Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արդարադատության դեֆիցիտը մանկավարժականի դեպքերի հետ կապված․ Իրականությունն առանց դիմակի Սա ոչ միայն մեծ պատիվ է մեր երկրի համար, այլև հայ մարզիկների տարիների աշխատանքի արժանի գնահատականը. Գագիկ Ծառուկյան Այն մասին, թե ինչու է մեր ազգի պայքարը այսօր էլ շարունակվում, և ինչու թշնամու մորթապաշտ կամակատարները չեն կարող այն կասեցնել․ Ավետիք Չալաբյան Խնջույք՝ ժանտախտի օրերին․ այսօր ՔՊ-ի տոնն էր, ոչ թե՝ քաղաքացու․Սողոմոնյան Գագիկ Ծառուկյանն ընդունել է Կիոկուշին կարատեի միջազգային ֆեդերացիայի նախագահին և Կիոկուշին համաշխարհային միության գլխավոր քարտուղարին (տեսանյութ) Իսպանիայում մշակվել են երկչափ արևային վահանակներ, որոնք իդեալական են շենքերի ճակատների համար Մենք գալիս ենք աշխատելու 24/7 ռեժիմով՝ հանուն հայերի համար փոփոխությունների. Սամվել Կարապետյան (տեսանյութ) Բնության հանդեպ հոգատար վերաբերմունքը սկսել ենք մեզնից. Team-ն արժանացել է ISO 14001:2015 հավաստագրի 18 արդարների գործով գալիք դատական նիստին քննարկվելիք կարևոր հարցը՝ արդյո՞ք կփոխվի Բագրատ Սրբազանի խափանման միջոցը Ucom-ը հայտարարում է ածխածնային հետքի կառավարման ծրագրի մեկնարկի մասին Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում տնտեսական առումով հնարավորությունների մասին դեռ խոսք անգամ լինել չի կարող․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Ո՞վ է 44-օրյա պատերազմի մեղավորը. Մենք չե´նք պարտվել մարտի դաշտում․ Արշակ Կարապետյան
Վարչապետական գզվրտոց և վիրտուալ շտաբներ. Լուսավոր Հայաստանի նոր մարտավարությունը. Էդմոն ՄարուքյանԻշխանության բանաձևով՝ Հայաստանը վերջանալու է Փաշինյանով, անթույլատրելի է պետության գոյությունը պայմանավորել անձով․ Գոհար ՄելոյանՊակիստանի վեց զինվnրական է զnhվել Աֆղանստանի nւժերի հետ բախnւմների հետևանքովԻ՞նչ են անում ադրբեջանական իշխանություններին հաղթած հերոսներին ներկայիս իշխանությունները՝ ձերբակալում են. Գոհար ՄելոյանԱշխատատեղ ստեղծելու խնդիր կար և առաջնահերթ ուշադրություն դարձրեցինք այն ոլորտների վրա, որոնք մեզ մոտ ավանդաբար զարգացած են եղել՝ ոսկերչությունն ու գորգագործությունը. Ռոբերտ ՔոչարյանԿԺԴՀ-ն լիովին կաջակցի ինքնիշխանության պաշտպանnւթյանն ուղղված ՌԴ քաղաքականությանը. Կիմ Չեն Ընը` ՌԴ պաշտպանության նախարարի հետ հանդիպման ժամանակ2026 թ․ առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 459 միլիարդ 270 միլիոն դրամՎերջին չորս ամսվա ընթացքում Ուկրաինան ամսական uպանել կամ վիրավnրել է 30-ից 35,000 ռուս զինվnրի. Ֆինլանդիայի նախագահՏուրիզմը չի կարող զարգանալ, եթե չունես նորմալ հյուրանոցներ և օդանավակայանդ խայտառակ վիճակում է. Ռոբերտ Քոչարյան«Շիրակ Ավիա» ավիաընկերությունը չվերթեր կիրականացնի Երևան-Տաշքենդ-Երևան երթուղովԻմ նախագահության տարիներին տնտեսական զարգացման տեմպերով Հայաստանն աշխարհում առաջին հնգյակի մեջ էր և նույնիսկ որակվել էր «Կովկասյան վագր»․ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է իր ղեկավարման տարիներին իրագործված տնտեսական զարգացման և ներդրումային ծրագրերին Մարդկանց հարկելիս՝ պետությունը պետք է ճիշտ գնահատի իր միջին վիճակագրական քաղաքացու կարողությունները․ Ռոբերտ ՔոչարյանBrent տեսակի նավթի գինը բարձրացել է մինչև 107,4 դոլար՝ մեկ բարելի դիմացՍոցիոլոգիական հարցում. Ինչպիսի՞ն են հանրային տրամադրությունները ՀայաստանումՓաշինյանի շարասյունը վայրագ երթևեկում է անգամ Սոնա Մնացականյանի դեպքից հետո. վրшերթ կատարած վարորդը մինչ այժմ գտնվում է ազատության մեջ. փաստաբան«Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը բխում է Ադրբեջանի շահերից․ Արեգ ՍավգուլյանԼուռ քայլերով՝ այնտեղ, որտեղ խաղաղությունը դեռ չի հասել, մենք՝ հետախույզներս, չունենք խաղաղ օր․ Արշակ ԿարապետյանԻր վերահսկողության տակ գտնվող տարածքում վերացնելով հայկականը, Ադրբեջանը ձգտում է իրեն ապահովագրել միջազգային օրակարգի շրջադարձերից․ Հակոբ ԲադալյանԹուրքիան մեզ պարտք է, և այդ պարտքը արձանագրված է միջազգային փաստաթղթերում․ Հրայր ԿամենդատյանՆույն ձեռքը, որը ցեղասպանել է հայ ժողովրդին, այսօր էլ է մեզ սպառնում․ Ավետիք Չալաբյան

