն անմահացել է 2020 թ. հոկտեմբերի 3-ին, ամփոփվել Եռաբլուրում 2,5 տարի անց. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Արայիկը հրաշք բալա էր, այնպես չէ, որ իմն է, այդպես եմ ասում: Շատ համեստ էր, ազնիվ: Եթե առիթ լինի, ու թեկուզ մեր հարևանների հետ զրուցեք, բոլորը միաբերան նույնը կասեն: Փոքր ժամանակ բակում խաղալիս, երբ տեսնում էր, որ հարևաններից մեկը շուկայից ծանր տոպրակներով տուն է գալիս, իր խաղը թողնում էր և օգնում տոպրակները տուն հասցնել: Նույնն էլ՝ ավելի հասուն տարիքում, անգամ աշխատանքի գնալիս կշրջվեր, որ օգներ մարդուն իր ծանր տոպրակները տուն հասցնել: Երբ իրեն հուղարկավորեցինք, մեր հարևան կանայք ասում էին՝ ոնց էինք սպասում, որ հրաշք բալան տուն է գալու, այդ երեխեքին Աստված պետք է պահեր, նրանց բան չպետք է լիներ: Դպրոցում էլ միջոցառում էին կազմակերպել, իր դասարանի տղաներն ու աղջիկները մասնակցում էին, բոլորն Արայիկի նույն հատկանիշներն էին մատնանշում: Շատ բաներ կային, որ չգիտեի: Ընկերներն ասում են՝ կատակներ շատ էր անում: Մի օր հարցրել են, թե՝ Արո՛, մեծանաս, ո՞վ ես դառնալու: Ու պատմում են՝ տետրերի հետևամասում մարտի դաշտ էր նկարում, կռվում էին զինվորները, մի կողմում էլ տանկեր էին: Նույն սովորությունն ուներ նաև մանկության տարիներին: Իրեն ասում էի՝ հյուրասենյակում խաղա, մինչև ընթրիքը պատրաստեմ, գալիս էի, տեսնում, որ մի կողմում զինվորիկներին էր դասավորել, մյուս կողմում էլ, որ խաղալիքները չէին հերիքում, կոճակներ էր շարում՝ որպես զինվոր, և մարտի մեջ մտնում: Խաղում էր, վերջացնում, կոճակները խնամքով հավաքում տուփի մեջ: Շատ կոկիկ էր, ուրիշ էր իմ բալեն»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Գոհարը՝ Արայիկի մայրիկը:

Դպրոցական տարիներին Արայիկը մի շրջան մաթեմատիկա է պարապել: Պոլիտեխնիկի քոլեջ է ընդունվել, այն ավարտել և զորակոչվել պարտադիր զինվորական ծառայության: Ծառայել է Քարվաճառում, մասնակցել Քառօրյա պատերազմին: «Վերադառնալուց հետո կարող էր համալսարանի երկրորդ կուրս ընդունվել, բայց չցանկացավ, ասաց, որ ուրիշ պլաններ ունի: Չհակադրվեցինք իր որոշմանը: Ամեն ինչ սիրում էր ինքնուրույն անել: Մի դրվագ պատմեմ: Իր ավագ եղբայրը մինչև բանակ գնալն անընդհատ ինձ ասում էր՝ դու ինձ համար կիթառ չգնեցիր: Եղբայրը գնաց բանակ, իսկ Արայիկն իններորդ դասարանում էր սովորում: Ձմռանն ասաց, որ գնում է աշխատելու, զարմացա՝ ինչի՞դ է պետք: «Պետք է»: Արձակուրդների ժամանակ աշխատեց, եղբոր համար կիթառ գնեց: Եղբայրն ավարտեց զինծառայությունն ու տուն եկավ. «Վարդգե՛ս ապեր, քո համար կիթառ եմ գնել, որ նվագել սովորես»: Բայց եղբայրը սկսել էր գերմաներենով հետաքրքրվել: Այդ ժամանակ Արայիկն ինքնուրույն կիթառ նվագել սովորեց, այնքան էլ լավ էր նվագում, զգացմունքային:

Պատերազմից երևի երկու ամիս առաջ իր կիթառն աթոռի վրայից ընկավ ու կոտրվեց, իրեն ասացի՝ ոչինչ, նորը կգնենք: Մի օր խոհանոցում նստած էի, մեր տան երկրորդ հարկի աստիճաններն իջնում են դեպի խոհանոց, Արայիկը կանգնեց աստիճանների կեսին ու ասաց. «Մա՛մ, վախենում եմ, որ իմ կյանքի երազանքները չկատարվեն»: Բարկացա, ասացի, որ էլ երբեք նման բան չասի. «Ամեն ինչ ունես, ամենակարևորը՝ ընտանիք ունես, որն ամեն հարցով քո կողքին է»: Բարկացա ու թույլ չտվեցի, որ էլի ինչ-որ բան ասի այդ թեմայով, բայց նաև չհարցրեցի, թե ինչո՞ւ է նման բան ասում: Երա՞զ էր տեսել, թե՞ կանխազգացում էր, գուցե շատ բան գիտեր: Հիմա այդ հարցի պատասխանը չեմ իմանա»: Բանակից վերադառնալուց հետո Արայիկը խոհարարությամբ էր զբաղվում, մայրիկի խոսքով, ամեն ինչ ինքնուրույն էր սովորում, նպատակը սեփական ռեստորան ունենալն էր: Նաև ինքնուրույն սկսել էր ծրագրավորում ուսումնասիրել: Բայց սեպտեմբերի 27- ին սկսված պատերազմը տակնուվրա արեց բոլորիս կյանքը: Արայիկը կամավոր մեկնեց պատերազմ:

«Սեպտեմբերի 27-ի առավոտյան աշխատանքի գնացի, Արայիկն էլ աշխատանքից նախորդ օրն ուշ էր վերադարձել տուն: Աշխատանքի վայրից զանգեցի իրեն ու հայտնեցի պատերազմի լուրը: Էլ ոչինչ չխոսեցինք: Եկա տուն, ինքն արդեն աշխատանքի էր գնացել: Երեկոյան եկավ, պատերազմի թեմայից չխոսեցինք: Սեպտեմբերի 28-ին կրկին աշխատանքի գնացի, մեծ աղջիկս զանգեց՝ մա՛մ, տղեդ գնում է: Զանգեցի Արայիկին, ասաց, որ աշխատանքի է գնում: Եվ, իրոք, գնացել էր իր աշխատավայր, իր դանակը, գոգնոցը վերցրել, բերել տուն ու գնացել: Մի պահ մեր զանգերին չէր պատասխանում: Իմ զանգին պատասխանեց այն ժամանակ, երբ արդեն աշխատանքից տուն էի գալիս: Դավթաշենում էի աշխատում, մի ընտանիքում դայակ էի: Այդ շենքի դիմացը Սրբոց Նահատակաց եկեղեցին է: Տուն էի գալիս, Արայիկին զանգահարեցի, այդ պահին Արայիկը եկեղեցում է եղել, դա հետո իր ընկերներն են ասել:

«Մա՛մ, ի՞նչ է եղել»: «Ո՞ւր ես բալես, ուզում եմ քեզ տեսնել»: Արայիկն ասաց, որ տուն գնամ, կզանգի ինձ: Այդ ժամանակ հանդիպել է տղաների հետ, որոնք բժիշկներ էին, օգնություն էին տանում մարտի դաշտ, և նրանց հետ մեկնել է: Դրանից առաջ տարբեր տեղեր է գնացել, որ կամավորագրվի, բայց իրեն ասել են, որ սպասի, կզանգեն: Նա էլ իր ծառայակից բժիշկ ընկերներից մեկի հետ է կապվել և նրանց խմբի հետ մեկնել»: Մայրիկը պատմում է, որ տղաները օգնություն են հասցրել մարտի դաշտ, վիրավորներին տեղափոխել: «Գիշերել են Շուշիում գտնվող Դուշման Վարդանի թանգարանում: Երբ դուրս են եկել թանգարանից, երևի հինգ րոպե հետո այն պայթեցրել են:

Տղաները ողջ են մնացել»: Արայիկն անմահացել է հոկտեմբերի 3-ի լուսադեմին Ջրականում: Ասում են, որ տղաները դիմահար մարտի են բռնվել թշնամու զինվորների հետ, անգամ ձեռնամարտի մեջ մտել: Տղաների ծնողները, ընտանիքի անդամներն իրենց որդիներին փնտրելու ժամանակ, պատերազմի ավարտից հետո «գտել» են իրար, մտերմացել, մեկ ընտանիք դարձել և այս ընթացքում մասունք առ մասունք հավաքել նաև իրենց որդիների մասին ունեցած տեղեկությունները, համադրել դրանք և փորձել մեկ ընդհանուր պատկեր ստանալ այդ օրերի մասին: Տիկին Գոհարը նաև պաշտպանական գերատեսչությանն է դիմել՝ պարզելու որդու զոհվելու հանգամանքները, տրամադրելու իրեն նրա մարտական ուղին: Բազում անպատասխան հարցեր ունի: Արայիկի «վերադարձը» տուն շատ երկար է տևել:

ԴՆԹ հետազոտություններ ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում: Մի քանի անգամ հետազոտությունները հերքում են, որ մասունքն Արայիկինն է: Արայիկի եղբայրը այն տանում է Գերմանիա, վերադառնում Հայաստան և մայրիկին հայտնում լուրը: 2023 թ.-ի մայիսին Արայիկն արդեն զինվորական պանթեոնում էր: «Բայց մինչև հիմա չեմ հավատում: Հույսով լցված եմ եղել, որ որդիս ողջ է»: Արայիկը ընտանիքի վեցերորդ՝ ամենափոքր երեխան է: Երբ տիկին Գոհարին հարցնում եմ, թե ի՞նչն է ուժ տալիս Արայիկի ֆիզիկական բացակայությունից հետո, արձագանքում է՝ վրեժը: «Իմ որդու գործն է ուժ տալիս, թե ինչ նպատակով էր նա պատերազմ գնացել: Իմ տղան չէր գնացել կռվելու ուրիշի հողի համար, նա պատմական փաստերով ամեն ինչ գիտեր, անգամ մեր տարիքով բարեկամներից հետաքրքրվում էր, թե որտեղից են մեր արմատները, գրառումներ ուներ: Բազմաթիվ անպատասխան հարցեր, որոնց պատասխանն Աստված կտա»:

Հ. Գ. -Արայիկ Բաղդասարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորվել է Եռաբլուրում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Нет описания.