Օքսֆորդի գիտնականները բարձրացնում են արևային վահանակների արդյունավետությունը
Օքսֆորդի համալսարանը հայտարարել է, որ գերազանցել է ամենաարդյունավետ արևային մարտկոցի ստեղծման համաշխարհային ռեկորդը: Գերմանիայի Ֆրաունհոֆերի արևային էներգիայի համակարգերի ինստիտուտի հետ համագործակցութամբ Oxford PV ընկերությունը մշակել է արևային վահանակ, որի էներգիայի փոխակերպման արդյունավետությունը կազմում է 25 %, այսինքն՝ վահանակին հասած արևային էներգիայի 25 %-ը վերածվում է էլեկտրաէներգիայի: Սա բավականին բարձր ցուցանիշ է` համեմատած առևտրային արևային մարտկոցների սովորական (16-24 %) ցուցանիշի հետ:
Oxford PV-ն օգտագործել է պերովսկիտի և սիլիցիումի վրա հիմնված տանդեմային արևային բջիջներ, որոնք տեսականորեն կարող են հասնել ավելի քան 43 % արդյունավետության՝ առաջ անցնելով ավանդական սիլիկոնային արևային բջիջներից, որոնք տեսական առավելագույն սահմանը 30 %-ից պակաս է։ Փորձարկման ժամանակ 1,68 քառակուսի մետր մակերեսով վահանակն արտադրել է 421 Վտ հզորություն: Արդյունավետության ռեկորդային ցուցանիշը հասել է 28,6 %-ի, և ընկերությունը նպատակ ունի այն հասցնել 30 %-ի և ավելի։
Oxford PV-ն օգտագործել է ստանդարտ սարքավորումներ և բազմասպեկտրալ արևային սիմուլյատոր: Ընկերության տեխնոլոգիական հարցերով գլխավոր տնօրեն Քրիս Քեյսը հայտնել է, որ 2024-ին կընդլայնեն արտադրությունը և գործարան կկառուցեն մեծ ծավալով տանդեմային արևային բջիջներ արտադրելու համար: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ում Վերականգնվող էներգիայի ազգային լաբորատորիայի գիտնականները հետազոտություն են անցկացրել գրեթե 2500 արևային էլեկտրակայաններում և պարզել, որ չնայած մտահոգություններին, ֆոտովոլտային համակարգերից շատերը տարիների ընթացքում նվազագույն վնաս են կրել եղանակային արտակարգ պայմաններից և դրա հետևանքով ենթարկվել են որոշակի դեգրադացիայի, ինչը համապատասխանում է սպասելիքներին։
Հայաստանն արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն ունի՝ «Սոլարոնը»։
Աննա Մանուկյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»