Ինչպե՞ս «հաղթահարել» կոռուպցիան ու... ընկղմվել դրա մեջ․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանի սիրելի արտահայտություններից մեկը, ինչպես հայտնի է, կոռուպցիան հաղթահարած լինելու, ավելին՝ «համակարգային կոռուպցիան» հաղթահարած լինելու մասին մերկապարանոց պնդումն է: Թեպետ նրա այդ որ մի հայտարարությունը կամ պնդումը չի մերկապարանոց, որ այս մեկը չլիներ: Համենայն դեպս, Փաշինյանը սիրում է կուրծք ծեծել, թե ինքը, իր գլխավորած իշխանությունը հաղթահարել են կոռուպցիան, կոռումպացված չեն, այս, այն: Ճիշտ է, աղմկահարույց պաշտոնանկություններն, ու, ըստ իրավիճակի, ճաշակի և անհրաժեշտության, իրենց իսկ հարկադրված բացահայտումները բոլորովին հակառակի մասին են վկայում, բայց դրան դեռ կվերադառնանք: Նախ՝ կոռուպցիայի մասին: Որքան էլ որ դա ցավալի է արձանագրելը, բայց փաստը մնում է փաստ, որ արդի կոմունիկացիաների, «խելացի հեռախոսների», «արհեստական բանականության» մեր ժամանակներում տակավին կան հայրենակիցներ, որոնց կարծիքով՝ «կոռուպցիան» ընդամենը կաշառակերությունն է:

Այսինքն, որ ասում են՝ «կոռուպցիա», նրանք հասկանում են որևէ պաշտոնյայի կողմից (մանր, միջին, խոշոր՝ կարևոր չի) կաշառք վերցնելը: Այնպես չէ, թե մեր հայրենակիցները սխալ են պատկերացնում. կաշառքը, կաշառակերությունը, այո, կոռուպցիոն հանցանք է: Բայց միայն կաշառքը չէ, որ կոռուպցիա է: Կոռուպցիան, մեծ հաշվով, իշխանության, պաշտոնի ընձեռած լծակների, լիազորությունների, կապերի, հնարավորությունների չարաշահումն է, այն է՝ ի շահ անձնական նպատակների (հարստացման, բայց ոչ միայն նյութական շահեր կարող են լինել), նաև խմբակային նպատակների ծառայեցնելը: Փաշինյանը կուրծք է ծեծում, թե կոռումպացված չեն: Ո՛չ ինքը, ո՛չ իր իշխանությունը, ո՛չ...

