Կայուն զարգացումը ԶՊՄԿ-ի օրակարգի անբաժանելի և կարևոր բաղկացուցիչն է. Արմեն Ստեփանյան
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը կայուն զարգացումը համարում է իր օրակարգի անբաժանելի և կարևոր բաղկացուցիչը՝ իր ամենօրյա աշխատանքի մասը համարելով նաև թափանցիկ աշխատելաոճը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մարտի 6-ին Երևանում անցկացվեց «Կայուն զարգացում եւ ESG. միջազգային օրակարգ, տեղական կարիքներ» խորագրով կոնֆերանսը:
Կոնֆերանսը մեկ հարթակում էր հավաքել հայաստանյան տարբեր ընկերությունների՝ քննարկելու առկա խնդիրներն ու ձեռքբերումները:
Կարևորելով թափանցիկությունը՝ ԶՊՄԿ-ն առաջիններից է, որ արդեն 2 տարի անընդմեջ հրապարակում է կայուն զարգացման վերաբերյալ զեկույց:
«Այդ զեկույցում շատ բարձր մակարադակով և համարձակ խոսում ենք թե ձեռքբերումների, թե բացթողումների մասին: Նաև այդ հաշվետվության շատ կարևոր բաղկացուցիչ մաս է պլանների մասին խոսելը: Հաջորդ տարի մենք արդեն հաշվետվություն ենք տալու, թե ինչ է արվել»,-ասաց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը
Կայուն զարգացման համատեքստում կոմբինատի ձեռքբերումները շատ են, սակայն ընկերության ներկայացուցիչն առանձնացրեց մի քանիսը: Առաջխաղացումներ կան կոմբինատի բնապահպանական կառավարման մեջ, թեև համարում են, որ կարող են ավելին ու այդ ուղղությամբ ջանքեր են գործադրում:
«Փոշու կառավարման մեջ ամբողջությամբ արդիականացվում է մոնիթորինգի սարքավորումը, վերաիմաստավորվում է մոնիթորինգային համակարգը՝ նոր ժամանակակից սարքավորումներով, որոնց կիրառմամբ մենք միայն կարող ենք հպարտանալ»,-ասաց Ստեփանյանը:
Ձեռքբերումներ են գրանցվել կոմբինատում նաև աշխատանքային անվտանգության առումով, մշակութային փոփոխությունները դանդաղ, բայց կայուն տեմպերով գնում են առաջ:

«Կայուն զարգացումը անկայուն միջավայրի պայմաններում» պանելային քննարկման ընթացքում քննարկվեցին տարածաշրջանային անվտանգային խնդիրների, վերջին տարիների մարտահրավերների պայմաններում ընկերությունների աշխատանքում առաջացած դժվարություններն ու տրված լուծումները: Կորոնավիրուսից մինչև պատերազմ, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանության հետևանքով առաջացած մարտահրավերներ. այս ամենից անմասն չեն մնացել տարբեր ոլորտների ընկերությունները, այդ թվում՝ երկրի թիվ 1 հարկատուն՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, խնդիրները, սակայն, հաղթահարվել են:
«Ամենավերջին ցնցումը, որ շատ էմոցիոնալ էր, տեղահանման գործընթացն էր սեպտեմբերին, որ հենց մեր մարզով անցավ: ԶՊՄԿ-ն չէր կարող այդտեղ իր դերակատարությունը չունենալ. թե աշխատանքի անհրաժեշտությունը, թե էմոցիոնալ… ինչքան էլ պատրաստ ես, իմունիտետ ես ձեռք բերում, սակայն այդ օրերին էմոցիոնալ մեծ ցնցումներ ես ապրում: Երևի այդքանն էր հիմա: Դրանից բիզնեսը միայն ուժեղանում է, որովհետև ցանկացած մարտահրավեր նոր հնարավորություններ է ստեղծում, ցանկացած մարտահրավեր ցույց է տալիս, թե որտեղ են բացերը: Եվ կազմակերպություն, որ ունի ճիշտ կառավարման համակարգ, միանգամից ուշադրություն է դարձնում այդ բացերին, կետերին ու շատ արագ իր կառավարման մեթոդներով ու գործիքներով սկսում է հաղթահարել»,-ասաց Ստեփանյանը:
Պանելի շրջանակում քննարկվեց նաև միջազգային փորձը, ընդգծվեց հանքարդյունաբերության ոլորտի ու բնապահպանների միջև երկխոսության կարևորությունը:
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կայուն զարգացման գծով տնօրենը նման քննարկումները շատ կարևոր հարթակ է համարում՝ լսարանին ուղերձները տեղ հասցնելու, ոլորտի խնդիրներից ու ձեռքբերումներից խոսելու և հանքարդյունաբերության ոլորտի վերաբերյալ առկա կարծրատիպերը կոտրելու համար: Կոմբինատն իր ամենօրյա աշխատանքի մի մասն է համարում թափանցիկ աշխատելաոճը, իր գործունեության մասին հրապարակային խոսելը: Նկատել են՝ ոլորտը ամենաթիրախավորվածներից է, այսպիսով կարևորում են համայնքի, ժողովրդի հետ բաց ու թափանցիկ խոսելը: Հաղորդակցության տարբեր գործիքների կիրառումը միտված է հանրության շրջանում վստահության վերականգնմանն ու ամրապնդմանը: Ընկերությունում շատ են կարևորում նաև բնապահպանների հետ կառուցողական երկխոսությունը՝ ուշադրություն հրավիրելով իրական խնդիրների, այլ ոչ մտացածին վախերի վրա:




















ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը դատական գործընթացին ներգրավվում է որպես երրորդ կողմ․ հայտարարություն
Եթե պետությունն ուզում է լավ մարդ և քաղաքացի ունենալ, պետք է նրան ապահովի որակյալ կրթությամբ. Ատոմ Մ...
Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ...
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»