Իտալիան խնդիրների է բախվում արևային էներգիայի հարցում. տարածքային առանձնահատկությունների պատճառով
Արևային էներգիայի զարգացման ճանապարհին Իտալիան լուրջ խնդրի է բախվել։ Եվրամիությունը Հռոմի առջև պահանջ է ներկայացրել մինչև 2030 թվականը ածխաթթու գազի արտանետումները կրճատել 43,7 %-ով, իսկ այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է տարեկան ոչ պակաս, քան 12 ԳՎտ կանաչ հզորությունների ներդրում։
Ջորջիա Մելոնիի կառավարությունը խոստովանում է, որ երկիրը հեռու է այդ նպատակին հասնելուց։ Արևային էներգիան երկրում վերականգնվող էներգիայի խոշորագույն աղբյուրն է, բայց հանձնարարված տեմպերին բարդ է լինելու հասնել՝ առանց խոշոր գեներացիաների թվի ավելացման։
2016 թվականից Իտալիան 22 ԳՎտ հզորություններ է ներդրել, այն էլ փոքր արևային էլեկտրակայանների տեղադրման հաշվին։ Դրանք տեղադրվել են տների և ձեռնարկությունների տանիքներին։ Միևնույն ժամանակ 1 ՄՎտ-ից ոչ պակաս հզորությամբ խոշոր գեներացիաների տեղադրումն իրականացվել է ընդամենը 6 ԳՎտ-ով։
Փորձագետները նշում են, թե առայժմ չի ստացվում տարեկան 12 ԳՎտ հզորություններ տեղադրել ոչ մեծ էլեկտրակայանների միջոցով, իսկ հավասար ներդրումների դեպքում տանիքներին տեղադրված արևային պանելները 3 անգամ քիչ էներգիա են արտադրում, քան խոշոր կայանները։
Էներգետիկայի նախարարի գնահատմամբ՝ Իտալիայում բարդ է խոշոր արևային էլեկտրակայաններ կառուցել տարածքային առանձնահատկությունների պատճառով։ Հսկայական տարածք կառուցապատված է, իսկ ֆերմերները և գյուղատնտեսությամբ զբաղվող ընկերությունները չեն ցանկանում իրենց տարածքների վրա արևային կայաններ տեղադրել, դրա փոխարեն յուրաքանչյուր սանտիմետրը Իտալիայում օգտագործվում է այլ նպատակներով։
Հայաստանում արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը։
Անուշ Պողոսյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»