Հարց. Փաշինյանի, իր նախարարների, պատգամավորների, այսպես ասենք՝ ՔՊ վերնախավի ազգականներից, բարեկամախնամիական կապեր ունեցողներից, մերձավոր հայրենակիցներից այսօր քանի՞սն են պետական իշխանության ամենատարբեր օղակներում: Եթե հաշվելու լինենք, կարող է մի ահռելի թիվ ստացվել: Սա հենց այն կոռուպցիոն դրսևորումն է, որը պատկերավոր կոչում ենք ԽԾԲ՝ «խնամի-ծանոթ-բարեկամ», իսկ, առհասարակ, սա հենց հովանավորչություն է:

Կոռուպցիոն այս դրսևորման հետևանքը պետական կառավարման համակարգի, պետական մարմինների դեգրադացիան է, քանի որ բանիմաց մասնագետների փոխարեն նշանակվում են սրա-նրա ծանոթները, մտերիմները, հարազատները, ԽԾԲ-ները՝ մի խոսքով: Ուշադրություն դարձրեք՝ դեռ չենք խոսում պետական համակարգում աշխատանքի անցնելու համար պարտադիր քպական լինելու գործոնի մասին: Այսինքն, անկարևոր են դառնում մասնագիտական ունակություններն ու անհատական որակները, փոխարենը՝ գնահատվում են խմբակայնությունը, յուրայինությունը: Եթե նույնիսկ նման վայ-պաշտոնյաները, այսպես ասենք, «ձեռքից մաքուր» լինեն, ինչը անհավանական է, ապա, միևնույնն է, նման կոռումպացվածությունը մեծ վնաս է հասցնելու և հասցնում թե՛ պետությանը, թե՛ հասարակությանը:

Կոռուպցիա չկա՞: Լո՞ւրջ: Իսկ ինչի՞ մասին են վկայում «մեկ անձից» գնումները: Ըստ որում, Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունը բացարձակ «չեմպիոն» է՝ պետական միջոցները այդ տարբերակով, այսինքն՝ առանց մրցույթների, «մեկ անձից գնումներով» ծախսելու հարցում: Դա ուղիղ գծով այն է, ինչը կոչվում է՝ «կոռուպցիոն ռիսկ»: Հա, ու երբ Փաշինյանը պետական միջոցներով կառուցվող-կահավորվող մարզադպրոցներից մեկում ոլորում էր հեռուստաաստղ դարձած ցնցուղը, դա հենց նրա իսկ արմատավորած կասկածելի գործելակերպի կոռուպցիոն հետևանք էր: Բա հո պոզով-պոչո՞վ չի կոռուպցիան, որ 1000-1500 դրամանոց ցնցուղը բռնում ու 79 հազար դրամանոց են ներկայացնում: Սակայն այդտեղ ցնցուղ ոլորող Փաշինյանը ոչ թե «հերոս» է, այլ հենց հակահերո՛սն է, քանի որ նման կոռուպցիոն ռիսկեր հնարավոր են եղել ու, կներեք, «ցնցուղվել» են ամենից առաջ նրա իսկ որդեգրած «մեկ անձից գնման» գործելակերպի հետևանքով: Հիմա, միգուցե, մեկնումեկը կասի՝ «...բայց, տեսա՞ք, էկոնոմիկայի նախարարության դեպքը, որ բացահայտվեց...»:

Նախ՝ այն (դեպքը նկատի ունենք) դեռ չի բացահայտվել ու հանրությունից էլ բուն եղելությունը գաղտնի է պահվում: Մենք միայն պաշտոնանկության հետևանքներն ենք տեսել, դրա աղմուկը: Ավելին, շատ հնարավոր է՝ դա պարզապես Փաշինյանի ներթիմային, ներիշխանական «ռազբորկաների» դրսևորում էր, որոշակի անձանց կամ շրջանակների, այսպես ասած, «ավելի ենթարկվող» ու խոնարհ դարձնելու համար: Ի դեպ, հիմա ո՞վ է հիշում կորոնավիրուսի դեմ պայքարի համար հատկացված միջոցների վերաբերյալ գործը, ո՞վ է հիշում, որ Փաշինյանի կողմնակից փոխքաղաքապետ էր այդ գործով անցնում, առողջապահության նախկին նախարարն էր իրար անցել: Ի՞նչ պարզվեց: Հանրությանն ի՞նչ հայտնի դարձավ: Նույնը, կարծում ենք, էկոնոմիկայի նախարարության հետ կապված այս մի աղմուկի վերաբերյալ որոշ ժամանակ անց կասենք:

Կարելի է էլի «աղմկոտ դեպքեր» հիշեցնել, խոսել ճանապարհների՝ իրենց սիրելի ասֆալտապատման անորակության մասին, Փոթիի նավահանգստի հետ կապված պատմության մասին, և այլն, և այլն: Բայց դա չէր մեր այս հրապարակման իմաստը: Ինչ վերաբերում է այլ կոռուպցիոն երևույթներին, ապա կարելի է դրանց շարքը դասել պաշտոնապես, օրինականացված եղանակով փաշինյանական պաշտոնյաների համատարած պարգևավճարումը: Նրանք գործնականում պարգևատրվում են... չարած աշխատանքի, չաշխատելու համար: Դա պետական միջոցների, հարկատուների վճարած, հարկատուներից պռճկած միջոցների օրինականացված մսխում է, ուրիշ ոչինչ: Ու դա, այո, կոռուպցիա է: Գործնականում, պաշտոնական լծակներն ու լիազորությունները ծառայեցվում են անձնական շահերի սպասարկման համար:

Նույնը՝ փաշինյանական պաշտոնյաների, պատգամավորների, նախարարների «տնավորվելու» վերաբերյալ կարելի է ասել: Դա առնվազն կոռուպցիոն լուրջ ռիսկեր է պարունակում: Հարց. ո՞ր բանկը նրանց արտոնյալ վարկեր կտար, ո՞ր կառուցապատողը նրանց զեղչ գներով ընդարձակ ու ճոխ բնակարաններ կվաճառեր, եթե նրանք չլինեին պետական պաշտոնյաներ, պատգամավորներ, նախարարներ, փոխնախարարներ, նախարարի օգնականներ, օգնականի օգնականներ և այլն: Ու դա կոռուպցիա՞ չի: Իսկ ի՞նչ է: Ինչպե՞ս «հաղթահարել» կոռուպցիան: Դատելով իրականությունից՝ Փաշինյանի իշխանությունը կոռուպցիան «հաղթահարելու» միանգամայն ինքնօրինակ տարբերակ է գտել՝ ընկղմվել կոռուպցիայի մեջ: Ի դեպ, ընկղմվելու մասին: Սա արդեն մենք չենք ասում, այլ պաշտոնական վիճակագրական տվյալները. եթե 2022 թվականին արձանագրվել է կոռուպցիոն բնույթի 898 հանցագործության դեպք, ապա 2023-ին այդ ցուցանիշը հասել է 1404-ի: Կաշառակերության դեպքերն էլ 222-ից հասել են 540-ի: Ու սրանք դեռ բացահայտված դեպքերն են: Պատկերացնո՞ւմ եք՝ չբացահայտված ինչպիսի վիճակ է: Թե բա՝ «համակարգային կոռուպցիա չկա»...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում